Մանե Թանդիլյան. «Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կեռապատկվի` դառնալով 150,000 դրամ»

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփիչ ասուլիսում հայտարարեց, որ 2018 թվականի հոկտեմբերի 1-ից նախատեսվում է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկել՝ 50,000 դրամի փոխարեն սահմանելով 150,000 դրամ:

 

 

Նրա խոսքով՝ այդ առաջարկը կառավարությունում է և նախատեսվում էր այն ուժի մեջ մտցնել հուլիսի 1-ից, սակայն կան ընթացակարգեր, որոնք պետք էր հասցնել ժամանակին անցկացնել:  «Ինձ համար էլ էին հայտնություն այդքան ընթացակարգերը, սակայն նախատեսում ենք հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտցնել, բայց նաև կդիտակենք հետադարձ ուժ ունենալու հարցը»,- ընդգծել է Թանդիլյանը՝ հավելելով, որ այս փուլում գոնե ֆինանսական միջոցների խնդիր չկա, խոսքը մեծ գումարների մասին չէ, և ունեն նախարարության տարբեր միջոցներ, որոնց շնորհիվ հարցը կլուծվի:

 

 

Կարևորելով այս նախագիծը՝ նախարարը  նշել է, որ շատերը կարող են մտածել, թե այդ քայլը չի խթանում ծնելիությունը, սակայն ինքն այն կարծիքի է, որ դա  մեսիջ է, որ երկրորդ երեխան մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունի: Նրա խոսքով,  քանի որ երկիրն ունի ժողովրդագրական խնդիր, ուշադրություն պետք է դարձնել ոչ միայն 3-4 երեխա ունենալու վրա, այլև պետք է կարևորվի 2-րդ երեխան: «Երբ մեր հայացքը միայն դեպի 3-4-րդ երեխան է լինում, ապա նվազեցվում է 1-ին և 2-րդ երեխայի նշանակությունը: Երրորդ երեխան լուծում է ծնելիության աճի խնդիրը, իսկ երկրորդը՝ չնվազելու»,- ընդգծեց նախարարը:
 

Անդրադառնալով  նպաստների հարցին, նախարարն ասաց, թե այս ոլորտը խնդրահարույց է: Սակայն նա հստակ հերքեց այն լուրը, թե  այն նպաստառուները, որոնք վարկ ունեն այլևս նպաստ չեն ստանալու: Նրա խոսքով՝ կան քաղաքացիներ, որոնք իրապես նպաստառու են, սակայն նպաստ չեն ստանում, փոխարենը կան մարդիկ, որոնք նպաստառու կարող են չլինել, բայց տարիներ շարունակ նպաստ են ստացել: «Պետք են ճշտումներ, թե մեր նպաստառու քաղաքացիները, որոնք մոտ 400 հազարն են, որքանով են նպաստի հասցեատեր: Մեր նպաստառուների կեսից ավելին ուղղակիորեն համակարգի մեջ են և այդտեղից դուրս չեն գալիս: 5 տարուց ավելի կա 200 հազար քաղաքացի, որ ստանում է նպաստ, բայց չէ՞ որ նպաստը պետք է ուղղված լինի նրան, որ անձը կարողանա լուծել իր խնդիրները և դուրս գա այդ վիճակից: Մենք, նպաստ տալով, մարդկանց խնդիրները չենք կարգավորել, քաղաքացու զարգացման հնարավորություն չենք տվել»,- շարունակեց նա` հավելելով, որ  նախատեսվում է՝ նպաստառու անձինք եկամուտ ստանալու դեպքում անմիջապես չեն զրկվի նպաստից, մինչև չհստակեցվի եկամտի ստաբիլությունը:

 

 

 

Ամփոփելով պաշտոնավորման 100 օրն Մանե Թանդիլյանն ընդգծեց, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ոլորտներն ընդգրկում են պետության բնակչության կեսը՝ 1.մլն 100 հզր մարդ, և գոյություն չունի մեկ բանաձև բոլորի խնդիրների լուծման համար, քանի որ յուրաքանչյուրն ունի առանձին պահանջմունք: Նրա խոսքով,  յուրաքանչյուրի խնդիրներին պետք է ինդիվիդուալ մոտենալ, ինչը, ըստ էության, կբերի որակյալ լուծումների: «Մեր երկրի քաղաքացին պետք է զգա, որ ինքը պաշտպանված է պետության կողմից, և պետությունը կատարում է իր դերը: Մեր հիմնական նպատակը մարդն ու իր բարեկեցությունն է»,- ասաց Թանդիլյանը:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 Արդյո՞ք երեխայի ծննդյան նպաստների բարձրացումը բավարար միջոց է ծնելիությունը խրախուսելու համար

 Կանանց ու տղամարդկանց հավասարությունն և ժողովրդագրությունը

Ծնելիությունը խթանելու համար անհրաժեշտ է լուծել նաև մանկապարտեզների հարցը

Հավասարությունը որպես ծնելիությունը բարձրացնելու բաղադրատոմս

Գարիկ Հայրապետյան. « Եվս մեկ քայլ անենք դեպի առաջ` ապահովելով հավասարությունն ընտանիքում և աշխատանքում»

 Հավասար հնարավորությունների քաղաքականություն – ի՞նչ է դա նշանակում

«Այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ ցանկանան ավելի շատ երեխաներ ունենալ»…

 

Դիտումների քանակը` 3551

Գլխավոր էջ