Մարգարիտա Սիմոնյան. «Իմ ընտանիքը վերապրել է ցեղասպանությունը, այլ ապացույցներ ինձ պետք չեն»
Ռուսական անգլիալեզու «Russia Today» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր, հայազգի հայտնի լրագրող Մարգարիտա Սիմոյնանն իր Թվիթերի էջում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ գրառում է կատարել:
«Այսօր բաժակ ենք բարձրացնելու` հիշելու 1915 թ-ին տառապանքների ենթարկված մեր նախնիներին: Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Մանկությանս տարիներին հաճախ էի լինում իմ մեծ տատի տանը: Նա պատմում էր, թե ինչպես են իր եղբայրներին, քույրերին, ծնողներին մեկ գիշերում սրի քաշել հենց իր աչքերի առջև: Իսկ իրեն և ամենափոքր քրոջը` Ալիսային, չէին դիպչել: Մանկահասակ գեղեցիկ աղջիկներին թուրքերն իրենց ընտանիք էին տանում: Մեծ տատիկիս հայրը մահից առաջ մեկական ոսկի էր տվել երեխաներին, որը նրանք պահել էրին բերանում: Նրանց մեծ ամուսանցած քույրը հրաշքով էր փրկվել բռնաբարությունից` Տրապիզոնի բարձր ափից նետվել էր ծովը և խեղդվել: Մեծ տատս թուրքական ընտանիքից փախել էր 16 տարեկան հասակում և մեկնել Ղրիմ: Այդպես մեր ընտանիքը հայտնվեց Ռուսաստանում: Նրա կրստեր քրոջ` Ալիսայի ճակատագրի վերաբերյալ ոչինչ չգիտենք: Նրա անունով ենք կոչել իմ փոքր քրոջը: Իմ ընտանիքը վերապրել է ցեղասպանութուն և այլ ապացուցյներ ինձ պետք չեն», – գրել է Մարգարիտա Սիմոյնանը:
Աղբյուր` Panorama.am
Դիտումների քանակը` 9509