Մարիաննա Պողոսյան. «Կյանքը լի է հրաշքներով»
«Եթե որեւէ մեկին ասեին, որ 19 տարեկանում պիտի նոր սկսի բալետ պարել, անհավանական կլիներ, անհավատալի, բայց ես սկսեցի»,-ասում է Ազգային օպերային թատրոնի բալետի արտիստ Մարիաննա Պողոսյանը, ով նորարարի համառությամբ եւ համարձակությամբ չվախեցավ կտրուկ փոխել սեփական կյանքը: Երազանքին հասնելու համար նա պատրաստ էր հաղթահարել ցանկացած դժվարություն. հիմա ժպիտով է հիշում, թե ինչ տաժանակիր աշխատանք էր արդեն հասուն տարիքում սկսել բալետ պարելը…
Զգում էի, որ մահանում եմ, արթնացա ու ասեցի՝ էլ չեմ ոզում դժբախտ լինել…
Մարիաննան՝ մասնագիտությամբ իրավաբան, քաղաքագետ, միջազգայնագետ, ավարտել է Երեւանի Ֆրանսիական համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան՝ ուսումը շարունակել է Նյու Յորքի Utica College-ում, այնուհետեւ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Բելգիայում եւ Շվեյցարիայում: Անգամ դրսում ուսանելու ժամանակ ուշք ու միտքը պարը, բալետն է եղել, չնայած ծանրաբեռնվածությանն, այնտեղ էլ պարի դասերի էր հաճախում, ներկայացումներ նայում, այդ ուղղությամբ էլ ինքնազարգացմամբ էր զբաղվում:
Իրավաբան, քաղաքագետի մասնագիտությունը մայրն է ընտրել. Մարիաննան ասում է՝ «դա մեծ տրավմա էր ինձ համար, որովհետեւ փոքրուց գիտեի, որ արվեստով պիտի զբաղվեմ, Թատերական էի ուզում ընդունվել, մայրիկս ասաց՝ բացառվում է: Ես սիտպված ընդունվեցի բարդ ճանապարհով, դժվար էի կենտրոնանում, պետք էր շատ պարապել»: Նման կրթություն ստանալուց հետո, Մարիաննան հեշտությամբ կարող էր բարձր վարձատրվող աշխատանքի անցնել, իսկ նա ընտրեց չնչին աշխատավարձով, բայց իր երազած աշխատանքը. «Երազանքս բալետի օջախում հայտնվելն էր, ցավոք, այստեղ ընդունելի լինելն էլ բարդ էր: Բալետ պարում են մանկուց, պարապում են մանկուց, հասուն տարիքում դառնալ բալետի պարուհի, անհավանական է»:
Հենց այս ճանապարհին Մարիաննան կոտրեց այդ կարծրատիպը, ասում է՝ մի օր հասկացավ՝ դժբախտ մարդ է, որ իրեն զրկում է բալետից.«Այդ ժամանակ պրակտիկայի գնում իրավաբանական գրասնեյակում, ու զգում էի, որ մահանում եմ, արթնացա ու ասեցի՝ էլ չեմ ոզում դժբախտ լիել, ես ուզում եմ երջանիկ լինել, չեմ ուզում ինձ զրկել ստեղծագործելուց, արվեստի աշխարհի հետ շփվելուց: Շատ երկար եմ մտածել՝ ինչպե՞ս սկսել, որովհետեւ ես էլ շատ վախեր ունեի»:
Ուրախ եմ, որ կարողացա դառնալ իմ երազանքի օջախի մի մասնիկը…
