Մեծամասնականով «համարձակվեց» 12 կին

 

Ժամանակին ֆրանսիացի ֆեմինիստուհիները մի կարգախոս ունեին՝ «Համարձակվել պայքարել», և այս իմաստով փորձագետները պնդում են, որ կանանց համար գլխավորը չվախենալն է։ Այս անգամ մեծամասնականով  12 կին համարձակվեց առաջադրվել` չվախենալով մեծամասնական պայաքարի տխուր համբավից , և դա կրկնակի ավելի է, քան նախորդ ընտրություններում։

 

 

 

 

Հանրապետության թվով 41 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով գանցվել է 155 թեկնածու, որոնցից  12-ը կին են: Կանանցից ոչ մեկը իր թեկնաշությունը չհանեց: Անհանգստացնում է միայն այն փաստը, որ երեք ընտրատարածքներում առաջադրվել են երկուական կին, ու պետք չէ  քաղտեխնոլոգ լինել՝ հասկանալու համար՝ նրանք ակնհայտորեն խանգարելու են  միմյանց։ Նույնիսկ վերջնական գրանցման պահին այս  հարցերը չհարթվեցին:

 

 

Թիվ 4 ընտրատարածքում 6 թեկնածուից երկուսը կին են`  “Ժառանգությունից” Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ու “168 ժամ” օրաթերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:

 

 

Թիվ 12-ում առաջադրվել է 6 թեկնածու. այստեղ էլ “Ժառանգության” ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ պայքարելու է “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի լրագրող  Գոհար Վեզիրյանը:

 

 

Թիվ 4-ում էլ “Ինտերնեյշնլ Մասիս տաբակ” ՍՊԸ բանվորուհի, անկուսակցական Սուսաննա Աբրահամյանը  իր ղեկավարի` նույն ընկերության  գործադիր տնօրեն Մարինե Մարաբյանի դեմ է դուրս եկել: Մարաբյանը ՀՀԿ-ի առաջադրմամբ է: Այս ընտրատարածքում բացի կանանցից, 2 թեկնածու եւս կան:

 

Թիվ 11-ում՝  5 տղամարդ թեկնածուների հետ ընտրապայքարի մեջ կմտնի  ՕԵԿ-ից ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը,

 

թիվ 13-ում առաջադրվել է անկուսակցական Վիոլետա Պետրոսյանը,

 

թիվ 17-ում ՀՀԿ-ի առաջադրմամբ Արտաշատի թիվ 1 դպրոցի տնօրեն Կարինե Պողոսյանը,

 

թիվ 32-ում` անկուսակցական Օֆելյա Վահանյանը,

 

թիվ 38-ում Երեւանի գյուղատնտեսական համալսարանի Կապանի ուսկենտրոնի տնօրեն Նարինե Մովսիսյանը,

 

 թիվ 1-ում ինքնառաջադրվել է լրագրող Գայանե Առուստամյանը (նկարում):

 

 

Հաջողություն ու հաստատակամություն ենք  մաղթում բոլորին, դա նրանց հիմա չի խանգարի:

 

 

Դիտումների քանակը` 5139

Գլխավոր էջ