Մասնակցեք մրցույթին՝ Պարենի համաշխարհային օրվան ընդառաջ
«Սոցիալական պաշտպանությունը և գյուղատնտեսությունը. կոտրելով աղքատության արատավոր շրջանը»
Սոցիալական պաշտպանությունն ընտրվել է հոկտեմբերի 16-ին նշվող Պարենի համաշխարհային օրվա այս տարվա թեմա, որպեսզի ընդգծվի նրա նշանակությունը գյուղական շրջաններում աղքատության կրճատման և պարենի և սննդամթերքի հասանելիության ապահովման հարցում:
Սոցիալական պաշտպանությունը կարելի է ձևակերպել որպես այնպիսի որոշումների շրջանակ (օրինակ, զբաղվածության հնարավորությունների ստեղծում, բնակչությանը պարենի, վարկերի և ծառայությունների մատուցում), որոնք շատ հաճախ զուգորդվելով միմյանց հետ՝ կոչված են աջակցելու հասարակության ամենախոցելի խմբերին և օգնելու աղքատներին հաղթահարելու սովը և աղքատությունը:
Այս առիթով Պարենի համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է պաստառների իր ավանդական մրցույթը, որի նպատակն է ոգեշնչել երեխաներին և երիտասարդներին, բացահայտել իրենց ստեղծագործական կարողությունները և տաղանդը՝ իրենց երկրներում աղքատության և սովի դեմ պայքարելու ուղիներն ու ձևերը գտնելու համար:
Մրցույթը կանցկացվի հետևյալ տարիքային խմբերում.5-8 տարեկան, 9-12 տարեկան և 13-17 տարեկան: Ինչպես եւ ամեն տարի հաղթողների պաստառները կցուցադրվեն ՊԳԿ-ի Պարենի համաշխարհային օրվա կայքում:
Այս տարի ՊՀԿ-ն հատուկ անակնկալներ է պատրաստել:
Նախևառաջ, համաշխարհային հայտնի ֆուտբոլիստ Ռոբերտո Բաջոն (ՊԳԿ-ի բարի կամքի դեսպան, իրավապաշտպան, ով ստացել է «Մարդ, ով փոխել է աշխարհը» տիտղոսը) համաձայնվել է հանդես գալ ՄԱԿ-ի Կանանց ասոցիացիայի Բարի կամքի դեսպանի դերում և բացել ՊԳԿ-ի Պարենի համաշխարհային օրվա այդ տարվա մրցույթը:
Ռոբերտոն որոշեց անհատական հրավեր ուղարկել բոլորին՝ մասնակցելու պաստառների մրցույթին: Կարդացե´ք նրա խոսքերը. թո´ղ նրանք դառնան ձեր ոգեշնչման աղբյուրը:
Բացի այդ, այս տարի, որը նշանավորվել է Միլանում Համաշխարհային ԷՔՍՊՈ -2015 ցուցահանդեսի անցկացմամբ, յուրաքանչյուր տարիքային խմբում հաղթողների պաստառները կներկայացվեն ՄԱԿ-ի՝ «Զրոյական սով» մուլտիմեդիա ծրագրում ԷՔՍՊՈ Միլանոյում, որտեղ Պարենի համաշխարհային օրը կնշվի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան կի Մունի մասնակցությամբ:
Բացի այդ, քանի որ այս տարի նշվում է ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսական կազմակերպության 70-ամյակը, պաստառների մրցույթի բոլոր հաղթողները կստանան նաև հուշամեդալնյեր:
Պաստառները պետք է ներկայացվեն 2015-ի թվականի հունիսի 7-ից մինչև սեպտեմբերի 30:
Հաղթողների պաստառտները կցուցադրվեն Միլանում ԷՔՍՊՈ-2015-ում Պարենի համաշխարհային օրվանից սկսած՝ հոկտեմբերի 16-ից:
Բոլոր մանրամասներն այն մասին, թե ինչպես մասնակցել մրցույթին և ներկայացնել պաստառը կայքում այստեղ .
Դիտումների քանակը` 6497