Միշել Օբամայի «Մայրիկի պարը»՝ Youtube-ի հիթն է դարձել

 

Late Night with Jimmy Fallon շոույում ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի կատարած պարը դարձել է Youtube-ի հիթը: Շոուն վարող, կնոջ զգեստ հագած  Ջիմ Ֆելոնի հետ նրանք կատարել են «Մայրիկի պարը» ( «Evolution Of Mom Dancing»):

 

Պարը կատարվել է Միշել Օբամայի նախաձեռնած  «Եկենք շարժվենք» («Let’s Move»), արշավի շրջանակում, որն առողջ ապրելակերպ է քարոզում,  այդ թվում, ճիշտ սնունդ ու ֆիզիկական ծանրաբեռվածություն: Արշավի նպատակը երեխաների ճարպակալման դեմ պայքարն է:

 

«Մայրիկի պարի էվոլյուցիա» անունով այս  տեսահոլովակը տեղադրվել է համացանցում  փետրվարի 22-ին եւ արդեն մոտ 1.3 միլիոն դիտում ունի:

 

 

Դիտումների քանակը` 4397

Գլխավոր էջ