Մարտի 8-ն այս տարի նվիրված է գյուղաբնակ կանանց

«Գյուղաբնակ կանանց իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնում. ո՛չ քաղցին եւ աղքատությանը»՝ սա է 2012-ի կանանց միջազգային օրվա թեման։

 

«Անհրաժեշտ է գյուղաբնակ կանանց կարիքների համար միջոցներ հատկացնել։ Դե յուրե եւ դե ֆակտո վերացնել կանանց նկատմամբ խտրականությունը։ Անհրաժեշտ է, որ անցկացվող քաղաքականությունը պատասխանի նրանց կարիքներին, ռեսուրսներին հավասար մատչելիություն ընձեռի նրանց համար, ապահովի գյուղաբնակ կանանց մասնակցությունը որոշումների կայացման գործում»,- ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունի ուղերձում։

 

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 27-ից-մարտի 9-ը Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում անցկացվող կանանց կարգավիճակի հանձնաժողովի 56-րդ նստաշրջանի առանցքային թեման է «Գյուղաբնակ կանայք ՝ նրանց դերը աղքատության եւ սովի դեմ պայքարում

 

Գյուղաբնակ կանայք աշխարհի բնակչության մեկ քառորդ մասն են կազմում: Նրանք ահռելի ներդրում են կատարում սննդի արտադրության մեջ, սակայն նրանց աշխատանքը շատ հազվադեպ է ըստ արժանվույն գնահատվում, նրանց հնարավորություն չի տրվում ստանալ արժանապատիվ աշխատավարձ:

 

Այսօր նրանք կերակրում են աշխարհին, բայց ապրում են աղքատության մեջ:

 

 

Լուսանկարը՝ Կարեն Մինասյանի

«Գենդեր եւ կյանքի մտապատկերներ» ֆոտոոմրցույթից (GIZ-Armenia)

 

Ֆոտոոմրցույթի լավագույն նկարները կարելի է տեսնել այստեղ.

https://archive.womennet.amphotos/


 

Դիտումների քանակը` 3830

Գլխավոր էջ