ՅՈՒՆԻՍԵՖ: Ավելի քան 1,4 միլիոն երեխա լքել է Նիգերիան «Բոկո Հարամ»-ի հարձակումների պատճառով

«Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման գործողությունների պատճառով ավելի քան 1.4 մլն երեխա ստիպված է եղել լքել Նիգերիան։ Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը` ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

 

Ընդ որում, տեղի ունեցող հարձակումների պատճառով մոտ 500 000 երեխա և դեռահաս ստիպված են եղել լքել Նիգերիան վերջին 5 ամսվա ընթացքում։

 

Հաղորդվում է,որ այդ երեխաներից 1,2 միլիոնը լքել է հյուսիսային Նիգերիան։ Մոտ 265 000-ը լքել են Չադը, Կամերունը և Նիգերը։

Դիտումների քանակը` 2939

Գլխավոր էջ