ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ Շակիրան և Անջելիք Քիջոն հանուն երեխաների համար ավելի լավ ապագայի
Գրեմմի մրցանակակիր երգչուհիները միացան Ն.Ս. Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, Մալալա Յուսաֆզային և աշխարհի տարբեր երկրներից ժամանած երեխաներին կայուն զարգացման նպատակների ընդունման հանդիսավոր արարողությանը
Սեպտեմբերի 25-ին Շակիրան և Անջելիք Քիջոն իրենց ելույթով տոնեցին կայուն զարգացման նպատակների ընդունումը ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայում, որին ներկա էին պետությունների 130 ղեկավարները:
Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ելույթին հաջորդեց Շակիրայի՝ Ջոն Լենոնի «Imagine» երգի կատարումը:
«Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ շատերը, ովքեր ծնվում են աղքատության մեջ, նաև մահանում են աղքատության մեջ: Մենք պետք է լինենք առաջին հասարակությունը, որը կվերացնի աղքատությունը և արդարություն ու հավասարություն կբերի աշխարհում առավել խոցելի մարդկանց», – իր ելույթից առաջ դիմելով ներկա առաջնորդներին ասաց Շակիրան:
«Մեր երեխաները հավասար հնարավորությունների իրավունք ունեն, որպեսզի բարգավաճեն և ապրեն երջանիկ, առողջ ու ապահով կյանքով» , – ասաց երգչուհին, ով երեխայի իրավունքների կրքոտ պաշտպան է:
Անջելիք Քիջոն, ով ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է 2002 թվականից, իր «Աֆիրիկա» երգի նոր հուզիչ տարբերակը երգեց; Երգն իր հիմնն է այն մայրցամաքին, որը նա իր տունն է համարում:
«Աֆրիկան և իր երեխաները կայուն զարգացման նպատակներից կարող են ստանալ առավելագույնը, սակայն նրանք նաև շատ բան ունեն կորցնելու, եթե մեր առաջնորդները խաղաղության և բարեկեցության այս նոր օրակարգը չիրականացնեն», – ասաց Քիջոն: «Որպես արվեստի գործիչ ես ուզում եմ իմ ձայնն օգտագործել, որ մարդիկ հասկանան այս նպատակները և ինչու են դրանք կարևոր, որպեսզի իրենց առաջնորդներից պահանջեն դրանց իրականացումը»:
Երիտասարդ աղջիկներով շրջապատված Մալալա Յուսաֆզային հույս հայտնեց, որ երեխայի իրավունքները իրենց տեղը կգտնեն կայուն զարգացման նպատակների վավերացման և իրականացման գործընթացում:
Կայուն զարգացման նպատակները կազմվել են մի քանի գերնպատակների շուրջ, որոնք են՝ վերացնել ծայրահեղ աղքատությունն ու սովը, որակյալ կրթություն տրամադրել բոլորին, խաղաղ ու ներառական հասարակություններ ստեղծել ու: պաշտպանել Երկիր մոլորակը:
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, այս նոր նպատակները երեխաների համար բարեկեցիկ կյանքով ապրելու պատմական հնարավորություն են հանդիսանում: Եթե աշխարհը ուշադրություն չդարձնի իր առավել խոցելի և մեկուսացված երեխաների կարիքներին, ապա բոլոր ջանքերն ու ներդնումներն ավելորդ են:
Աղբյուրը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակ
Կարդացեք թեմայի շուրջ.
UNICEF and Goodwill Ambassador Shakira urge leaders to join early childhood revolution
Malala Yousafzai urges world leaders at UN to promise safe, quality education for every child
Child mortality rates plunge by more than half since 1990 but efforts must be redoubled – UN report
Դիտումների քանակը` 4108