Մանկական աղքատություն

Հայաստանում մինչև 18 տարեկան երեխաների 3,3%-ն ապրում է ծայրահեղ աղքատության, իսկ 34%-ն` աղքատության մեջ, այն դեպքում երբ ծայրահեղ աղքատ և աղքատ է հանրապետության բնակչության համապատասխանաբար` 2.3 և 30.0%-ը:  Այսինքն, երեխաներն ավելի խոցելի են աղքատության ռիսկի նկատմամբ, քան բնակչությունն ամբողջությամբ վերցված: Բոլոր երեխաների 41.1%-ը ապրում է տնային տնտեսություններում, որի գլխավորը չի աշխատում:

 

 

Բազմանդամ ընտանիքների երեխաների աղքատ լինելու հավանականությունն ավելի բարձր է: Մինչև 18 տարեկան երեք կամ ավելի երեխա ունեցող ընտանիքներում աղքատ է երեխաների 45.8%-ը, իսկ մեծ ընտանիքներում ծայրահեղ աղքատ է երեխաների 5.3%-ը:

 

Մեկ կամ ավելի հաշմանդամ երեխա ունեցող տնային տնտեսություններում ծայրահեղ աղքատության ռիսկն ավելի բարձր է: Հաշմանադամություն ունեցող  երեխաների 52.1%-ն` աղքատ է:

 

Կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում երեխաների աղքատ լինելու հավանականությունը բարձր է՝ նրանցից  37.8%-ն աղքատ է, իսկ 4.6%-ը` ծայրահեղ աղքատ:

 

Մանկական աղքատության մակարդակն էապես տարբերվում է ըստ մարզերի: Շիրակի մարզում ապրող երեխաների  49.6% -ը աղքատ է, 5.8% -ը ծայրահեղ աղքատ: Արագածոտնում երեխաների աղքատության մակարդակն ամենացածրն է` 13.5% է:

 

Աղքատ լինելու հավանականությունն էապես ավելի բարձր է այն երեխաների շրջանում, որոնք ապրում են այնպիսի տնային տնտեսություններում, որոնց գլխավորը կրթություն չունի կամ ունի տարրական կրթություն (50.2%), ունի ոչ լրիվ միջնակարգ կրթություն (47.9%), միջնակարգ կրթություն (39.8%), միջին մասնագիտական կամ թերի բարձրագույն կրթություն (31.2%), համեմատ այն երեխաների, որոնք բնակվում են այնպիսի տնային տնտեսություններում, որտեղ գլխավորն ունի բարձրագույն կրթություն (15.3%): Ծայրահեղ աղքատության ռիսկն ամենաբարձրն է այն երեխաների շրջանում, որոնք բնակվում են թերի միջնակարգ կրթություն ունեցողի, կրթություն չունեցողի կամ միայն տարրական կրթություն ունեցողի գլխավորությամբ տնային տնտեսություններում:

 

Աղքատ երեխաները հաճախ բնակվում են կարևոր կացարանային հարմարություններից զուրկ տներում՝  խոհանոց, հոսող ջուր, կենտրոնացված գազամատակարարում,  կենտրոնաց ված կոյուղու համակարգ, լոգարան կամ ցնցուղ չունեցող կացարաններում:

 

Աղքատ և ծայրահեղ աղքատ երեխաների` համապատասխանաբար 9.2 և 30.7%-ն ապրում է սառնարան  չունեցող տնային տնտեսու թյուններում: Անբավարար ջեռուցման խնդիր ունեցող տնային տնտեսություններում է բնակվում աղքատ երեխաների 56 %-ը և ծայրահեղ աղքատ երեխաների 75%-ը` երեխաների ընդհանուր թվաքանակի շրջանում արձանագրված 46%-ի համեմատ: Խոնավ տնային տնտեսություններում է բնակվում աղքատ երեխաների 43%-ը և ծայրահեղ աղքատ երեխաների 67%-ը` երեխաների ընդհանուր թվաքանակի շրջանում արձանագրված 34%-ի համեմատ: Բնակարանային հիմնախնդիրները կարող են բացասաբար ազդել երեխաների առող- ջության, անվտանգության, կրթության և սոցիալական զարգացման վրա:

 

Նշենք նաեւ, որ  Հայաստանում  մինչև 5 տարեկան երեխաների 19 տոկոսը ցածրահասակ է (թերաճ) կամ պարբերաբար թերսնված (հասակն ըստ տարիքի ցուցանիշը ցածր է ), իսկ 10 տոկոսը` ծայրահեղ թերաճ:

 

Ցուցանիշի ուսումնասիրությունն ըստ տարբեր տարիքային խմբերի ցույց է տալիս, որ թերաճության ամենաբարձր մակարդակը գրանցվել է 24-35 ամսական երեխաների շրջանում (24 տոկոս), իսկ ամենացածր մակարդակը՝ 6-8 ամսականների շրջանում (12 տոկոս): Ցուցանիշը շատ չի տարբերվում աղջիկ և տղա երեխաների միջև (20 և19 տոկոս): Գյուղաբնակ երեխաների շրջանում այն փոքր-ինչ ավելի է տարածված, քան քաղաքաբնակ իրենց տարեկիցների մոտ (համապատասխանաբար` 20 և 19 տոկոս):

 

Մինչև հինգ տարեկան երեխաների 5.3 տոկոսը եղել է թերսնված (քաշն ըստ հասակի ցածր է): Դրա հետ մեկտեղ   երեխաների 15 տոկոսը գերքաշ է (քաշն ըստ հասակի բարձր է): 

 

Աղբյուրը՝ «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը»,

ՀՀ ԱՎԾ, 2015

Դիտումների քանակը` 7971

Գլխավոր էջ