Վախերը հաղթահարելով, Մարիաննան պրոֆեսիոնալ պարի առաջին պարապմունքները սկսել է բալետի առաջատար պարուհի Մարիա Դիվանյանի հետ: Ասում է՝ այդ ժամանակ չէր կարողանում իրեն հայելու մեջ նայել, որովհետեւ մարմնի ոչ մի տվյալ չէր համապասխանում բալետի պարուհու տվյալներին.«Ես իմ մտքում այլ պատկերացում ունեի մարմնի ճկունության, շարժման որակի մասին: Դեռ մշակված չէր մարմինս: Պարապմունքներն ընդհանտվեցին, երբ գնացի ԱՄՆ եւ Եվրոպա՝ սովորելու այլ մասնագիտություն: Այդ ընթացքում էլ չէի դադարում բալետ պարապել՝ կատարեգործվում էի: Երբ վերադարձա Հայաստան, Օպերային թատրոնի բալետային խմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Գրիգորյանին մոտեցա, ասացի՝ ես անհաղթահարելի ցանկութուն ունեմ, դա իմ կյանքի գերնպատակն է, եւ ձեզ, որպես մարդ՝ արվեստը շատ սիրող, խնդրում եմ հնարավորություն տալ փորձելու իմ ուժերը»:
Ասում է՝ երբ Արմեն Գրիգորյանից ստացավ այդ հնարավորությունը, իրեն դրախտում էր զգում, բայց տանջանքներն անպատմելի էին. օր ու գիշեր պարապում էր, անգամ հավաքարն ասում էր՝ դու գժվել ես, այսքան ժամ ոչ մի նորմալ մարդ չի կարող փորձ անել ու փայտով թատրոնից դուրս էր հանում: Մեկ տարուց ավելի պարապելուց հետո, Մարիաննան, ճիշտ է, ոչ լրիվ հաստիքով, ընդունվեց իր սիրելի բալետի օջախ, բայց կոլեկտիվի կողմից սկզբում ոչ միանշակ ընդունվեց, սկզբում խորթ էր բոլորի համար, հենց միայն նրա համար, որ հասուն տարիքում համարձակվել է բալետի պրոֆեսիոնալ պարուհի դառնալ.
«Երեւի ամենկարեւոր մարտահրավերներից էր դա. իմ մարդկային սկզբունքները՝ բարի ու մարդասեր լինելը օգնեց: Ես չչարացա այդ կոլեկտիվում, որովհետեւ ես ստանալով մասնագիտություն այլ բանգավառում, ինձ հարգող մարդ եմ, բավականին լուրջ գումար կարող էի վաստակել, բայց հայտնվեցի մի տեղ, որտեղ ոչինչ էի իրենց համար, զրո, բացասական ընկալվող տարր: Ես մի քանի տարի ջայլամի նման եմ ապրել, որպեսզի չբախվեմ այդ փշերին, ատելությանը, անհանդուրժողականությանն իմ անձի նկատամամբ: Բայց այսօր մեկը չկա Օպերայում, որ չհարգի, չսիրի ինձ: Ուրախ եմ, որ կարողացա դառնալ այդ հաստատության, իմ երազանքի օջախի մի մասնիկը»:
Արդեն 9 տարի է, ինչ Մարիաննան Ազգային օպերային թատրոնի բալետի խմբում է պարում, բայց մինչ օրս, ինչպես ինքն է ասում՝ ոչ մի լուրջ դեր չի ստացել.
«Չնայած իմ բոլոր գործընկերներն ասում են աշխատասիրության էտալոն եմ դարձել, անհավանական բաներ հաղթահարելու օրինակ, բայց մեր տնօրինությունը՝ակադեմիական, մինչեւ հիմա ոչ մի նորմալ դերեր չի տալիս, որովհետեւ ես չունեմ այդ դիպլոմը, թուղթը: Թեեւ, օբյկետիվորեն, ես էլ չէի սպասում այն, ինչ կանեի՝ 32 ֆուետե եմ անում, մի քանի տեխնիկական շարժումներ, որ շատ աղջիկներ չեն կարողանում անել, ես անում եմ»:
