Մեկնարկեց Կանանց Իրավունքների եւ Զարգացման 12-րդ համաշխարհային ֆորումը

Ապրիլի 19-ին Ստամբուլում մեկնարկեց   Կանանց Իրավունքների եւ Զարգացման 12-րդ համաշխարհային ֆորումը:  Կազմակերպիչը   հայտնի ֆեմինիստական  կազմակերպությունն  է  AWID –ը՝  Կանանց իրավունքների զարգացման ասոցիացիան  : Ստամբուլ ժամանած կանանց շարժման    2000-ից ավելի  առաջնորդներ և ակտիվիստներ աշխարհի 140 երկրից քննարկումներ են ծավալելու «Վերափոխե՝նք տնտեսական իշխանությունը  ի նպաստ  կանանց իրավունքների և արդարության» թեմայի շուրջ:

 

Ֆորումի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը՝ սկսած վերարտադրողական իրավունքներից եւ գենդերային բռնությունից մինչեւ կանանց քաղաքական մասնակցություն , դիտարկվելու են տնտեսական իշխանության համատեքստում, քանի որ խորհրդաժողովի հիմնական նպատակն է բացահայտել  տնտեսական համակարգերի փոխակերպման հնարավորությունները՝  կանանց առաջընթացը ապահովելու ուղղությամբ:

 

Խորհդաժողովի բացումը տոնակատարության էր հիշեցնում: Առիթը՝ AWID-ի  30- ամյակն է եւ կանանց շարժման  վերջին  տարիներին արձանագրված հաղթանակներն  են, որոնք սակայն ամենօրվա պաշտանության կարիքը ունեն:  Դրա հետ մեկտեղ կանանց շարժումը առաջ գնալու մասին պետք է մտածի:

 

«Մենք վերջին տարիների ընթացքում առավելապես պաշտպանողական գործելաոճ էին որդեգրել՝ փորձելով ամրապնդել մեր հաղթանակները,  այժմ պետք է փոխենք ռազմավարությունը՝ բարձրացնելով կանանց շարժման ակտիվությունը եւ  ապահովելով նրա առաջընթացը», –  ասաց  AWID-ի գործադիր տնօրեն Լիդիա Ալպիսար Դուրանը ֆորումի բացման խոսքում:

 

Ֆորումը աշխատելու է չորս օր, օրակարգը բավականին հագեցած է՝ քննարկումները ընթանում են տարբեր ձեւաչափերով՝ առավոտյան ժամը 9 –ից մինչեւ  ուշ երեկո:

Մանրամասները՝ հաջորդիվ:

 

Թամարա Հովնաթանյան

Երեւան-Ստամբուլ

Դիտումների քանակը` 4867

Գլխավոր էջ