Միշել Բաչելետը կրկին դարձավ Չիլիի նախագահ

 

Միշել Բաչելետը հաղթել է Չիլիի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում:  Ընտրությունների Նախնական  արդյունքներով՝ Բաչելետը հավաքել է ընտրողների ձայների 62.26%-ը, այն դեպքում, երբ նրա մրցակից Էվելին Մատեիին աջակցել է ընտրողների 37.73%-ը։ Մատեին արդեն ընդունել է իր պարտությունը և շնորհավորել հաղթողին։ Նշենք, որ  Չիլիի պատմության մեջ առաջին անգամ է, որ  նախագահի պաշտոնի համար երկու կին էին մրցակցության մեջ  մտել: Ընդհանուր առմամբ, սա հազվագյուտ դեպք է ոչ միայն Չիլիի համար: 

 

 

Ընտրությունների առաջին փուլը կայացել էր նոյեմբերի 17-ին։ Այդ ժամանակ թեկնածուներից ոչ ոք չէր հավաքել ընտրողների ձայների ավելի քան կեսը։

 

 

Բաչելետը, ով 2006-ին դարձավ Չիլիի առաջին կին նախագահը,պաշտոնավարեց 4 տարի, սակայն  իր թեկնածությունը չառաջադրեց 2010-ին, քանի որ Սահմանադրությունն արգելում էր նախագահի պաշտոնը վարել 2 ժամկետ անընդմեջ

 

 

Մինչ վերջերս Բաչելետը ՄԱԿի Գլխավոր քարտուղարի առաջադրմամբ  գլխավորում էր ՄԱԿ- կանայք  ստորաբաժանումը: Այս  տարի նա հեռացավ   ՄԱԿ-ի այդ պաշտոնից` Չիլիի նախագահական ընտրություններում  կրկին առաջադրվելու նպատակով:

 

 

Նախագահի  պարտականությունները Բաչելետը կստանձնի 2014թ. մարտին։

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Միշել Բաչելետը Չիլիում գալիք նախագահական ընտրությունների հիմնական թեկնածուներից է

 

Միշել Բաչելետը հեռանում է «ՄԱԿ-Կանայք» գործակալության ղեկավարի պաշտոնից

 

Мишель Бачелет: “Я женщина, разведённая, социалист и агностик —- все грехи вместе”.

 

 

Դիտումների քանակը` 4222

Գլխավոր էջ