Մանկությունը աղքատության ճիրաններում/ տեսահոլովակ
Հունիսի 1–ին ողջ աշխարհում նշվում է երեխաների պաշտպանության օրը: Մինչև 18 տարեկան երեխաների թիվը Հայաստանում 770 հազար է, որոնցից 210 հազարը՝ մինչև 5 տարեկան: Մեր փոքրիկ քաղաքացիներից յուրաքանչյուր երրորդը մեծանում է աղքատության մեջ, եւ ուրեմն մենք այսօր մենք դեռևս չենք կարողանում պաշտպանել մեր երեխաների՝ երջանիկ մանկություն ունենալու իրավունքը: Խախտված են նրանց ամենատարրական ` գոյատևման, առողջության և կրթության իրավունքները: Դրա մասին են վկայում ՀՀ վիճագրական ծառայության կողմից հրատարակված վերջին “Աղքատությունը և սոցիալական պատկերը – 2015թ” զեկույցի տվյալները:
Հայաստանում մինչև 18 տարեկան երեխաների 3,3%-ն ապրում է ծայրահեղաղքատության, իսկ 34%-ն` աղքատության մեջ, այն դեպքում երբ ծայրահեղ աղքատ և աղքատ է հանրապետության բնակչության համապատասխանաբար ` 2.3 և 30.0%-ը: Այսինքն, երեխաներն ավելի խոցելի են աղքատության ռիսկի նկատմամբ, քան բնակչությունն ամբողջությամբ վերցված: Բոլոր երեխաների 41.1%-ը ապրում է տնային տնտեսություններում, որի գլխավորը չի աշխատում:
Համաձայն զեկույցի` բազմանդամ ընտանիքների երեխաներն ամենաաղքատն են: Մինչև 18 տարեկան երեք կամ ավելի երեխա ունեցող ընտանիքներում աղքատ է երեխաների 45.8%-ը, իսկ մեծ ընտանիքներում ծայրահեղ աղքատ է երեխաների 5.3%-ը:
Հաշմանդամ երեխաները ամենախոցելի խումբն են կազմում աղքատության տեսակետից: Հաշմանադամություն ունեցող երեխաների 52.1%-ն` աղքատ է: Մեկ կամ ավելի հաշմանդամ երեխա ունեցող տնային տնտեսություններում հատկապես բարձր է ծայրահեղ աղքատության ռիսկը:
Կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում երեխաների աղքատ լինելու հավանականությունը բարձր է՝ նրանցից 37.8%-ն աղքատ է, իսկ 4.6%-ը` ծայրահեղ աղքատ:
Մանկական աղքատության մակարդակն էապես տարբերվում է ըստ մարզերի: Շիրակի մարզում ապրող երեխաների 49.6% -ը աղքատ է, 5.8% -ը ծայրահեղ աղքատ: Արագածոտնում երեխաների աղքատության մակարդակն ամենացածրն է` 13.5% է:
Աղքատ լինելու հավանականությունն էապես ավելի բարձր է այն երեխաների շրջանում, որոնք ապրում են այնպիսի տնային տնտեսություններում, որոնց գլխավորը կրթություն չունի կամ ունի տարրական կրթություն (50.2%), ունի ոչ լրիվ միջնակարգ կրթություն (47.9%), միջնակարգ կրթություն (39.8%), միջին մասնագիտական կամ թերի բարձրագույն կրթություն (31.2%), համեմատ այն երեխաների, որոնք բնակվում են այնպիսի տնային տնտեսություններում, որտեղ գլխավորն ունի բարձրագույն կրթություն (15.3%): Ծայրահեղ աղքատության ռիսկն ամենաբարձրն է այն երեխաների շրջանում, որոնք բնակվում են թերի միջնակարգ կրթություն ունեցողի, կրթություն չունեցողի կամ միայն տարրական կրթություն ունեցողի գլխավորությամբ տնային տնտեսություններում:
Աղքատ երեխաները հաճախ բնակվում են կարևոր կացարանային հարմարություններից զուրկ տներում՝ խոհանոց, հոսող ջուր, կենտրոնացված գազամատակարարում, կենտրոնաց ված կոյուղու համակարգ, լոգարան կամ ցնցուղ չունեցող կացարաններում:
