Մեծամասնականով պայքարելու են 12-ը / լրացված:

 

 

Հանրապետության թվով 41 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով գրանցվել է 155 թեկնածու, որոնցից  12-ը կին են: Հիշեցնենք, որ առաջադրման ժամանակ թեկնածուների  թիվը  180-ն էր  եղել:  Մինչ վերջնական գրանցման պահը նրանց  շարքերը զգալիորեն նոսրացան, բայց ոչ կանանց հաշվին: Կանանցից ոչ մեկը իր թեկնածությունը չհանեց: Անհանգստացնող  է միայն այն փաստը, որ երեք ընտրատարածքներում առաջադրվել են երկուական կին, ու պետք չէ  քաղտեխնոլոգ լինել՝ հասկանալու համար՝ նրանք ակնհայտորեն խանգարելու են  միմյանց։ 

 

Թիվ 1-ում  ինքնառաջադրվել է լրագրող Գայանե Առուստամյանը,

 

Թիվ 4 ընտրատարածքում 6 թեկնածուից երկուսը կին են`  “Ժառանգությունից” Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու “168 ժամ” օրաթերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:

 

 

Թիվ 12-ում առաջադրվել է 6 թեկնածու. այստեղ էլ “Ժառանգության” ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ պայքարելու է “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի լրագրող  Գոհար Վեզիրյանը:

 

 

 

 թիվ 11ում՝   ընտրապայքարի մեջ կմտնի  ՕԵԿ-ից ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը,

 

թիվ 13-ում առաջադրվել է անկուսակցական Վիոլետա Պետրոսյանը,

 

թիվ 17-ում ՀՀԿ-ի առաջադրմամբ Արտաշատի թիվ 1 դպրոցի տնօրեն Կարինե Պողոսյանը,

 

թիվ 32-ում` անկուսակցական Օֆելյա Վահանյանը,

 

թիվ 38-ում Երեւանի գյուղատնտեսական համալսարանի Կապանի ուսկենտրոնի տնօրեն Նարինե Մովսիսյանը:

 

 Թիվ 40-ում էլ “Ինտերնեյշնլ Մասիս տաբակ” ՍՊԸ բանվորուհի, անկուսակցական Սուսաննա Աբրահամյանը  իր ղեկավարի` նույն ընկերության  գործադիր տնօրեն Մարինե Մարաբյանի դեմ է դուրս եկել: Մարաբյանը ՀՀԿ-ի առաջադրմամբ է: Այս ընտրատարածքում բացի կանանցից, 2 թեկնածու եւս կան:

 

 

Հաջողություն ու հաստատակամություն ենք  մաղթում բոլորին:

 

P.S.  Ապրիլի 14-ի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի մի շարք թեկնածուների գրանցումները՝  հիմք ընդունելով վերջիններիս կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները: Դրանց  թվում էր նաեւ  Սուսաննա Աբրահամյանը՝ թիվ 40 ընտրատարածքից, որտեղ, ինչպես նշվել էր երկու կին էր առաջադրվել:

Այսպիսով, մեծամասնականով ընտրապայքարը 11 կին է շարունակում:   

Դիտումների քանակը` 3320

Գլխավոր էջ