«Մենք պետք է խրախուսենք կնոջ մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին». ՄԻՊ-ի տարեկան հաղորդում
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդման մեջ ՄԻՊ Արման Թաթոյանը, ինչպես և նախորդ տարիների զեկույցներում, հանգամանալից անդրադարձ է կատարել կանանց իրավունքների պաշտպանությանը աշխատանքի շուկայում, սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական կյանքում, կանանց նկատմամբ բռնության և զինված ուժերում կանանց հիմնախնդիրներին, կանանց վերատադրողական առողջությանը, պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատմանը, ատելության խոսքի դրսևորումներին:
Անդրադառնալով կանանց նվազ մասնակցությանը քաղաքական և հասարակական կյանքին, ՄԻՊ-ն իր հարղորդման մեջ նշում է, որ այդ հարցը դեռևս արդիական է եղել 2020 թվականի ընթացքում և դր ամսին բարձրաձայնել են, ինչպես միձջազգային կազմակերպությունները, այնպես էլ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
Զեկույցում խնդրի մասին, մասնավորապես, նշված է.
«Խնդրի բարձրաձայնման նպատակով 2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանն իրականացրել է իրազեկման արշավ՝ «Դարձիր օրինակ» կոչով հանրայնացնելով կանանց հաջողված պատմություններ: Մարդու իրավունքների պաշտպանը մեկնարկել է կանանց հաջողության պատմությունների հանրային իրազեկման արշավ, որը նպատակ ուներ կոտրել հասարակությունում կանանց դերի վերաբերյալ կարծրատիպերը և հաջողված պատմություններով ոգեշնչել հասարակությանը։ Պաշտպանն առաջարկում է միանալ «Դարձիր օրինակ» կոչի տարածմանը և ուղարկել կանանց հաջողված պատմություններ ombuds@ombuds.am հասցեին։ Պատմությունները կոգեշնչեն կանանց դառնալ հաջորդ օրինակը։ Իրազեկման արշավն ուղեկցվել է #Դարձիր_օրինակ հայերեն և #Set_an_example անգլերեն հեշթեգերի ներքո, որին մասնակցել են տարբեր մասնագիտություն ու զբաղմունք ունեցող կանայք հանրապետության տարբեր մարզերից։
Քաղաքական, ընդհանուր առմամբ հասարակական կյանքին կանանց ներգրավվածությունը շարունակաբար ցածր է մնում՝ չնայած առկա ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանում կանայք իրենց կրթությամբ չեն զիջում տղամարդկանց:
Հասարակական-քաղաքական կյանքում կանանց լիարժեք մասնակցությանն ու ներգրավվածությանը խոչընդոտող տարբեր գործոններից են՝ կանանց դերի, կարողությունների և հասարակական կյանքում նրանց ներգրավվածության շուրջ առկա կարծրատիպերը և խտրական ընկալումները: Նրանք հաճախ չեն դիտարկվում որպես որոշում կայացնողներ, քաղաքականություն մշակողներ ու իրականացնողներ:
Կնոջ սեռը թիրախավորելով նրան վիրավորելը ու դա այնպես անելը, որ վիրավորանք հասցվի կնոջ մասնավոր կամ ընտանեկան կյանքին, բացարձակ մերժելի երևույթ է: Նույնքան բացարձակ մերժելի է, երբ դա արվում է քաղաքական կամ ցանկացած այլ քննարկման շրջանակում։ Առավել ևս անընդունելի է, երբ դա տեղի է ունենում խորհրդարանի նիստում ու այն էլ կին պատգամավորի նկատմամբ:
Կնոջ նկատմամբ հարգանքը, նրա արժանապատվությունը երաշխավորելը և պայքարը կարծրատիպերի դեմ պետք է լինի յուրաքանչյուրիս առաքելությունը: Կանանց նկատմամբ մեր հասարակությունում պետք է լինի արժանապատիվ, հավասար վերաբերմունք։ Մենք պետք է խրախուսենք կնոջ մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին։
