Միգրացիան աշխարհում և Հայաստանում

Դեկտեմբերի 18-ը Միգրանտների միջազգային օրն է:

migrant-por-1

1990 թվականի դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է միգրանտների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության կոնվենցիան: Իսկ 2000 թվականի դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ը  հիմնել է Միգրանտի միջազգային օրը (International Migrants Day), որը նշվում է դեկտեմբերի 18-ին:

 

Փորձագետների գնահատականներով՝ Երկրի բնակչության յուրաքանչյուր 35-րդ բնակիչը միգրանտ է, ով ապրում և աշխատում է իր երկրի սահմաններից դուրս: Ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության, եթե պահպանվեն միգրացիայի վերջին տարիների տենդենցները, ապա 2050 թվականին միգրանտների թիվը կարող է հասնել 405 միլիոնի: Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) ստեղծվել  է Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո փախստականների վերաբնակեցման նպատակով : Իր մանդատի շրջանակում   ՄՄԿ պաշտպանում է միգրանտների փախստականների և տեղահանված անձանց իրավունքները: Այս օրերին  ՄՄԿ արշավ է  հայտարարել Ես միգրանտ եմ»  խորագրով , որի միջոցով բոլոր ցանակացողները  կարող են  աջակցել միգրանտներին, որոնց թիվն այսօր  244 միլիոնի է հասնում:  Կազմակերպությունը  շեշտադրում է  փոխադարձ զարգացման այն նոր    հնարավորությունները, որոնք առաջանում են   միգրանտների ծագման և ընդունման  երկրներում:   

 

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն օրվա կապակցությամբ իր ուղերձում նշել  է, որ մարդիկ հաճախ միգրանտ են դառնում ոչ սեփական կամքով և պետք է հաշվի առնել մարդկանց տեղահանման  պատճառները.  աղքատությունը, զինված հակամարտությունները, կլիմայի փոփոխությունը, բնական աղետները, սոցիալական անհավասարությունը և տնտեսական, քաղաքացիական, քաղաքական և մշակութային իրավունքների խախտումները: Նա հիշեցրել է,    որ  այս տարվա  սեպտեմբերի 19-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 71-րդ նստաշրջանի շրջանակներում կայայացած  Փախստռականների և միգրանտների խնդրին նվիրված բարձր մակարդակի գագաթաժողովում պետությունների և կառավարությունների ղեկակավարները  Նյու Յորքյան   հռչայագիր ընդունեցին ՝  միասնական  պարտավորություններ վերցնելով միլիոնավոր փախստականների և միգրանտների պաշտպանությունը ապահովելու շուրջ:  Գագաթաժողովի ընթացքում  աշխարհի առաջնորդները պարտավորվեցին գտնել ավելի կանխատեսելի և արդարացի ուղիներ փախստականների և միգրանտների աննախադեպ մեծ թվով շարժումներին արձագանքելու համար՝ պատասխանատվության բաշխման միջոցով:

 

migrant-2

 

Միգրացիան Հայաստանում.

 

Հայաստանում նույնպես միգրացիան աճում է: Մասնագետներն առանձնացնում են միգրանտների 4 տիպեր՝ մշտական, սեզոնային, երկարատև ու կրթական: Ըստ ՀՀ ԱՎԾ-ի կողմից  կատարված հետազոտության՝ Հայաստանում միգրանտների ամենամեծ թվով աչքի են ընկնում Շիրակի ու Գեղարքունիքի, ապա Լոռու, Արագածոտնի և Տավուշի մարզերը: Միգրացիայի պատճառները կարելի է դասակարգել երկու խմբի՝ սոցիալ-տնտեսական (աշխատանքի բացակայություն և ցածր աշխատավարձեր) ու մարդկային զարգացման (պրոֆեսիոնալ աճ և ինքնաիրացում, որակյալ կրթություն, առողջապահական կարիքներ):

 

Հայաստանցի միգրանտների համար ամենանախընտրելի երկրներն են՝ Ռուսաստանը, Ուկրաինան և Միացյալ Նահանգները:  ՀՀ  Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Միգրացիոն գործընթացները 2011-2014 թթ» հետազոտության արդյունքների համաձայն՝ տնային տնտեսությունների  8.9%-ը 2011-2014թթ. ներգրավված են եղել արտաքին և ներքին միգրացիոն գործընթացներում, որոնք կազմել են 15 և բարձր տարիքի անդամների 10.3%:

 

Միգրացիոն գործընթացներում ներգրավված և մեկնումներից վերադարձածների  74.3%-ի բացակայության տևողությունը կազմել է մինչև մեկ տարի (այդ թվում՝ 31.2%-ի բացակայությունը կազմել է երեք ամիս և պակաս), իսկ 25.7%-ինը` մեկ տարի և ավելի: Ընդ որում, վերադարձածների շուրջ 70% Ռուսաստանի Դաշնությունից է: 2011-2014թթ.-ին իրենց մշտական բնակավայրից բացակայած՝ մեկնած և 2014թ.-ի դրությամբ դեռևս չվերադարձած, 15 և բարձր տարիքի տնային տնտեսությունների անդամների 14.3%-ի բացակայության տևողությունը հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ կազմել է՝ 3 ամիս և պակաս, 51.1%-ինը՝ 4-12 ամիս, իսկ 34.6%-ինը՝ մեկ տարի և ավելի:

 

 Վերջին 35 տարիների ընթացքում Հայաստանից գումարային զուտ միգրացիան (իմիգրանտների թվից հանած էմիգրանտների թիվը) կազմել է ավելի քան 1 միլիոն մարդ:  ՀՀ սահմանային անցման կետերով իրականացվող արտաքին ուղևորաշրջանառության կազմում` 2015 թ.-ին ՀՀ քաղաքացիների մեկնումները գերազանցել են ժամանումներին շուրջ 43.4 հազարով:

 

 

Ավելի քան 17.000 սիրիահայ ապաստան է գտել Հայաստանում

 

Սիրիական պատերազմի հետևանքով ավելի քան 17.000 սիրիահայ ապաստան է գտել Հայաստանում։  Բոլորովին վերջերս   վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունելով  Հայաստանում տարբեր ոլորտներ ներկայացնող մի խումբ սիրիահայ գործարարների ասել է հետևյալը.   «Մենք ամեն ինչով աջակցելու ենք բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն սիրիահայերի՝ Հայաստանում մնալուն: Դուք իրականում մշակույթ եք փոխել Երևանում, բիզնեսի, ծառայությունների ոլորտում, և ձեր կայացումը մեզ համար չափազանց կարևոր է»:

 

 Կառավարության ղեկավարը նշել է, որ պետությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել սիրիահայ գործարարներին՝ հորդորելով նրանց իրենց բիզնես ծրագրերն ու առաջարկությունները ներկայացնել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն: Բարձրացված մի շարք հարցերի առնչությամբ վարչապետը հանձնարարականներ է տվել համապատասխան գերատեսչություններին և պատրաստակամություն հայտնել սիրիահայ գործարարների հետ քննարկել նրանց բիզնեսի զարգացմանը վերաբերող ցանկացած առաջարկություն:

 

Դիտումների քանակը` 3929

Գլխավոր էջ