Մարդասիրական գագաթնաժողովում քննարկեցին նոր ապագայի ուրվագիծը
«Երիտասարդության մի ամբողջ սերունդ ապրում է՝ համոզված լինելով, որ աշխարհում այսօր փողը, փառքն ու ուժի իրավունքն ավելի են գնահատվում քան արդարությունն ու կարեկցանքը», – ասաց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը Ստամբուլում մայիսի 23-23-ը տեղի ունեցած Համաշխարհային մարդասիրական առաջին գագաթնաժողովի բացմանը: Նա հույս հայտնեց, որ ներկայացուցչական այս հավաքը կյանքի կկոչի մարդասիրական արժեքները եւ կմիավորի միջազգային հանրությունը ընդդեմ անասելի տառապանքների հանգեցնող աղետների՝ լինեն դրանք բնական թե մարդկանց ձեռքով առաջացած:
Այսօր, գրեթե 130 միլիոն մարդ է ապավինում է հումանիտար օգնության: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխարհը ականատես չի եղել փախստականների նման քանակի, ինչպես հիմա է: Ամեն տարի կարիքներն աճում են, իսկ մարդասիրական աշխատանքի ֆինանսավորումը՝ նվազում: Եթե 2000 թվականին հումանիտար օգնության համար անհրաժեշտ էր եղել 2 մլրդ դոլար, ապա 2014-ը արդեն 25 միլիարդ էր պահանջվում: Սակայն, ըստ Բան Կի Մունի, գագաթնաժողովը խնդիրը բնավ դրամահավաքը չէր:
«Մենք հավաքվել ենք այստեղ՝ միասին ուրվագծելու նոր ապագան : Այսօր մենք հայտարարում ենք, որ մենք միասնական ենք եւ պետք է կիսենք ողջ պատասխանատվությունը: Եկե’ք այստեղ, այժմ խոստանանք ոչ միայն փրկել մարդկային կյանքեր, այլեւ տալ նրանց արժանապատիվ ապրելու հնարավորություն», – ասել է Բան Կի Մունը գագաթնաժողովի բացման արարողությանը, որին ներկա են եղել մի շարք հայտնի կինոաստղեր, այդ թվում Ֆորեսթ Ուիտակերտը, Էշլի Ջադը եւ Դենիել Քրեյգը:
Նշենք սակայն, որ աշխարհահռչակ աստղերի մի մասը, այդ թվում Ջորջ Քլունին, Անջելինան Ջոլի, Վիկտորիա Բեկհեմը բոյկոտեցին հավաքը զուտ այն պատճառով, որ այն անցկացվում էր այնպիսի ցեղասպան պետությունում,ինչպիսին Թուրքիան է: Հիշեցնենք, որ Ստամբուլի ընտրությունը որպես գագաթնաժողովի անցկացման վայր, ՄԱԿ-ի պաշտոնյաները բացատրում էին նրանով, որ Թուրքիան ընդունել է ամենամեծ թվով փախստականներին… Չի բացառվում նաեւ, որ իրական պատճառը տնտեսական բնույթի է ու այն է, որ Թուրքիան նապատակաուղղված քաղաքականություն է տանում համաշխարահային մասշտաբի հավաքները հյուրընկալելու եւ ՄԱԿ-ի տարբերի գրասենյաները իր տարածքում տեղակայելու ուղղությամբ՝ առավել մատչելի գներ ու պայմաններ առաջարկելով կազմակերպիչներին: Արդյունքում, զավեշտ է, սակայն փաստ . մարդասիրական առաջին գագաթնաժողովն անցկացվեց մի պետությունում, որը հայտնի է մարդասիրությունից հեռու իր նկրտումներով , իսկ ապրիլյան պատերազմի ժամանակ միջազգային բոլոր նորմերի խախտմամբ վայրագություններ գործած մեկ այլ պետության նախագահը խոսեց բարձր ամբիոնից մարդասիրական արժեքների մասին…
Ինչեւիցե, երկու օրվա ընթացքում Ստամբուլում հավաքված պետությունների ներկայացուցիչների ստանձնեցին ավելի քան 1500 կոնկրետ պարտավորություններ եւ հայտարարեցին նոր նախաձեռնությունների մասին, որոնց նպատակն է անցյալում թողնել հումանիտար աղետներն ու տառապանքները, կանխելու հակամարտությունները, ստիպելու հակամարտող կողմերին հարգելու միջազգային իրավունքի սկզբունքները: Նածխաձեռնությունների թվում են «Կրթությունը չի սպասում» հիմնադրամի ստեղծումը, որը կօգնի շարունակել ուսումն աղետների գոտում հայտնված երեխաներին: Պատվիրակներն ընդունեցին նաեւ մեծ համաձայնագիր մարդասիրական աշխատանքները կազմակերպելու նոր ուղիների շուրջ՝ այսօր աշխարհում ստեղծված բարդ իրավիճակը հաղթահարելու ուղղությամբ:
Համաձայնագրում նախանշված են մարդասիրական գործողությունների հինգ առանցքային ոլորտներ.
