ՄԱԿ ՓԳՀ-ում մտահոգված են փախստական երեխաների եւ կանանց բռնաբարություններով
ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակում անհանգստացած են Եվրոպա ժամանող փոխստականների և գաղթականների շարքերում գտնվող կանանց և երեխաների բռնաբարության դեպքերի մասին ստացվող հաղորդագրություններով: Որոշ երեխաների թրաֆիքինգով զբաղվողները ստիպում են իրենց ծառայությունների համար սեքսով վարձահատույց լինել:
ՄԱԿ ՓԳՀ մտահոգված է դեպի Եվրոպա ուղևորվող կանանց և երեխաների չարաշահման դեպքերի մասին հաղորդագրություններով, որոնք արժանի են վստահության, – ասել է ՄԱԿ ՓԳՀ- ի մամլո խոսնակ Մելիսսա Ֆլեմինգը Ժնևում վերջերս կայացած լրատվական ճեպազրույցի ժամանակ:
Ըստ նրա, այս տարի ծովով Եվրոպա են ժամանել 644 հազար գաղթականներ: Նրանց 34% կանայք և երեխաներ են: Բացի բռնաբարության և չարաշահման վտանգից, որոնց նրանք ենթարկվում են դեպի Եվրոպայի ափեր տանող վտանգավոր ճանապարհորդության ժամանակ, կանայք և երեխաները ենթարկվում են բազմաթից այլ ռիսկերի հենց Եվրոպայում, – ասել է Մելիսսա Ֆլեմինգը:
Նա ընդգծել է, որ ըստ հաղորդագրությունների և վկաների հաշվետվությունների՝ դեպքեր են եղել, որ երեխաների փողերը վերջանալուց կամ գողանալուց հետո, նրանք ստիպված են եղել սեքսով վարձահատույց լինել ճամփորդությունը շարունակելու համար:
ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչը նշել է, որ կանայք և երեխաները, ովքեր մնացել են առանց մեծահասակների ուղեկցության, բախվում են բռնության շատ մեծ վտանգի հենց Եվրոպայում, այդ թվում՝ փախստականների ընդունման մարդաշատ տեղերում՝ պուրակներում, երկաթուղային և ավտոբուսների կայարաններում և պարզապես եվրոպական ճանապարհներին:
«Փախստականների ընդունող շատ կենտրոններ գերբնակեցված են, նրանցում չկա պատշաճ լուսավորություն և առանձին տեղեր կանանց և երեխա ունեցող ընտանիքների համար», – նշել է Մելիսսա Ֆլիմինգը:
ՄԱԿ ՓԳՀ-ի մամլո խոսնակը կոչ է արել եվրոպական պետությոնւնների իշխանություններին ձեռնարկել միջոցներ կանանց և աղջիկներին պաշտպանելու համար, մասնավորապես նրանց տրամադրել համապատասխան անվտանգ կացարաններ ժամանակավորապես բնակվելու համար:
Աղբյուրը UN News
Լուսանկարը ՝ UNHCR-ի
Դիտումների քանակը` 4372