Հարկ է կրկին արձանագրել, որ նման թիրախավորումը խիստ մերժելի է, առավել ևս եթե հարցը վերաբերում է երեխաների՝ անկախ նրանից խոսքը պաշտոնյայի ընտանիքի մասին է, թե ոչ ։ Առավել անընդունելի է, երբ դա արվում է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից, ով անմիջական պատասխանատվություն ունի պայքարելու կարծրատիպերի դեմ ու խրախուսելու կանանց դերը որոշումների կայացման գործում։
Արժանապատվությունը վիրավորող ու ատելության խոսքի վտանգավոր հետևանքների մասին բազմիցս Մարդու իրավունքների պաշտպանի տարբեր հայտարարություններում բարձրաձայնվել է` նշելով, որ մարդու արժանապատվությունը վիրավորելը, նսեմացնելը չափազանց վտանգավոր չափերի են հասել և ընդգծելով, որ նման երևույթները խաթարում են իրավական ու բարոյական բոլոր արժեքները և վտանգում են համերաշխությունը հասարակությունում։
Մասնավոր կամ ընտանեկան կյանքը թիրախավորելը, արժանապատվությունը վիրավորող ու ատելության խոսքի վտանգավոր դրսևորումները սկզբունքորեն անընդունելի կանանց նկատմամբ խտրականության, բռնության դրսևորում է, որը հանգեցնում է կանանց քաղաքական կամ հասարակական կյանքի մասնակցության ընկճման, նվազ մասնակցության ավելի բացասական միտումի: Այն մեծ խոչընդոտ է կանանց քաղաքական մասնակցության համար՝ այդպիսով մերժելով նրանց քաղաքացիական և քաղաքական իրավունքները: Այն նաև խոչընդոտում է բնակչության կեսի մասնակցությանը ՝ խարխլելով ժողովրդավարության իրականացումն ու լավ կառավարումը՝ ստեղծելով ժողովրդավարական դեֆիցիտ:
Բացի այդ, կարծրատիպերի դեմ պայքարում և հասարակության համերաշխության հաստատման գործում հատուկ կարևորություն ունեն հասարակական ու քաղաքական գործիչների դատապարտող հայտարարությունները նման արարքների առնչությամբ։
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների արդյունքում պատգամավորի մանդատ ստացած 132 թեկնածուներից 2021 թվականի հունվարի 14-ի դրությամբ միայն 30-ն է կին:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների վերաբերյալ տվյալների ուսումնասիրությամբ ևս ակնհայտ է, որ կանայք այս մարմիններում ևս բավարար ներկայացված չեն: Այսպես, Հայաստանի Հանրապետության համայնքներում՝
- 499 համայնքի ղեկավարներից միայն 9-ն են կանայք (1.8%),
- ավագանու 3729 անդամներից միայն 350-ն են կին (9.39%):
ՀՀ կառավարության բարձր պաշտոններում ևս կանանց մասնակցության թիվը շարունակել է փոքր մնալ 2020 թվականի ընթացքում։
- Կառավարության կազմում երկու փոխվարչապետներից և տասներկու նախարարներից միայն մեկն է կին:
- Նախարարների 42 տեղակալներից միայն 9-ն են կին (2021 թվականի մարտի 31-ի դրությամբ)։
Կանանց ներկայացվածության և որոշումների կայացման գործընթացում ներգրավվածության անբավարար լինելու մասին են վկայում նաև պետական այլ մարմիններում աշխատողների սեռային հարաբերակցության պաշտոնական տվյալները։
Այսպես, 2020 թվականին քաղաքացիական ծառայողների թվաքանակի տվյալների վերաբերյալ հարցմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակից հայտնել են, որ քաղաքացիական ծառայության համակարգի տեղեկատվական հարթակը, որը նպատակ ունի գեներացնել համակարգի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, և որի միջոցով հնարավորություն է ընձեռվում վարել համապատասխան վիճակագրություն, այժմ գտնվում է գործարկման փուլում:
Պայմանավորված այն հանգամանքով, որ ոչ բոլոր պետական մարմինների կողմից են հարթակում մուտքագրվել քաղաքացիական ծառայության պաշտոնները, ուստի առկատեղեկատվությունն ամբողջական չէ և չի կարող արտացոլել քաղաքացիական ծառայության համակարգում ըստ պաշտոնների, գերատեսչությունների և ոլորտների կանանց ներգրավվածության աստիճանի, 2020 թվականի ընթացքում կանանց և տղամարդկանց ներգրավվածության հարաբերակցության, ՀՀ կառավարության կազմում ըստ պաշտոնների ներգրավվածության աստիճանի վերաբերյալ տեղեկատվությունը:
Ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի 2018 թվականի հունիսի 30-ի դրությամբ տվյալների՝
- բարձրագույն պաշտոնի խմբի 103 ծառայողներից ընդամենը 15-ն են կին,
- գլխավոր պաշտոնի խմբի 3221 ծառայողներից 1582 են կին, իսկ
- առաջատար պաշտոնի խմբի ծառայողների 2189 ընդհանուր թվից կին ծառայողներ են 1319-ը,
սակայն հատկանշական է, որ
- կրտսեր պաշտոնի խմբի ծառայողների 860 ընդհանուր թվից 612 կին ծառայողներ են, իսկ 248-ը՝ տղամարդ:
Վիճակագրական այս տվյալներն առավել ակնառու են դարձնում խնդիրը:
Նշված տվյալների համադիր վերլուծությունը վկայում է, որ կանանց թիվը գերակայում է տղամարդկանց թվին միայն ցածր աստիճանի պաշտոններում: Ինչ վերաբերում է արդեն բարձրագույն պաշտոններին՝ այստեղ ակնհայտ գերակայում է տղամարդկանց թիվը:
Ի պատասխան բարձրագույն պաշտոններում կանանց ներգրավման բարձրացման ուղղությամբ ձեռնարկված գործողությունների վերաբերյալ հացի՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակից հայտնել են, որ քաղաքացիական ծառայության համակարգի բարձր պաշտոններում կանանց ներգրավվածության խթանման ուղղությամբ 2020 թվականին ՄԱԶԾ-ի կողմից մշակվել են հեռավար վերապատրաստման մոդուլներ, մասնավորապես՝ «Խտրականության դեմ պայքար (իրավահավասարություն)», Կանանց իրավունքների և գենդերային հավասարության վերաբերյալ դասընթացի ընդհանուր նկարագիր, Երեխաների իրավունքների վերաբերյալ հեռավար ուսուցման դասընթաց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայողների համար, որոնք նախատեսվում է անցկացնել 2021 թվականին:
Վիճակագրական տվյալների և ոլորտի խնդիրների համալիր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կանայք դեռևս բավարար կերպով ներկայացված չեն բարձր պաշտոններում և հասարակությունում առկա են կարծրատիպեր կանանց՝ որպես որոշում կայացնողներիդիտարկման հարցում: Խնդրի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պետք է ստեղծվեննախապայմաններ կանանց ներուժի լիարժեք, արդյունավետ և թիրախային օգտագործման համար: Խնդրի լուծման նպատակով սկզբնական քայլեր կարող են հանդիսանալ հատուկթիրախային ծրագրերի իրականացումը, օրինակ՝ խթանող միջոցառումների, քվոտաների կամ այլ մեխանիզմների նախատեսումը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտ է ձեռնարկել համակարգային քայլեր՝
- հասարակությանն իրազեկել կանանց դերի, կանանց քաղաքական ներգրավվածության և հասարակական կյանքին կանանց մասնակցության կարևորության ընդգծման ուղղությամբ,
- բարձրացնել կանանց քաղաքական և իրավական գիտակցության մակարդակը, նպաստել երիտասարդ կանանց մոտ քաղաքական համակարգի, գործընթացների և արդյունավետ որոշումների ընդունման մեթոդաբանության վերաբերյալ մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացմանը, երաշխավորել քաղաքական մրցակցության հավասար պայմաններ,
- զանգվածային լրատվության, տարբեր քննարկումների և սեմինարների պարբերական իրականացման միջոցով կանանց իրազեկել իրենց իրավունքների վերաբերյալ:
Տարեկան հաղորդումն ամբողջությամբ .
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Ինչո՞ւ մարդու իրավունքների որևէ միջազգային կազմակերպություն Արցախ չի այցելում». Արման Թաթոյան
Դիտումների քանակը` 1163