Մեծ Բրիատնիայի թագուհին ասպետական տիտղոս շնորհեց Անջելինա Ջոլիին
Մեծ Բրիատնիայի թագուհի Եղիսաբեթ 2րդ-ը «Ասպետական տիկնոջ» տիտղոս է շնորհել դերասանուհի Անջելինա Ջոլիին: Այդ կոչումը հավասարաոր է տղամարդկանց շնորհվող ասպետի տիտղոսին: Այս մասին հաղորդել է Associated Press-ին:
Հոլիվուդյան դերասանուհին պարգևը ստացել է պատերազմական գոտիներում սեռական բռնությունների դեմ արշավին ակտիվ մասնակցության համար: Հունիսի 13-ին` Լոնդոնում անց է կացվել միջազգային կոնֆերանս` նվիրված այդ խնդրին, որը համանախգահում էին Անջելինա Ջոլին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի հետ միասին:
«Ինձ համար մեծ նշանակություն ունի ստանալ պարգև` հումանիտար գործունեության հետ կապված, ինչին էլ մտադիր եմ նվիրել կյանքս»,-հայտարարել է դերասանուհին:
Հիշեցնենք, որ Լոնդոնում տեղի ունեցած գագաթաժողովը եզրափակեց երկամյա արշավը ընդդեմ հակամարտություններում բռնաբարությունները իբրև պատերազմելու մեթոդ կիրառելուն: Պատերազմների ժամանակ սեռական բռնություններին վերջ դնելու պահանջագրի տակ ստորագրել է 141 երկիր:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Ժամանակն է գործել» և դադարեցնել սեռական բռնությունը հակամարտություններում
Սեռական բռնությունը որպես ցեղասպանության իրականացման միջոց
«Արյան և մեղրի երկրում». հրավեր ֆիլմի ցուցադրությանը / թրեյլեր
Բռնաբարությունը՝ ռազմական հանցագործությունների ցուցակում
Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը…
«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո
«Ցեղասպանության որբերը» ֆիլմի պրեմիերան` ամերիկյան PBS հեռուստաալիքով/ վիդեո
Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վերահրատարակվել է Երևանում
Դիտումների քանակը` 5293