Ես ուզում եմ 21-րդ դարի Կարմենին ներկայացնել իմ փիլիսոփայությամբ…
Համարձակ այս կինը չի նահանջում, ասում է՝ երազանքներից մեկն էլ իր «Կարմենն» իրականություն դարձնելն է, թեեւ սցենարը պատրաստ է, բայց գումար չի գտնվում այն հանդիսատեսին հասցնելու համար: Ասում է՝ առայժմ չի ստացվում, բայց այդ երազանքն ու նպատակն էլ մի օր իրականություն կդառանա.«Որովհետեւ սա այն «Կարմենն է», որը պետք է տալ մարդկանց: «Կարմեն» օպերայում սոլո մի կտոր պարեցի: Քանի որ նաեւ օպերային երգեցողությամբ եմ զբաղվում, ուզում եմ Կարմենի կերպարը մարմնավորել օպերային եւ բալետային մատուցմամբ:
Ստեղծեցինք սցենարը՝ «Կարմենիադա», Արիկ Ասատուրյանին պատմեցի իմ գաղափարը, նրա հետ ստեղծվեց իմ պատմելով հավաքական կերպարը: Ես ուզում եմ 21-րդ դարի Կարմենին ներկայացնել իմ փիլիսոփայությամբ: Ներառել ենք նաեւ պոեզիա՝ Բլոկի՝ Կարմենին նվիրված շարքը: 21-րդ դարի Կարմենն իր ազդեցությամբ ավելի ընդգրկուն կարող է լինել, իր գույներով, մաշտաբն ավելի լայն կարող է լինել, այդ Կարմենը՝ չհաշտվող, չհանդուրժող:
Կարմենին ընտրել եմ իր համարձակության, անհանդուրժող լինելու համար, անհանդուրժողականությունն ուզում եմ ներկայացնել կնոջ հնարավորությունները սահմանափակելու առումով:Կարմենին բացասական էլ են ներկայացրել, իսկ ես այլ անկյունից եմ ուզում ներկայացնել՝ գայթակղությանը դիմակայելու առումով, մարտահրավերներ վերցնելու առումով»:
Ամեն ինչ պատրաստ էր, բացի գումարից. Մարիաննան դռնեդուռ է ընկել գումար գտնելու համար, բայց ասում էին՝ այդ Կարմենը մեր հասարակության համար շատ ինտելեկտուալ, բարդ ներկայացում է, դրա համար էլ գումար չհատկացրեին: «Իսկ ես մտածեցի երեւի՝ դեռ դրա ժամանակը չէ»,-ասում է Մարիաննան:
Ես հասկանում էի, որ իմ մեջ երաժշտություն կա…
Եվրոպական իրավունք ուսումնասիրելու տարիներին Մարիաննան ուժերը փորձել է օպերային երգեցողության բնագավառում. 23 տարեկան էր, երգչական ձայնը՝ մեցցո սոպրանո, այդ ժամանակ քննություն է հանձնել Նիսի պետական կոնսերվատորիայում, նրան անմիջապես հրավիրել են 4-րդ կուրսում ուսանելու, այն դեպքում, երբ այդ ԲՈՒՀ-ի դիմորդների պատասխանները 4 ամիս հետո են տալիս: Մարիաննան չշարունակեց Նիսի կոնսերվատորիայում սովորել, Հայաստան պիտի գար, ու ընտրեր բալետը:
Տարիներ առաջ Մարիաննան մասնակցել է երիտասարդ կոմպոզիտորների մրցույթին եւ իր ստեղծագործությամբ նվաճել առաջին տեղը: Ասում է՝ դաշնամուր էր նվագում, թեեւ այնքան էլ դուրը չէր գալիս.
