Մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը/տեսահոլովակներ

Այսօր՝ ապրիլի 21-ին , մեկնարկել  է  Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, որը կավարտվի քվեարկությունից մեկ օր առաջ՝ մայիսի 12-ին, ժամը 00.00-ին: Մայիսի 13-ին լռության օր է լինելու, իսկ 14-ին կայանալու են ընտրությունները։ Նշենք, որ ընտրվելու է 65 հոգանոց ավագանի։ Երեք ուժերի մասնակցության դեպքում անցողիկ շեմ սահմանված չէ։

 

Ինչպես հայտնի է,  Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ. ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ելք»-ինը՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, իսկ «Երկիր Ծիրանինը»՝ Զարուհի Փոստանջյանը:

Ընտրություններին «Հանրապետական» կուսակցությունը մասնակցում է «Հանուն Երևանի» կարգախոսով։ Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ գործելու է քարոզարշավի պաշտոնական կայքէջ՝ www.loveyerevan.am   հասցեով:
 

Ինչպես հաղորդում են,  կուսակցության նախընտրական շտաբից, ավագանու թեկնածուները Տարոն Մարգարյանի գլխավորությամբ կսկսեն քարոզչությունը Էրեբունու վարչական շրջանից և, բացառությամբ ապրիլի 24-ի, մնացած օրերին ակտիվ քարոզչություն կիրականացնեն: Մայրաքաղաքում  շուրջ 460 ենթաշտաբ կգործի: Աարոզարշավն սկսելու են աշխատանքային ժամից՝ 18: 00-ից հետո: Նախընտրել են ուղղակի բակային հանդիպումների ձևով քարոզչությունը և յուրաքանչյուր քարոզչական հանդիպման ընթացքում հանդիպելու են 6 բակերի բնակիչների հետ: Արդեն հրապարակվել է  նաև ՀՀԿ-ի նախընտրական  հոլովակը:

 

 

Ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժի՝ «Ելք» դաշինքի կարգախոսը հետևյալն է՝ «Երևան ջան, ելք կա»: Ապրիլի 21-ի կեսգիշերին դաշինքի թեկնածուներն ու համակիրները քարոզարշավը սկսել են Ազատության պողոտայում գտնվող հուշահամալիրի մոտից, որտեղից օդապարիկներ են բաց թողել երկինք: Այսօր  ժամը 18:00-ին, «Բարեկամության ձեռքեր» հուշարձանին հարող տարածքից (Մոսկովյան, Իսահակյան և Տերյան փողոցներին հարող հատված)կմեկնարկի դաշինքի երթը:  Երթը ավարտվելու է 19:00-ին, Հյուսիսային պողոտա – Տերյան խաչմերուկին հարող տարածքում, որտեղ կկայանա հավաք և ռոք համերգ:

 

Նշենք, որ «Ելք» դաշինքն իր ընտրարշավը մեկնարկին  հարպարակել է նաև  «Էրեբունի-Երևան» երգի տեսահալովակը: Երգը կատարում են դաշինքի ավագանու թեկանածուները:

 


 

«Երկիր Ծիրանին» առայժմ փակագծերը չի բացում: Կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը խոստացել է, որ կարգախոսը կհայտնեն այսօր։ Քարոզարշավը սկսելու է հեծանվաերթով, որը կմեկնարկի Ազատության հրապարակից, ապրիլի 21-ին, ժամը 17:00-ին:

 

 

Թ.Հ.

Դիտումների քանակը` 2835

Գլխավոր էջ