Մանկական հաշմանդամությունը թվերով /վիդեո/

Հայաստանում ըստ պաշտոնակն տվյալների  մոտ 8000-ը  մինչև  18  տարեկան  հաշմանդամ  երեխաներ կան:  Հաշմանդամություն ունեցող երեխաների 12%-ն ընկերներ չունի: Երեխաների -ը չի մասնակցում միջոցառումների և երեկույթների: Նրանց ընդամենը 4%-ն է հաճախում նկարչության, ընդամենը 3%-ը` պարի և ընդամենը 2%-ը` երաժշտության դասերի:

 

 

Այս տվյալները վերցված են    ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի  անցյալ տարի կատարված հետազոտությունից,  ըստ որի  պարզվել է , որ հաշմանդամություն ունեցող երեխաներից  շատերը  մեկուսացված են իրենց ընտանիքներից, ընկերներից եւ համայնքներից եւ բնակվում են մանկատներում եւ գիշերօթիկ դպրոցներում: Հարյուրավոր երեխաներ էլ ընդհանրապես չեն հաճախում նախակրթարան ու դպրոց եւ չեն մասնակցում իրենց համայնքի կյանքին, չեն հաճախում սպորտի, արվեստի, չունեն ընկերներ ու փակված են տանը: ՄԱԿ-ի տվյալներով՝ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր 3 երեխայից 1-ն է հաճախել կամ հաճախում մանկապարտեզ: Գյուղական վայրերում այս ցուցանիշը կրկնակի ցածր է: Քաղաքային բնակավայրերում յուրաքանչյուր 5 երեխայից 1-ը չի հաճախում դպրոց, գյուղերում՝ 4-ից մեկը: Դպրոց հիմնականում չեն հաճախում մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաները:

 

 

ՄԱԿ-ը նաեւ պարզել է, որ հաշմանդամություն ունեցող աղջիկ երեխաներին ավելի շատ են հանձնում մանկատուն, քան տղաներին: Ի դեպ, տղաներին ընտանիքի անդամներն ավելի հաճախ են այցելում եւ նրանց տուն են տանում ավելի հաճախ, քան աղջիկ երեխաներին:  Մանկատներում խնամվող հաշմանդամ յուրաքանչյուր 4 երեխայից 1-ը մանկատան տարածքից երբեք դուրս չի գալիս կամ դուրս է գալիս միայն բժշկին այցելելու նպատակով:

 

 Տեսահոլովակը՝ Սիվիլնեթ -ի 

Հեղինակ ՝ Ժաննա Ուրիխանյան 

 

ՅՈՒՆԻՍԵՖ. «Աջակցել նրանց լիարժեք ներառմանը հասարակություն»….

 

… Այսօր ՄԱԿ-ի Մանկակակն հիմնադրամի  հայաստանյան գրասենյակի և Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել էին  ցուցահանդես վաճառք , որը բացվեց  ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում: Ցուցահանդեսին ներկայացված ձեռքի աշխատանքները պատրաստել են հաշմանդամություն ունեցող երեխաները և հենց իրենք էլ սահմանել են իրենց աշխատանքների գինը: Ավելի քան 70 ձեռքի աշխատանքներին ծանոթանալու նպատակով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ են եկել տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ և ողջունել հաշմանդամություն ունեցող երեխաների աշխատանքները:

 

 

ՄԱՄՀ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ տկն Հենրիետ Արենսը շնորհավորեց հաշմանդամություն ունեցող երեխաներին գեղեցիկ ձեռքի աշխատանքների համար: «Այս ցուցահանդեսը եվս անգամ մեզ հիշեցնում է, որ մենք պետք է կենտրոնանանք երեխաների կարողությունների ու ներուժի վրա», նշեց տկն Արենսը: «Հաշմանդամություն ունեցող երեխաները մյուս երեխաների նման ունեն հավասար իրավունքներ: Այդ իսկ նպատակով, նրանք պետք է լիարժեք օգտվեն իրենց իրավունքներից, մասնակիցը լինեն համայնքի միջոցառումներին՝ հաճախելով հանրակրթական դպրոց եվ օգտվելով առողջապահության եվ սոցիալական պաշտպանության ծառայություններից, ինչպես նաեվ իրենց հասակակիցների հետ խաղալու եվ ընկերանալու իրավունքից»:

 

 

Տկն Հենրիետ Արենսը նաեվ նշեց, որ ՄԱՄՀ-ը մոտ ապագայում կմեկնարկի հաշմանդամություն ունեցող երեխաներին նվիրված ազգային սոցիալական ներառման արշավ: Իրազեկման այս արշավի նպատակը կլինի ցույց տալ հաշմանդամություն ունեցող երեխաների կարողություններն ու ներուժը՝ դրանով իսկ նպատակ ունենալով հաղթահարել խտրական եվ կարծրատիպային վերաբերմունքը նրանց հանդեպ եվ աջակցելու նրանց լիարժեք ներառմանը հասարակություն:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«LIFE»-ը՝ լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն է

Թռիչք առանց ձեռքերի. Ջեսիկա Քոկսի կյանքի պատմությունը/ վիդեո

‹Վերացնենք խոչընդոտները, բացենք դռները դեպի հասարակություն բոլորի համար››

«Ժամանակն է իրագործելու մեր ներուժը»

Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը Հայաստանում. հետազոտություն

Հաշմանդամների իրավունքները խախտվում են «ամենակարևոր» ոլորտներում

Արդարությունը ձեր ձեռքերում է / սոցիալական տեսահոլովակ Հայկոյից և Մկոյից

«Ես ունեմ մայրանալու իրավունք»

“Հաշմանդամության խնդրին նույնպես պետք է գենդերային մոտեցում ցուցաբերել”…

Հայաստանի հաշմանդամ երեխաների 65 տոկոսը ապրում է աղքատության մեջ/ վիդեո

«LIFE»-ը ` կյանք է արժանապատիվ ապրելու իմաստով

Հանրային կարծիքը հաշմանդամության խնդիրների վերաբերյալ՝ ինչպիսի՞ն է այն Հայաստանում

Կարինե Գրիգորյան . «Բոլորս էլ արժանի ենք, որ ապրենք արժանապատիվ կյանքով»:

Հաշմանդամ աղջիկներից ծնողներն ավելի հաճախ են հրաժարվում

 

Դիտումների քանակը` 4847

Գլխավոր էջ