«Մենք կանգնած ենք #ՓախստականներիԿողքին » . միջոցառում ՄԱԿ-ում

ՄԱԿ ՓԳՀ-ն և Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպությունը հունիսի 21-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում  կազմակերպել էին  համատեղ միջոցառում՝  նվիրված  Փախստականի համաշխարհային օրվան: Միջոցառումն անցավ  « Մենք կանգնած ենք #ՓախստականներիԿողքին» կարգախոսի ներքո: 

 

 

Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակ – 2017թ.

 

Միջոցառմանը ուղերձով հանդես եկան ՄԱԿ ՓԳՀ-ի և GIZ-ի ներկայացուցիչները,  ելույթներ ունեցան Սիրիահայերի միության անդամները և կին ձեռներեցները, փախստականների թեմայի շուրջ թատերական ներկայացմամբ հանդես եկավ  Թատրոն 8 հասարակական կազմակերպությունը, որին էլ հաջորդեցին լուսանկարների և տեսանյութերի դիտումներ, երեխաների մասնակցությամբ համերգ՝ ուղեկցված տեղահանված սիրիացի ձեռներեցների կողմից ցուցահանդես-վաճառքով միջոցառման ամբողջ ընթացքում:

 

Փախստականի համաաշխարհային օրվան նվիրված միջոցառումը համախմբեց ՄԱԿ ՓԳՀ մտահոգության առարկա հանդիսացող անձանց, ՄԱԿ ՓԳՀ գործընկեր կազմակերպություններին՝ պետական կառույցներին և հասարակական կազմակերպություններին, ՄԱԿ ՓԳՀ աջակիցներին և կամավորներին: Փախստականների օրվան նվիրված այս տարվա միջացառումները նպատակաուղղված էին Հայաստանում պաշտպանություն հայցող փախստականներին և տեղահանված ընտանիքներին իրենց քաջության և տոկունության համար երախտագիտություն հայտնելուն: Այս օրը առիթ հանդիսացավ գովաբանելու նոր կյանք սկսելու և բոլոր դժվարություններին դեմ գնալով իրենց ապագան կառուցելու վերջիններիս պատրաստակամությունը: Սիրիահայերի միության ներսում ձևավորված Կանանց Ասոցիացիայի անդամները, ինչպես նաև այլ ձեռներեցներ հնարավորություն ունեցան ցույց տալ իրենց գրանցած ձեռնարկատիրական աճը՝ օգտվելով աջակցությունից, լեզվի և կեսաապահովման ծրագրերից, ինչպես նաև բիզնես կրթության և ձեռներեցության մեջ առաջադիմության շնորհիվ ուժի, համառության և հաջողության օրինակ են ծառայում տեղահանված այլ ընտանիքների համար:

 

Իր բացման խոսքում Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ պարոն Քրիստոֆ Բիրվիրթը նշեց, որ, չնայած ինքնաապահովման և Հայաստանում ինտեգրման հարցերում գրանցած մեծ հաջողությանը, դեռևս առկա են պաշտպանության ոլորտում որոշ մարտահրավերներ հատկապես եր հարցը վերաբերում է վերջերս Հայաստան տեղափոխված հատուկ կարիքավոր, ծերերից կամ միայնակ ծնողից բաղկացած ընտանքիներ են: Պարոն Բիրվիրթը մանրամասնեց, որ ‹‹ՄԱԿ ՓԳՀ-ն առաջնորդվում է երկկողմանի մոտեցման սկզբունքով՝ անդրադառնալով մարդասիրական հրատապ կարիքներին, միևնույն ժամանակ ուշադրություն դարձնելով ինքնաապահովման ծրագրերին››:  Այս հանգամանքը հաշվի առնելով, Գերմանիայի միջազգային համագործակցության կազմակերպությունը (GIZ) այս միջացառման կազմակերպիչներից մեկն է՝ ինչն էլ արտացոլում է փախստականների անցումը մարդասիրական օգնությունից ստանալուց դեպի երկրի և տարածաշրջանի զարգացման գործում իրենց ներդրումը:

 

‹‹Փախստականներին ցուցաբերվող աջակցությունը արտահայտվում է տարբեր տեսակետերով և ձևաչափերով: Մինչդեռ ՄԱԿ ՓԳՀ-ի մեր գործընկերները ապահովում են խնդրի մարդասիրական կողմը, GIZ-ը, համագործակցելով ՄԱԿ ՓԳՀ-ի հետ, լրացնում է այդ աջակցությունը տեղափոխելով այն զարգացման փուլ Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրում Հայաստանում (ՍՓՏԻՀ) Գերմանիայի կառավարության կողմից լիազորված ծրագրի միջոցով: Մեր գործընկերների հետ միասին մենք խթանում ենք արժանապատիվ աշխատանքը և նորարարական ձեռներեցությունը Հայաստանում սիրիացի փախստականներին եկամուտով ապահովելու համար››, իր բացման խոսքում ասաց GIZ-ի ՍՓՏԻՀ ծրագրի զեկավար պարոն Հանս Յոհակիմ Զինկանը:

 

‹‹Մենք կանգնած ենք #ՓախստականներիԿողքին քարոզարշավի շրջանակներում մենք շարունակելու ենք մեր գործընկերների հետ համատեղ աշխատանքը սիրիացի փախստականների համար ավելի լավ պայմաններ ստեղծելու ուղղությամբ Հայաստանում՝ մի երկիր, որը ընդունեց ավելի մեծ թվով սիրիացի փախստակններ ըստ բնակչության մեկ շնչի քան եվրոպական երկրներից շատերը››, հավելեց պարոն Զինկանը:

 

Զարուհի Բաբայանի երգի ստուդիայի և Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի Սիրիայից տեղահանված սաների փոքր համերգը  և Թատրոն 8 հասարակական կազմակերպության կողմից ներկայացված թատերական ներկայացումը տպավորեցին և հարստացրին միջոցառումը:

 

Հունիսի 20-ը՝ Փախստականի համաշխարհային օրը հնարավորություն է ընձեռում մեկ անգամ ևս բարձրաձայնելու Հայաստանում և ամբողջ աշխարհում տեղահանված անձանց իրավիճակի մասին, հարգանք ցուցաբերելու փախստականների և տեղահանված ընտանիքների հանդեպ իրենց քաջության, տոկունության և հյուրկալող երկրում նոր կյանք սկսելու պատրաստակամության համար, հիանալու վերջիններիս ձեռնարկատիրական ձեռքբերումներով Հայաստանում ինտեգրման և տնտեսական զարգացման գործում, ինչպեսնաև ապացուցելու, որ Մենք Կանգնած Ենք  #ՓախստականներիԿողքին

 

Ըստ ՄԱԿ ՓԳՀ հաղորդագրության

Դիտումների քանակը` 3697

Գլխավոր էջ