– հակամարտությունների կանխարգելման եւ դադարեցման պատասխանատվության ապահովում,
– Պատերազմ վարելու օրենքներին համապատասխանեցում ,
– Բոլոր կարիքավորներին օգնության տրամադրում,
– Այնպիսի պայմանների ստեղծում, որոնց առկայության դեպքում մարդիկ օգնության կարիք չեն ունենա,
– Ներդրումներ մարդասիրական գործունեության մեջ:
Ավելի քան հինգ հազար պատվիրակների թվում, ի լրումն պետությունների և կառավարության ղեկավարների, գագաթնաժողովին մասնակցեցին նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մարդասիրական գործունեությամբ զբաղվող կամավորներ եւ մարդիկ, ովքեր օգնության կարիք ունեն… Նրաք բոլորն էլպատմեցին իրենց վերապրածի ու ճգնաժամից դուրս գալու իրենց փորձի մասին :
Ինչպես արդեն հայտնել էինք Ֆորումի մասնակիցների թվում ելույէ ունեցավ նաեւ «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն է, ով ավելի քան 30 հազար որբ երեխաների կյանք է փրկել…
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Ավրորա» մրցանակի դափնեկիրն ելույթ կունենա առաջին Համաշխարհային մարդասիրական գագաթնաժողովին
Aurora Prize-ի առաջին դափնեկիրը Մարգարիտ Բարանկիցեն է
Հիշենք կանանց, ովքեր փրկեցին հայ որբերին ցեղասպանությունից …
«Փրկության քարտեզ» ֆիլմը՝ երախտագիտության տուրք եվրոպացի միսիոներ հինգ կանանց
The New York Times-ի լրագրողը կստանա ICFJ/Aurora համատեղ մրցանակը
«Ավրորա» մրցանակի չորս հավակնորդները
Aurora Dialogues. «Կոչ եմ անում՝ չօգտագործել փախստականներին քաղաքական օրակարգերի նպատակով »
Aurora Dialogues . «Ինչո՞ւ է անտեսվում կնոջ տաղանդը»
Ես նրանց ձայնն եմ. իսլամիստական խմբավորման ահաբեկիչներից փախած աղջիկը Երևանում է
Ավրորա Մարդիգանյան՝ կին, ով ոգեշնչեց ստեղծել մրցանակը
«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո
Ադանայի կոտորածը` մի առաջադեմ կնոջ գրչով
«Տատիկս անապատում ստիպված է եղել թողնել իր ուժասպառ եղած մորը…». Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ
«Զոհի հոգեբանությունը սարսափելի է», ասել է Ռուբեն Վարդանյանը
«Այդ դաժանություններն իրականացնողը հենց իմ ընտանիքն է եղել». Նևին Թահինջիօղլու
100 Lives. կարեւորենք մարդկային արժեքները
Ցեղասպանությունից հայ որբերին փրկած օտարազգի կանայք
Պատմի՛ր քո պատմությունը Armeniangenocide100.org վեբ կայքում
Սաբիհա թե՞ Խաթուն. հայ որբերի խեղված ճակատագրերը
Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը…
Սեռական բռնությունը որպես ցեղասպանության իրականացման միջոց
Դաջված կանայք, դաջված ճակատագրեր…
«Մեծ մամիս հուշերը» գիրքը՝ Հայոց ցեղասպանությունը փաստող ևս մեկ պատմություն
«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո
«Ցեղասպանության որբերը» ֆիլմի պրեմիերան` ամերիկյան PBS հեռուստաալիքով/ վիդեո
Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վերահրատարակվել է Երևանում
Հայոց ցեղասպանությունը վերապրածների մեծամասնությունը Հայաստանում կանայք են
Դիտումների քանակը` 2830