Յուլիա Տիմոշենկոն նախագահի պաշտոնում չի առաջադրվելու՞
Ուկրաինայի նախկին վարչապետի փաստաբան Սերգեյ Վլասենկոն հայտարարել է, որ Յուլիա Տիմոշենկոն չի առաջադրելու իր թեկնածությունը Ուկրաինայի նախագահական ընտրություններում: Այդ մասին նա ասել է «Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում:
«Տեղեկություն է տարածվել, որ Յուլիա Վլադիմիրովնան իբր հայտարարել է նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին, սակայն դա չի համապատասխանում իրականությանը: Այդպիսի հայտարարություն չի եղել: Ես ամբողջ ընթացքում Յուլիա Տիմոշենկոյի կողքին եմ եղել»,- ասել է Վլասենկոն եւ հավելել, որ Յուլիա Տիմոշենկոն վարչապետի պաշտոնը զբաղեցնելու պլաններ եւս չունի:»,-հայտնել է Վլասենկոն:
Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնում առաջադրվելու Յուլիա Տիմոշենկոյի մտադրության մասին տեղեկատվությունը լրատվամիջոցները տարածել էին ՝ հղում անելով բանտից ազատվելուց անմիջապես հետո նրա հարցազրույցին:
Մինչդեռ այսօր Մայդանի տոնածառից պոկել են Յուլյա Տիմոշենկոյի պաստառը: Ակտիվիստները հայտարարել են, թե նրա փոխարեն պետք է լինեն բախումների ընթացքում զոհվածների դիմանկարները:
Նախօրեին բողոքի ակցիա է անցկացվել Տիմոշենոկոյի՝ քաղաքականություն վերադառնալու դեմ: Ցուցարարները պնդել են, թե պայքարել են, ոչ թե հանուն Տիմոշենկոյի, այլ պետական համակարգի փոփոխման:
Այսօր հայտնի դարձավ, որ Յուլիա Տիմոշենկոն ընդունել է կանցլեր Անգելա Մերկելի հրավերը և մեկնելու է Գերմանիա բուժման: Տիմոշենկոն կուղևորվի Գերմանիա մարտի 6-ին Իռլանդիայում Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսին մասնակցելուց հետո:
Կարդացեք նաեւ լրագրող Ալեքսանդր Կովակլեվի օրագրերը կիեւյան Մայդանում տիրող տրամադրությունների մասին.
Ուկրաինական օրագրեր. Վերադարձ դեպի նորմալ կյանք
Հ.Գ. Թեպետ, դատելով այսօրվա լրահոսից Ուկրաինայում դեպի նորմալ կյանք վերադառնալու մասին խոսելը դեռ վաղ է…
Դիտումների քանակը` 2820