Մոտ 70,000 երեխա տեղահանվել է Սիրիայում վերջին իրադարձությունների արդյունքում
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը հայտարարությամբ է հանդես եկել , ըստ որի Սիրիայի հյուսիս-արևելքում ընթացող վերջին շաբաթվա ռազմական գործողությունների հետևանքով գրեթե 70,000 երեխա է տեղահանվել:
Հայտարարության մեջ , մասնավորապես, ասված է.
«ՅՈՒՆԻՍԵՖ-ը հաստատում է, որ առնվազն 4 երեխա սպանվել է և 9 վիրավորվել Սիրիայի հյուսիս-արևելքում: Ըստ զեկույցների, ևս 7 երեխա սպանվել է Թուրքիայում…
Հարձակման են ենթարկվել երեք առողջապահական հաստատություններ, շտապ օգնության մեքենաներ և մեկ դպրոց: Ա՛լուքի ջրակայանը, որը ջուր է մատակարարում Հասաքեյի մոտ 400,000 մարդկանց այլևս չի գործում…
Մենք մտահոգված ենք, որ առնվազն 170,000 երեխա այժմ հումանիտար օգնության կարիք ունի այդ տարածքում շարունակվող բռնությունների հետևանքով: ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է իր գործընկերների հետ, որպեսզի անհապաղ աջակցություն տրամադրի տուժածներին, այդ թվում՝
- Շտապ օգնություն ապաստարան ժամանած ընտանիքներին
- 95,000լ ջրի և 12 ջրամբարի տրամադրում Հասաքե քաղաքում ջրի պակասը լրացնելու համար,
- Ա՛լուքի կայարանի վերանորոգման նախագծում,
- Առաջնային բուժօգնության խորհրդատվություն կանանց ու երեխաներին,
- 13 երեխաների համար խնամատարություն:
Մենք նաև շարունակում ենք մաքուր ջուր և առողջապահական ծառայություններ մատուցել Ալ-Հոլ ճամբարում ապաստանած մոտ 64,000 երեխաների ու կանանց:
Քանի որ բռնությունները շարունակվում են սրվել, ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեխաներին պաշտպանելու կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին և նրանց, ովքեր կարող են ազդել իրավիճակի վրա: Պատերազմող կողմերը պարտավոր են պաշտպանել քաղաքaցիական ենթակառուցվածքներն ու չօգտագործել դրանք ռազմական ձեռքբերումների համար»:
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդագրության
Դիտումների քանակը` 1477