Մահմեդական երկրները դժվարությամբ, բայց համաձայնվեցին «Վերջ կանանց նկատմամբ բռնությանը» ՄԱԿ-ի գլոբալ պլանին
Կանանց Կարգավիճակի Հանձնաժողովի 57-րդ նստաշրջանի ամփոփիչ փաստաթղթի դեմ հանդես էին գալիս մահմեդական երկրները: Բուռն քննարկումների ընթացքում նրանք ձգտում էին արգելափակել ՄԱԿ-ի ` կանանց նկատմամբ բռնությունը նվազեցնելու ուղղությամբ արված առաջարկները, քանի որ դրանք, իրենց կարծիքով, “կկործանեն աշխարհը”: ՄԱԿ-ին դժվարությամբ, բայց հաջողվեց համաձայնեցնել փաստաթղթի տեքստը բոլոր ընդդիմախոսների հետ:
Եգիպտոսում իշխող “Մահմեդական եղբայրներ” կուսակցությունը հանդես եկավ ընդդեմ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի կողմից առաջարկվող հռչակագրի ընդունմանը` հավաստիացնելով, որ այս փաստաթուղթը “կկործանի աշխարհը” և կհանգեցնի “հասարակության ամբողջական փլուզման”: Դրա մասին գրեց Christian Science Monitor– ը:
ՄԱԿ-ը առաջարկում է, մասնավորապես, բարձրացնել ամուսնության թույլատրելի նվազագույն տարիքը, օրինականացնել աբորտը, ապաքրեականացնել համասեռականությունը, դարձնել հակաբեղմնավորիչներն ավելի հասանելիև ապահովել հավասար իրավունքներ ամուսնացած և միայնակ մայրերի համար:
“Մահմեդական եղբայրների” կարծիքով փաստաթոըղթն իր մեջ ներառում է այնպիսի կետեր, որոնք հակասում են իսլամում ընդունված սկզբունքներին, վնասում են մահմեդական էթիկային և կործանում են ընտանիքը, որը, ըստ եգիպտական սահմանադրության, համարվում է հասարակության հիմնական տարրը:
«Հռչակագրի վավերացումը կհանգեցներ հասարակության փլուզման և հաստատ կդառնար մուսուլմանական երկրներ մշակութային և ինտելեկտուալ ներխուժման վերջին քայլը, որը կկործաներ այն բարոյական յուրահատկությունը, որն էլ օգնում է պահպանել մահմեդական հասարակության ամբողջականությունը” , – հայտարարել է եգիպտոսի իշխող կուսակցությունը:
Իսլամիստները նաև ընդգծում էին, որ ՄԱԿ-ի առաջարկը կփչացնի հասարակությունը և ետ կվերադարձնի տգիտության դարաշրջանը:
Հանդես գալով աֆրիկյան պետությունների խմբի անունից` Եգիպտոսը առաջարկեց մի փոփոխություն մտցնել նախագծի մեջ, որը թույլ կտա երկրներին չիրականացնել հչռակագրի դրույթները այն դեպքում եթե դրանք հակասում են իրենց մշակութային ավանդույթներին: Չնայած ՄԱԿ-ում կարծում են, որ նման փոփոխությունը կիմաստազրկի հռչակագիրը:
Ի դեպ, հռչակագրի ընդունմանը սպառնում էր նաև Ռուսաստանի, Իրանի, Վատիկանի և մի շարք այլ պետությունների կազմած դաշինքը: Նրանց մոտ առարկություն առաջացրեց սեռական փոքրամասնությունների իրավունքների, ինչպես նաև աբորտի և հակաբեղմնավորիչների մասին դրույթները:
Ի վերջո, սակայն փաստթուղթը հաջողվեց համաձայնեցնել՝ հանելով համասեռականության մասին բոլոր դրույթները: Հռչակագրի տակ ստորագրեցին բոլոր անդամ-պետությունները, այդ թվում Եգիպտոսի եւ ընդդիմախոս բոլոր այլ պետությունների ներկայացուցիչները:
Դիտումների քանակը` 3698