ՄԱԿ ՓԳՀ-ն զգուշացնում է. փախստականների և տեղահանված անձանց թիվն աճում է աննախադեպ տեմպերով
Այսօր ՄԱԿ ՓԳՀ-ի թողարկած զեկույցը ցույց է տալիս, որ աշխարհում պատերազմների, հակամարտությունների, հալածանքի հետևանքով տեղահանումը գտնվում է երբևէ գրանցված ամենաբարձր մակարդակի վրա, որը նաև արագորեն վատթարանում է:
ՄԱԿ ՓԳՀ-ի «Համաշխարհային միտումներ» նոր տարեկան զեկույցը ցույց է տալիս, որ կտրուկ բարձրացել է այն մարդկանց թիվը ովքեր ստիպված են փախչել իրենց տներից. 59.5 մլն. բռնի տեղահանված անձ 2014թ. վերջին մեկ տարի առաջ 51.2 մլն.-ի համեմատ և մեկ տասնամյակ առաջ 37.5 մլն.-ի համեմատ: 2013թ.-ից ի վեր գրանցված աճը ամենաբարձրն է եղել մեկ տարվա մեջ:
Աճի հիմնական արագացումը եղել է 2011թ. սկզբին Սիրիայի հակամարտության սկսվելուց ի վեր, որն աշխարհում ամենամեծ տեղահանման առաջացման պատճառն է դարձել: 2014թ. ամեն օր միջին հաշվով 42.500 մարդ դարձել է փախստական, ապաստան հայցող կամ ներքին տեղահանված, ինչը քառամյա ժամկետում քառակի աճ է նշանակում: Ներկայումս աշխարհում 122 մարդկանցից մեկը փախստական է, ներքին տեղահանված կամ ապաստան հայցող: Եթե դա լիներ երկրի բնակչության թվաքանակ, ապա այն կլիներ աշխարհում մեծությամբ 24-րդը:
«Մենք ականատեսն ենք միտումների փոփոխության, չստուգված անցմանը մի ժամանակաշրջան, երբ աշխարհում բռնի տեղահանության ծավալները և դրա հակազդման անհրաժեշտությունը ակնհայտորեն մթագնեցնում են այն ամենը, ինչի ականատեսն ենք եղել մինչ այժմ»,- ասել է ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատար Անտոնիո Գութերեսը: «Մի կողմից սարսափելի է, որ ավելանում է անպատժելիությունը նրանց համար ովքեր սկսում են հակամարտությունները, և մյուս կողմից նկատվում է միջազգային հանրության կատարյալ անկարողությունը միասնաբար գործելու պատերազմները դադարեցնելու, խաղաղություն կառուցելու և պահպանելու հարցում»:
ՄԱԿ ՓԳՀ զեկույցը ցույց է տալիս, որ փախստականների և ներքին տեղահանված անձանց քանակն աճում է տարածաշրջանից տարածաշրջան: Վերջին հինգ տարիների ընթացքում առնվազն 15 հակամարտություններ են բռնկվել կամ վերսկսվել. ութ հակամարտություն Աֆրիկայում (Կոտ դ՛Իվուար, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն, Լիբիա, Մալի, Հյուսիսարևելյան Նիգերիա, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Հարավային Սուդան և այս տարի նաև Բուրունդի), մեկ հակամարտություն Եվրոպայում (Ուկրաինա) և երեքը Ասիայում (Ղրղզստան, ինչպես նաև Մյանմարի և Պակիստանի որոշ այլ տարածքներ): Որոշ ճգնաժամեր լուծվել են, սակայն մեծ մասը դեռևս տեղահանումներ են առաջացնում: 2014թ. 126.800 փախստականներ են կարողացել վերադառնալ իրենց ծննդավայրեր՝ ամենացածր թիվը 31 տարվա ընթացքում:
