Մանկությունը աղքատության ճիրաններում

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է:  Մինչև 18 տարեկան երեխաների թիվը Հայաստանում 784 հազար է, իսկ մինչև 5 տարեկան փոքրիկները 211 հազար են: Մեր երեխաներից յուրաքանչյուր երրորդը մեծանում է աղքատության մեջ: Խախտված  են նրանց  ամենատարրական ` գոյատևման, առողջության և կրթության իրավունքները: Դրա մասին են  վկայում  պաշտոնական վիՃագրության տվյալները:

 

 

Այսօր Հայաստանում  մինչև 18 տարեկան  մոտ 300 հազար երեխաներ կամ  36.2%-ն ապրում են  աղքատության մեջ, նրանցից   3.3%-ը՝  ծայրահեղ աղքատ են:  Համեմատության համար նշենք, որ աղքատ և ծայրահեղ աղքատ է հանրապետության բնակչության համապատասխանաբար` 32.4 և 2.8 %-ը:

 

 

 

Էլ ավելի  աղքատ են բազմանդամ ընտանիքների  երեխաները:    Մինչև 18 տարեկան երեք կամ ավելի երեխա ունեցող ընտանիքներում աղքատ է երեխաների 43.2%-ը, իսկ ծայրահեղ աղքատ է երեխաների 4.5%-ը:

 

 

 

Հաշմանդամ երեխաները երկրորդ ամենախոցելի խումբն են կազմում: Մեկ կամ ավելի հաշմանդամ երեխա ունեցող տնային տնտեսություններում ծայրահեղ աղքատության ռիսկն ավելի բարձր է: Չնայած որ երեխաների ընդամենը 1,7 տոկոսն է հաշմանդամ կամ բնակվում այլ հաշմանդամ երեխաների հետ միասին, նրանց 35.4%-ը աղքատ են, իսկ 11.0%-ը`ծայրահեղ աղքատ:

 

 

 

Կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում երեխաների աղքատ լինելու հավանականությունը բարձր է: Երեխաների ընդհանուր թվաքանակի մեկ քառորդն (25.9%)  ապրում է կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում, որոնց 38.3%-ն ` աղքատ է, իսկ 5.2%-ը` ծայրահեղ աղքատ, իսկ տղամարդու գլխավորությամբ տնային տնտեսություններում ապրող երեխաների շրջանում, աղքատ եւ ծայրահեղ աղքատ են  համապատասխանաբար` 36.0 և 2.8%-ը:

 

 

Աղքատ լինելու հավանականությունն էապես ավելի բարձր է այն երեխաների շրջանում, որոնց ընտանիքի գլխավորը կրթություն չունի կամ ունի  տարրական կրթություն (45.8%), ունի ոչ լրիվ միջնակարգ կրթություն (48.6%) , միջնակարգ  կրթություն (44.0%), միջնակարգ մասնագիտական կամ թերի բարձրագույն կրթություն (31.6%), համեմատ այն երեխաների, որոնց ծնողները բարձրագույն կրթություն ունեն (16.5%):

 

 

Մանկական աղքատության մակարդակն էապես տարբերվում է ըստ մարզերի: Արագածոտնում երեխաների աղքատության մակարդակը ամենացածրն է` 21.3%, իսկ ամենաբարձրը Շիրակի և Կոտայքի մարզերում է ՝48.1% և 47.9% :

 

 

 

 

Մեր երեխաների 25%-ն է բնակվում բնակարանային պայմանները վատ կամ շատ վատ համարող բնակարանային պայմաններում: Աղքատ երեխաները  ավելի հաճախ են բնակվում վատ պայմաններում, կարևոր կացարանային հարմարություններից զուրկ տներում:  Անբավարար ջեռուցման խնդիր ունեցող տնային տնտեսություններում է բնակվում հանրապետության երեխաների ընդհանուր թվաքանակի 40%-ը, իսկ աղքատ երեխաների 44%-ը և ծայրահեղ աղքատ երեխաների 42%-ը: Երեխաների ընդհանուր թվաքանակի 59%-ն է  միայն բնակվում է բավարար համարվող բնակարանային պայմաններում:

 

 

 

Այսօր Հայաստանում գործում են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտը կարգավորող շուրջ 40 օրենքներ ու իրավական ակտեր: Դատելով վերընշված  թվերից կարող ենք փաստել, որ  այդ օրենքները բավարար չափով չեն պաշտպանում մեր երեխաների երջանիկ մանկություն ունենալու իրավունքը…

 

 

 

Ըստ  ՀՀ Վիճագրական ծառայության

Աղքատությունը և սոցիալական պատկերը – 2013թ”  հրապարակման

Դիտումների քանակը` 7152

Գլխավոր էջ