Միջազգային կազմակերպությունները միանում են ՀՀ վարչապետին կից Կանանց խորհրդի հայտարարությանը
Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսում ընթերցվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենայկի, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Եվրոպայի միության, ԵԱՀԿ գրասենյակի և Եվրոպայի խորհրդի պատվիրակությունների համատեղ հայտարարությունը՝ ի աջակցություն ՀՀ վարչապետին կից Կանանց խորհրդի վերջերս ընդունած որոշման, որը կոչ էր անում երաշխավորել «Կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ» օրենքի արդյունավետ կիրառումը:
Հայտարարության մեջ , մասնավորապես, ասված է.
Կանանց նկատմամբ խտրականության վերացման միջազգային օրը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը և Եվրամիության պատվիրակությունը, ԵԱՀԿ և Եվրախորհրդի երևանյան գրասենյակները ողջունում են ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նոյեմբերի 22-ի հայտարարությունը` վերահաստատելով ՀՀ կառավարության պատրաստակամությունը գենդերային հավասարության հարցում:
Մենք մեծապես ողջունում ենք Կանանց հարցերով խորհրդի վճռականությունը`հավատարիմ մնալու Հայաստանի Հանրապետության` գենդերային հավասարությանն առնչվող միջազգային իր պարտավորություններին, ներառյալ <<Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման>> ՄԱԿ-ի կոնվենցիան, որի ստորագրող կողմ է հանդիսանում Հայաստանը դեռևս 1993թ.-ից: Մենք խրախուսում ենք նաև Հայաստանի կողմից <<Կանանց և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման>> Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ստորագրումը:
Բացի այդ, մենք աջակցություն ենք հայտնում նաև Խորհրդի կոչին` երաշխավորելու <<Կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ>> օրենքի արդյունավետ կիրառումը:
Ինչպես նաև, մենք սատարում ենք իրավապահ մարմիններին ուղղված կոչը. այն է`ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները կանխելու և պատասխանատվության ենթարկելու գենդերային հավասարության և կանանց իրավունքների հարցերով զբաղվող անհատների և կազմակերպությունների հասցեին ուղղված սպառնալիքները:
Մենք գնահատում ենք ՀՀ կառավարության` օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթերով պայմանավորված դրույթների և պարտավորությունների իրականացմանն ուղղված ջանքերը` լինելով այդ փաստաթղթերի ստրագրող կողմ:
Գենդերային հավասարությունը հանդիսանում է ժողովրդավարական կառավարման և կայուն զարգացման անկյունաքարը: Մենք ևս մեկ անգամ հայտնում ենք մեր պատրաստակամությունն ու վճռականությունը աջակցելու ՀՀ կառավարությանը` կանանց և տղամարդկան հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների, և խտրականության դեմ օրենսդրության հետագա կիրառման հարցում:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Հին մանգաղը նոր «ժողովրդի հայրերի» ձեռքում
ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի հայտարարությունը
«Գենդեր» եզրույթը «սեռ» բառով փոխարինելու առաջարկը մերժվեց
Աշխատանքային հանդիպում Ազգային ժողովում. «Գենդեր»-ի դեմ պայքարը իրավական հիմքեր չունի
«Գենդեր» եզրույթի հետ կապված փոփոխությունները հետաձգվեցին. մանրամասներ քննարկումից
Բազմաչարչար օրինագիծը` կրկին կառավարությունում
Ջեմմա Հասրաթյան. « Օրենքի սխալ ու աղավաղված ներկայացումը հանրությանը անընդունելի է »
Oրենքն անհրաժեշտ է ճիշտ մեկնաբանել և լուսաբանել…/ հարցում
Լարա Ահարոնյան. «Պետք էր ոչ թե հանել «գենդեր» տերմինը, այլ բացատրել դրա նշանակությունը…»
Հանրային խորհրդի գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովի հայտարարությունը
Փորձենք հասկանալ ինչի մասին է օրենքը / «Բանաձեւ» հաղորդում
ՀՀ վարչապետ. «Օրենքի նպատակը հասարակական կյանքում կանանց դերի մեծացումն ու խթանումն է»
Դիտումների քանակը` 3575