Աղքատ և ծայրահեղ աղքատ երեխաների` համապատասխանաբար 9.2 և 30.7%-ն ապրում է սառնարան չունեցող տնային տնտեսու թյուններում: Անբավարար ջեռուցման խնդիր ունեցող տնային տնտեսություններում է բնակվում աղքատ երեխաների 56 %-ը և ծայրահեղ աղքատ երեխաների 75%-ը` երեխաների ընդհանուր թվաքանակի շրջանում արձանագրված 46%-ի համեմատ: Խոնավ տնային տնտեսություններում է բնակվում աղքատ երեխաների 43%-ը և ծայրահեղ աղքատ երեխաների 67%-ը` երեխաների ընդհանուր թվաքանակի շրջանում արձանագրված 34%-ի համեմատ: Բնակարանային հիմնախնդիրները կարող են բացասաբար ազդել երեխաների առող- ջության, անվտանգության, կրթության և սոցիալական զարգացման վրա:
ՀՀ Առողջապահության նախարարության տվյալներով, Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 19 տոկոսը ցածրահասակ է (թերաճ) կամ պարբերաբար թերսնված (հասակն ըստ տարիքի ցուցանիշը ցածր է ), իսկ 10 տոկոսը` ծայրահեղ թերաճ: Ցուցանիշի ուսումնասիրությունն ըստ տարբեր տարիքային խմբերի ցույց է տալիս, որ թերաճության ամենաբարձր մակարդակը գրանցվել է 24-35 ամսական երեխաների շրջանում (24 տոկոս), իսկ ամենացածր մակարդակը՝ 6-8 ամսականների շրջանում (12 տոկոս): Ցուցանիշը շատ չի տարբերվում աղջիկ և տղա երեխաների միջև (20 և19 տոկոս): Գյուղաբնակ երեխաների շրջանում այն փոքր-ինչ ավելի է տարածված, քան քաղաքաբնակ իրենց տարեկիցների մոտ (համապատասխանաբար` 20 և 19 տոկոս): Մինչև հինգ տարեկան երեխաների 5.3 տոկոսը եղել է թերսնված (քաշն ըստ հասակի ցածր է):
Նշենք նաեւ, որ Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը և «Օքսֆամ Հայաստանյան գրասենյակի» կողմից իրականացված «Ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստներ» բյուջետային ծրագրի անկախ գնահատման տվյալներով, է նպաստառու ընտանիքների 87 տոկոսն երեխաներ ունեն: Ընդ որում, նպաստառու ՏՏ-ներում գերակշռում են երկու երեխա ունեցողները (41.5 տոկոս): Երեք երեխա ունի նպաստառու ընտանիքների 19.4 տոկոսը:
WomenNet.am
Լուսանկարը՝ Շիրակ կենտրոն, Նարեկ Թումասյան
Դիտեք նաեւ թեմայի շուրջ Սիվիլնեթ-ի տեսահոլովակը.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Մանկությունը աղքատության ճիրաններում/ տեսահոլովակ
«Ամեն անգամ 100 դրամ տալով ամրապնդում ենք փողոցում մնալու երեխայի ցանկությունը»…
Օմբուդսմենի գրասենյակում երեխաների իրավունքների պաշտպանության մասնագիտացված բաժին է ստեղծվում
Հայաստանցի երեխաների մեծ մասն աղքատ է, բայց երջանի՞կ
Մատաղիս. պատերազմ տեսած երեխաները
«Սովը գին ունի». Հայաստանի տնային տնտեսությունների զգալի մասը պարենային անապահովության վտանգի տակ է
Ինչպես ընդգրկել երեխայի իրավունքները զարգացման օրակարգում.
«Ես տեսա՝ նրանք ինչպես են մեծանում». փախստական երեխաները լուսանկարչի աչքերով
Ի՞նչ է փոխվել ՀՀ Սահմանադրության մեջ երեխայի իրավունքների մասով
2015-ին ավելի քան 16 մլն երեխա ծնվել է հակամարտության գոտիներում/ տեսահոլովակ
«Հայաստանում երեխաներին առնչվող ամենամեծ խնդիրն՝ աղքատությունն է…»
Երբ երեխան բռնության է ենթարկվում, իսկ բռնարարը չի պատժվում
«Երեխաներն ամուսնալուծվող ծնողների ձեռքին դառնում են գործիք»
«Անգամ եթե երեխան օրենքի դեմ է գործել, չպետք է մոռանալ, որ գործ ունենք երեխայի հետ»…
Արփի և Ժենի. «Ուզում ենք, որ մարդիկ բարի լինեն, պատերազմ չլինի..»
«Ես երեխա եմ». իրավունքների մասին մատչելի ձեւով
Դիտումների քանակը` 3570