Միջերկրյածովյան ճգնաժամ. փախստականների և միգրանտների ամենաբարձր թիվն է գրանցվել
Այն 137 000 մարդկանց մեծամասնությունը, ովքեր փախնելով պատերազմից, հակամարտությունից կամ հետապնդումներից, անցել են Միջերկրականը և գնացել Եվրոպա 2015 –ի առաջին 6 ամիսների ընթացքում վերածել են Միջերկրյածովյան միգրացիոն ճգնաժամը փախստականների ճգնաժամի, – փաստում է ՄԱԿ ՓԳՀ-ն իր նոր զեկույցում:
Ծովով Իտալիա կամ Հունաստան ժամանած տղամարդկանց, կանանց կամ երեխաների մեկ երրորդը Սիրիայից են, որի քաղաքացիները ողջ աշխարհում հավակնում են փախստականի կարգավիճակ կամ պաշտպանության այլ ձև ստանալու: Հաջորդը Աֆղանստանն ու Էրիթրեան են, որոնց քաղաքացիները հիմնականում հավակնում են փախստականի կարգավիճակի:
«Քանի որ Եվրոպան քննարկում է Միջերկրյածովյան աճող ճգնաժամի հաղթահարման լավագույն միջոցը, մենք պետք է հստակ լինենք. ծովով Եվրոպա ժամանող մարդկանց մեծամասնությունը փախստականներ են, ովքեր ձգտում են պաշտպանվել պատերազմից և հետապնդումներից», – ասել է Անտոնիո Գութերեսը՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարը:
Հունաստանից, Իտալիայից, Մալթայից և Իսպանիայից ստացված տվյալները ցույց են տալիս 83% աճ փախստականների և միգրանտների, ովքեր հատել են Միջերկրականը հունվարից մինչև հունիս՝ այս տարի նրանց թիվը 137000 է համեմատած անցյալ տարի նույն ժամանակահատվածի 75000-ի հետ: Որպես կանոն այդ հոսքն ավելաում է տարվա երկրորդ կեսին, հատկապես ամառվա ամիսներին, այնպես որ թվերը դեռ կշարունակեն աճել: Այսպես, 2014-ի երկրորդ կեսին գրանցված ժամանումները գրեթե առաջին կեսի ժամանումների կրկնակին էին:
Ծովում մահացությունների թիվը հասավ ռեկորդային մակարդակների 2015-ի ապրիլին, իսկ մայիսին և հունիսին նշանակալիորեն իջավ: Հունվարից մինչև մարտ 479 փախստականներ և միգրանտներ են խեղդվել կամ անհայտ կորել՝ անվյալ տարվա առաջին երեք ամիսներին նրանք 15-ն են: Ապրիլին իրավիճակն ավելի առավել ողբերգական ընթացք ստացավ: Մի շարք խորտակումների արդյունքում աննախադեպ թվով՝ 1308 փախստականներ և միգրանտներ խեղդվեցին կամ անհայտացան մեկ ամսվա ընթացքում, անցյալ տարվա ապրիլին ՝ 42 զոհ էր: Մայիսին խեղդված կամ անհայտ կորած փախստականների և միգրանտների թիվը նվազեց՝ հասնելով 68-ի, մեկ տարի առաջ ՝ 226-ն էին: Նվազման միտումը շարունակվեց նաև հունիսին 12 մահացության դեպքով, 2014-ին այն 305 էր:
«Վերջին երկու ամիսների ընթացքում խեղդվող մարդկանց թվի նվազումը շատ ոգևորող է, ինչը ճիշտ քաղաքականության նշան է և պայմանավորված է նրանով, որ արդյունավետ գործառնական արձագանքի պարագայում հնարավոր է փրկել ավելի շատ մարդկային կյանքեր ծովում», – ասել է Գութերեսը: – Այնուամենայնիվ, մենք պետք է զգոն լինենք: Հազարավոր փախստականների և միգրանտների համար, ովքեր շարունակում են անցնել Միջերկրականը ամեն շաբաթ, այս ռիսկերը մնում են դեռևս շատ իրական»:
Զեկույցը ցույց է տալիս, որ որպես ծովային ժամանումների հիմնական աղբյուր Թուրքիայից Հունաստան արևելյան Միջերկրյածովյան երթուղին այժմ գերազանցել է կենտրոնական Միջերկրածովյան երթուղուն (Աֆրիկայից Իտալիա):