«Ես հասկանում էի, որ իմ մեջ երաժշտություն կա, որ ուզում էի արտահայտել, բայց չէի կարողանում, որովհետեւ միշտ նոտաներով էի նվագում, եւ մատներս չէին ենթարավում իմ ներքին երաժշտությանը, ստեղծագործությանը: Սկսեցի պարապել, ուզում էի իմ մեջի երաժշտությունը դուրս հանել: Սկսեցի ստեղծագործել ու հաղթեցի այդ մրցույթում: Գիտեք՝ եթե քո մեջ ինչ-որ միտք կա, որը մի բան է ուզում ասել, մղում է ինչ-որ մի տեղ, դա հենց այնպես չէ, տիեզերքն իմպուլսներ է տալիս, տիեզերքն է ուժ է տալիս»:
Ի՞նչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար…
Եվրոպայում սովորելու տարիներին Մարիաննան 3 լեզուներով՝ ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն պաշտպանել է մագիստրական թեզը՝ «Երջանկությունը համադրելով համախառն ներքին արդյունքին» թեմայով: Այս աշխատությունը հավանության է արժանացել գերմանական «Lam Bert» ակադեմիական հրատարակչության կողմից եւ այն հրատարակել: Ասում է՝ մի օր պիտի այս աշխատությունը նաեւ հայերեն հրատարակի: Այս աշխատությունով Մարիաննան արտահայտել է իր փիլիսոփայությունը՝ մարդու, կյանքի, բնության ներդաշնակության մասին:
«Իմ կարծիքով՝ մարդու պրոգրեսի վերջնակետը երջանկությունն է, ուզում էի երջանկության մասին գրել՝ որպես գաղափար եւ վերջանական արդյունք: Ես այդ աշխատության մեջ զուգահեռել էի մարդու մտքի, սրտի պարբերաբար պայքարը՝ մարդու ստեղծման օրվանից մարդն ինչի՞ հետ է պայքարում. Թե՛ բնության, եւ թե՛ արդեն իր նմանների հետ, բայց հանուն ինչի՝ հանուն գոյատեւման եւ իր զարգացման որոշ փուլում ՝ ավելի գիտակից, իր երջանկության, մարդկային անձնական երջանկութան: Մի բանաձեւ եմ առաջ քաշել՝ ի՞նչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար: Նախ կարեւորը՝ սիրելու ունակությունը, բայց սիրելու եւ կիսվելու ունակությունը բարձրացրեցի մի քանի մակարադակ բարձր՝ քաղաքական շատ կոնֆլիտների մակարդակի: Այսինքն՝ երբ մարդու տարրական ունակությունները ճիշտ չեն սկսում զարգանալ ու ձեւավորվել , հետո բերում են համաշխարհային կոնֆիլկների»,-ասում է Մարիաննան:
«Ինչպիսի՞ կարծրատիպեր է կոտրել իր կյանքում» հարցին Մարիաննան պատասխանում է՝վախենալու եւ անվստահության.« Յուրաքանչյուր մարդ իր միկրոաշխարհի պատերազմները պետք է հաղթի, մնացածը արդեն մեզանից անկախ ճակատամարտեր են: Բայց ես ինձ համար կոտրեցի իմ վախենալու, անվստահության կարծրատիպը, որովհետեւ փոքր ժամանակ ինձ միշտ թվում էր ես ալարկոտ, թամբալ, ոչնչի չհասնող մի տարր եմ: Կոտրեցի սա իմ մեջ եւ հասկացա, մարդ ամեն ինչ կարող է անել: Մարդն Աստված չէ, բայց Աստծո մի մասնիկ է, ունի կամքի եւ աշխատասիրության ունակություն, դատելու ունակություն, ինքն իրեն հասկանալու ունակություն, ինչի արդյունքում, իսկապես, վախենալու աստճանի կարող է ներթափանցել իր ներքին տիեզերքի մեջ: Եթե դու բացում ես քո դրական միկրոաշխարհը, ուրեմն այդ լեզվով ես նաեւ շփվում արտաքին աշխարհի հետ: Հավատում եմ՝ հենց դա է մեզ միավորող մարդկային գոյության բանաձեւը, երբ կարողանում ես փոխանցել, վարակել, ստեղծել, այլ ոչ թե քանդել»:
32 ամյա Մարիաննան իր հետագա ծրագրերի մասին չցանկացավ կիսվել, ասում է՝ կյանքը լի է հրաշքներով:
Նունե Բադալյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Շուշան Գրիգորյանի Pepen-ոտ աշխարհը
«Հրաշագործության դպրոց». Մերի Աղախանյանի մեծ երազանքը
«Easy Travel» .վանաձորցի աղջիկների նորամուծությունը տրանսպորտի ոլորտում
Մարիաննա Պողոսյան. «Կյանքը լի է հրաշքներով»
«Օճառ հանուն հույսի». Լիլիթ Տոնոյանի նորարարությունները
WomenNet-ը փնտրում է նորարար կանանց
«ՎԻՆՆԵԹ-ն ինովացիոն մոդել է, որ համախմբում է բոլոր կանանց ուժերը»
Աշխարհում ամենաերիտասարդ կին միլիարդատերն ու բժշկության մեջ իր հեղինակած բեկումը
Ինչո՞ւ են կին գիտնականները ստվերում մնում
Դիտումների քանակը` 4568