Մարգարիտա Հակոբյան. «Եթե կինը կարևորի ինքն իրեն, շատ խոչընդոտներ կհաղթահարի»…

Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ Մարգարիտա  Հակոբյանը ներկայացված է «Բարև Երևան» դաշինքի համամասնական ցուցակի 24-րդ հորիզոնականում:  է: Երկար տարիներ Ժառանգության երիտասարդական թևի  համակարգող խորհրդի անդամ է եղել, մայիսից կուսակցության վարչության անդամ: Մինչեւ 2012 թվականը աշխատել է պատգամավորի օգնական: Ասում է, որ քաջ ծանոթ է Երեւանի բոլոր վարչական շրջաններին խնդիրներին…

 

-Ինչպիսի՞ Երևանում կցանկանաք ապրել:  Ի՞նչն է  պակասում այսօր Երևանին:

 

-Կցանկանայի Երևանը տեսնել մաքուր, կանաչապատ և ամեն մի քաղաքացու խնդիրները լսող ու լուծումներ տվող:  Կուզենայի, որ Երևանի վարչական շրջաններում համապատասխան պայմաններ ստեղծվեին յուրաքանչյուր քաղաքացու համար անկախ նրա կարգավիճակից և տարիքից:

 

 

– Ինչպե՞ս եք պատրաստվում փոխել այդ ամենը:  Ունե՞ք ծրագրեր, որոնք հենց Դուք եք առաջարկել “Բարև Երևան”-ին:

 

“Բարև Երևան” դաշինքի անդամները միշտ կանգնած են եղել խնդիր ունեցող երևանցու կողքին, հետևողական պայքարել նրա իրավունքների համար և, չնայած բազմաթիվ  խոչընդոտների, մեզ հաջողվել է նպաստել այդ խնդիրների լուծմանը:  Մեր աշխատանքը շարունակական է լինելու նաև Երևանի ավագանու կազմում: Փորձելու եմ հնարավորությանս սահմաններում կանխել քաղաքապետարանի ապօրինի որոշումները:  “Բարև Երևան” դաշինքը ունի հստակ ծրագիր, որն էլ պատրաստվում ենք  իրականացնել առաջիկայում: 

 

-՛՛Ժառանգությունը՛՛ թերևս այն կուսակցությունն է, որտեղ կանայք մշտապես շատ ակտիվ են եղել, ինչո՞ւ ՛՛Բարև Երևան՛՛-ի առաջին հորիզոնականներում կանայք չեն:

 

-Իրոք “Ժառանգությունը” միշտ առանձնացել է մնացած քաղաքական ուժերից հենց ներկուսակցական գենդերային հավասարակշռությամբ : Երկրորդ հորիզոնականում Անահիտ Բախշյան է, ում գործունեությունը կարծում եմ անհրաժեշտություն չկա ներկայացնելու, քանի որ բոլորը գիտեն, որ նա բազմաթիվ խնիրներ բարձրաձայնել է ու իր հետևողականության շնորհիվ լուծումներ արձանագրել: “Բարև Երևան” դաշինքում ներգրավված են ակտիվ քաղաքացիներ ու քաղաքական գործիչներ: Կարծում եմ այս դեպքում էական չէ կին, թե տղամարդ:

 

-Կցանկայայի՞ք կին քաղաքապետ տեսնել:

 

-Այո իհարկե,չնայած երբեք չեմ կարծել, որ քաղաքական գործչի կին կամ տղամարդ լինելը առաջնային խնդիր է, քանի որ միշտ համարել եմ, որ կարևոր է մտահոգ քաղաքացի լինելը, ով ինչպես հարկն է կծառայի հասարակությանը:

 

Ի՞նչն է խանգարում այսօր Հայաստանում կնոջը լիարժեք ինքնադրսեվորվելու համար: Խոչընդոտներ տեսնո՞ւմ եք:

 

-Հայաստանում խոչընդոտներ կան քաղաքականությամբ զբաղվող ցանկացած անզնիվ և քաղաքացու խնդիրների լուծմամբ շահագրգիռ մարդու համար, քանի որ պարբերաբար հանդիպում ես անյպիսի բարդությունների, որոնք երկրում տիրող համակարգի հետևանքներն են: Միանշանակ այս ամենի մեջ առանձնանում են նաև կանանց համար առանձնահատուկ խնդիրներ. կարծրատիպեր, թվացյալ շղթաներ, ցածր ինքնագնահատական:

 

Իսկ լուծման ուղինե՞րը: Ի՞նչ  քայլեր են անհրաժեշտ:

 

Ըստ իս, 21-րդ դարում, եթե կինը  կարևորի ինքն իրեն, իր գիտելիքները, ձեռքբերումները, շատ ու շատ խոչընդոտներ կհաղթահարի:

 

Զրուցեց՝ Մարիաննա Ղահրամանյանը

Դիտումների քանակը` 5609

Գլխավոր էջ