Մասնակցե՚ք դասընթացին. «Կանայք որպես փոփոխության նախաձեռնողներ»

Եղիր այն փոփոխությունը, որը ցանկանում ես տեսնել աշխարհում:

Մահաթմա Գանդի

 

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն հրավիրում է բոլոր այն կանանց և աղջիկների ուշադրությունը, ովքեր ցանկանում են իրենց համայնքներում դրական փոփոխությունների նախաձեռնող լինել: «Կանայք որպես փոփոխության նախաձեռնողներ» դասընթացը նպատակ ունի կանանց և աղջիկներին առաջնորդության սկբունքներին, առաջնորդ դառնալուն նպաստող և խոչընդոտող հանգամանքներին և դրանց հետ աշխատելու հիմունքներին ծանոթացնելու միջոցով խթանել կանանց քաղաքացիական և քաղաքական մասնակցությունը:

 

Դասընթացի ակտիվ մասնակիցները կստանան մասնակցության վկայագրեր, իսկ առավել մոտիվացվածները հետագայում հնարավորություն կունենան իրենց հմտությունները և գաղափարները զարգացնել կազմակերպության հետ համատեղ:

 

Դասընթացը տեղի կունենա փետրվարի 6-8-ին, ժամը’ 15.30-18.30 Երևանում: Հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի ընտրված մասնակիցներին:

 

 

Դասընթացի մասնակցության համար հարկավոր է լրացնել դիմում-հայտը, և այն ուղարկելtc.wrca@gmail.com հասցեով մինչև փետրվարի 4-ը:

 

Դասընթացը իրականացվում է «Կանանց քաղաքական մասնակցության հզորացումը Երևանում և մարզերում» ծրագրի շրջանակներում Կվինա թիլ կվինա միջազգային կազմակերպության օժանդակությամբ:

 

Դիտումների քանակը` 5048

Գլխավոր էջ