Յուրաքանչյուր երեխա երջանիկ լինելու իրավունք ունի

Հունիսի 1ին ողջ աշխարհում նշվում է երեխաների պաշտպանության օրըՄինչև 18 տարեկան երեխաների թիվը Հայաստանում 819 հազար է, իսկ մինչև 5 տարեկան փոքրիկները 162 հազար են: Նրանք են մեր երկրի հույսն ու ապավենը, մեր վաղվա ապագա քաղաքացիները…  Սակայն այսօր մենք դեռևս չենք կարողանում պաշտպանել մեր երեխաների՝ երջանիկ մանկություն ունենալու իրավունքը. նրանցից գրեթե յուրաքանչյուր երկրորդը մեծանում է աղքատության մեջ: Խախտված  են նրանց  ամենատարրական ` գոյատևման, առողջության և կրթության իրավունքները: Դրա մասին են  վկայում ՀՀ վիճագրական ծառայության կողմից հրատարակված   վերջին  “Աղքատությունը և սոցիալական պատկերը – 2011թ”  զեկույցի  տվյալները:

 

Այսօր Հայաստանում ավելի քան 300.000 երեխաներ կամ 41.4 տոկոսն ապրում է աղքատության մեջ` ամբողջ բնակչության  աղքատության մակարդակի`35.8 տոկոսի համեմատ:

 

 

Ավելի քան 27,000 երեխաներ կամ 3.7 տոկոսը ծայրահեղ աղքատ են` ամբողջ բնակչության 3 տոկոսի համեմատ:

 

 

Համաձայն զեկույցի` 4 և ավելի երեխա ունեցող ընտանիքներն ամենաաղքատն են: Այս ընտանիքներում աղքատության ընդհանուր մակարդակը մոտավորապես 71 տոկոս է, մինչդեռ ծայրահեղ աղքատության մակարդակը`26.4 տոկոս:

 

 

Հաշմանդամ երեխաները երկրորդ ամենախոցելի խումբն են կազմում: Այս երեխաների շուրջ 5 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, մինչդեռ 54 տոկոսն աղքատ է:

 

 

Ընտանեկան նպաստները շարունակում են կարևոր դեր ունենալ ծայրահեղ աղքատ և աղքատ ընտանիքների բարեկեցության հարցում: Չնայած բարելավված թիրախային աջակցությանը` ընտանեկան նպաստները հասանելի չեն բոլոր նրանց, ովքեր դրանց մեծ կարիքը ունեն: Ներկայումս, ծայրահեղ աղքատ ընտանիքների միայն 67 տոկոսը և աղքատ ընտանիքների 26 տոկոսն է կանոնավոր ընտանեկան նպաստ ստանում:

 

 

Այսօր Հայաստանում գործում են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտը կարգավորող շուրջ 40 օրենքներ ու իրավական ակտեր: Սակայն շատ դեպքերում մենք գործ ունենք չգործող օրենքների տխուր ֆենոմենի հետ…

 

 

 

Լուսանկարներում`

Այսօր Հյուսիսային պողոտայում World vision հայաստանյան գրասենյակի  կողմից կազմակերպված ֆլեշմոբի մասնակիցներն են.

 

 

 

 

Դիտումների քանակը` 3880

Գլխավոր էջ