Միշել Բաչելետը հեռանում է «ՄԱԿ-Կանայք» գործակալության ղեկավարի պաշտոնից
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը երեկ՝ Կանանց կարգավիճակի 57-րդ նստաշրջանի փակմանը հաստատեց այն լուրը, որ Միշել Բաչելետը ( Բաշելե – ֆրանս.) այլևս չի ղեկավարի «ՄԱԿ-Կանայք» գործակալությունը:
«Տիկին Բաչելետը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնված ճիշտ մարդ էր»,- նշել է գլխավոր քարտուղարը, շնորհակալություն հայտնելով նրա աշախատանքի համար:
Հիշեցնենք, որ Միշել Բաչելետը գլխավորում է «ՄԱԿ-Կանայք» կառուցը նրա ստեղծման օրվանից՝ 2010-ի հուլիսից, իսկ միչ այդ 2006-2010 թ.թ. նա Չիլիի առաջին կին նախագահն էր:
Ով կգլխավորի «ՄԱԿ-Կանայք»կառույցը դեռեւս հայտնի չէ, բայց երեւի թե դա կլինի նրանից ոչ պակաս հերոսական կենսգրություն ունեցող կին:
Իսկ Միշել Բաչելետի ուշագրավ կենսագրության մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր կայքում.
Мишель Бачелет: “Я женщина, разведённая, социалист и агностик —- все грехи вместе”…
Դիտումների քանակը` 4889