Հունաստան ժամանողների մեծ մասը Սիրիայի փախստականներն են: Շատերը նախևառաջ փախչում են հարևան երկրներ, ինչպիսիք են Թուրքիան և Լիբանանը: Սակայն ճնշման և անբավարար միջազգային աջակցության երկար տարիներից հետո բազմաթիվ փախստականների հյուրընկալող երկրներում աստիճանաբար դժվարանում են փախստականների համար աշխատանք գտնելու, ապաստարանի, առողջության և կրթության հարցերը: Ինչ վերաբերում է նրանց աջակցելու մարդասիրական կոչին, ապա ոչ պատշաճ ֆինանսավորման պայամաններում շատերն չեն կարողանում առաջ շարժվել: Հունաստանում 2000-ից քիչ ընդունման վայրեր տրամադրող ենթակառուցվածքների սահմանափակումը նշանակում է, որ նոր ժամանումների համար համարժեք ռեսուրսներ չկան: Շատ փախստականներ և միգրանտներ շարունակում են իրանց ճանապարհը նախկին Հարավսլավիայի հանրապետությունով դեպի Հունգարիա: Ամեն օր Հունաստանից միջինը 1000 մարդ է մտնում Մակեդոնիայի նախկին Հարավսլավական հանրապետություն, եթե համեմատենք մի քանի շաբաթ առաջվա թվի հետ, այն 200 էր: Կան հաճախակի հաղորդումներ ճանապարհին հանցագործ ցանցերի կողմից կիրառվող բռնության և չարաշահումների, ինչպես նաև սահմանների խստացման վերաբերյալ:
«Եվրոպան հստակ պատասխանատվություն է ստանձնել օգնել բոլոր նրանց, ովքեր օգնություն են փնտրում պատերազմից և հետապնդումներից»,- ասել է Գութերեսը: «Մերժել աւյդ պատասխանատվությունը նշանակում սպառնալ Եվրոպայի մարդասիրական համակարգին, որը շատ դժվարությամբ է կառուցվել: Եվրոպական երկրները պետք է կրեն իրենց արդար մասնաբաժինը՝ արձագանքելու փախստականների ճգնաժամին »:
Զեկույցն ամբողջությամբ այստեղ
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Ինձ համար Հայաստանը տրանզիտ չէ, կա իրոք ցանկություն, ապրել և աշխատել հայրենիքում»…
Աննախադեպ տեսանյութեր ցեղասպանությունից փրկված հայերի մասին. ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարան
Միջերկրյածովյան ճգնաժամ. փախստականների և միգրանտների ամենաբարձր թիվն է գրանցվել
«Արևիկ-Հայաստան»-ը բացել է դռները Սիրիայից եկած հաշմանդամություն ունեցող երեխաների համար
«Նույնիսկ մեկ անձը, ով ստիպված է փախչել, շատ է»…
«Արևիկ-Հայաստան»-ը բացել է դռները Սիրիայից եկած հաշմանդամություն ունեցող երեխաների համար
«Նրան ծախել են մի տուփ ծխախոտի դիմաց». պատմում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը
Փախստականների չորրորդ սերունդը. մեկդարյա պատմություն ունեցող լուսանկարների ցուցադրություն
«Որոշ երկրներ փակում են իրենց դռները ապաստան հայցող մարդկանց առջև»
Զարուհի Բաբայանը և նրա խաղաղության փոքրիկ դեսպանները
«Էստեղ ամենալավը, որ խաղաղ է, պատերազմ չէ». երեխաները նկարում են «Իմ հին-նոր Երևանը»
«Մենք պետք է կարողանանք գրկաբաց ընդունել նրանց»
Այսօր Փախստականների համաշխարհային օրն է
Ապրել դժվար կյանքով, սակայն խաղաղության մեջ/ տեսանյութ
Երեք քույրերի պատմություն / տեսանյութ
Պատերազմների գինը . 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք մեկ տարում
Փախստականների եւ տեղահանվածների թիվն աշխարհում 60 միլիոնի է հասել / վիդեո
Սիրիայի բնակչությունն երկու կրակի միջեւ
Անջելինա Ջոլիի հզոր ելույթն այն մասին, թե իրականում ի՞նչ են ուզում կանայք տղամարդկանցից
«Պատմե՛ք ձեր ընկերներին». Փախստականների Համաշխարհային օրվան ընդառաջ
Դիտումների քանակը` 5642