Միևնույն ժամանակ, բազմամյա անկայունությունն ու հակամարտությունները Աֆղանստանում,Սոմալիում և այլուր նշանակում են, որ այս վայրերից միլիոնավոր մարդիկ շարունակում են մնալ անընդհատ տեղափոխությունների մեջ կամ, ինչը գնալով պատահում է ավելի ու ավելի հաճախակիորեն, տարիներով հայտնվում են հասարակության լուսանցքում և երկար ժամանակով փախստական կամ ներքին տեղահանված լինելու անորոշության մեջ: Աշխարհի հակամարտությունների վերջին մեծապես նկատելի հետևանքների և դրանց առաջ բերած տառապանքների շրջանակներում տեղի է ունեցել վտանգավոր ծովային ճանապարհներով, այդ թվում Միջրկրական ծովով, Ադենի ծոցով, Կարմիր ծովով և Հարավարևելյան Ասիայում վտանգավոր ծովային ճանապարհորդությունների դիմելու ճանապարհով ապահովություն փնտրող փախստականների թվի կտրուկ աճ:
Նրանցից կեսը երեխաներ են
ՄԱԿ ՓԳՀ «Համաշխարհային միտումներ» զեկույցը ցույց է տալիս, որ 2014թ. 13.9 մլն. անձ դարձել է նոր տեղահանված` չորս անգամ ավել 2010թ.-ի համեմատությամբ: Ամբողջ աշխարհում կան 19.5 մլն. փախստականներ (16.7 մլն.-ից ավել 2013թ.), 38.2 մլն. ներքին տեղահանվածներ (33.3 մլն.-ից ավել 2013թ.) և 1.8 մլն. անձ, ով գտնվում է ապաստանի դիմումների արդյունքների սպասման մեջ (2013թ. 1.2 մլն.-ի փոխարեն): Տագնապալի է այն փաստը, որ աշխարհում փախստականների կեսից ավելին երեխաներ են:
«Ֆինանսավորման մեծածավալ կրճատումների և պատերազմից տուժածներին պաշտպանելու գլոբալ ռեժիմի լայն բացերի պատճառով` կարեկցանքի, օգնության և ապաստանի կարիքն ունեցող մարդիկ անուշադրության են մատնվում» -, ասաց Գութերեսը: «Աննախադեպ լայնածավալ տեղահանմանն ի պատասխան մեզ անհրաժեշտ է աննախադեպ մարդասիրական արձագանք, հանդուրժողականություն ցուցաբերել և պաշտպանել հակամարտությունից և հալածանքից փախչող անձանց»:
Սիրիան համարվում է ամենաշատ ներքին տեղահանված անձ (7.6 մլն.) և փախստական (3.88 մլն. 2014թ. վերջի տվյալներով) «արտադրող» երկիրը: Փախստականների աղբյուր հանդիսացող հաջորդ ամենախոշոր երկրներն են Աֆղանստանը (2.59 մլն.) և Սոմալին (1.1 մլն.):
Նույնիսկ թվաքանակի նման կտրուկ աճի պարագայում փախստականների համաշխարհային բաշխվածությունը հարուստ երկրներից նշանակալիորեն շեղվում է դեպի ոչ այդքան զարգացած երկրներ: Մոտավորապես յուրաքանչյուր տաս փախստականից ինը (86 տոկոս) գտնվում է տնտեսապես ցածր զարգացում ունեցող տարածաշրջանում կամ երկրում:
Փախստականների մեկ քառորդը գտնվում է ՄԱԿ-ի ամենից քիչ զարգացած երկրների ցանկում:
Եվրոպա (մինչև 51%)
Ուկրաինայի հակամարտությունը, 219.000 միջերկրածովյան հատումները, սիրիացի փախստականների ամենամեծ ծավալը Թուրքիայում, որը 2014թ. դարձավ ամենաշատ փախստական հյուրընկալող երկիրը (տարվա վերջի տվյալներով 1.59 մլն. սիրիացի փախստական) գրավեց հանրության ուշադրությունը դրական և բացասական իմաստներով, առաջ բերելով հարցեր, որոնք վերաբերում են փախստականներին: ԵՄ-ում ամենամեծ թվով ապաստանի դիմումներ ներկայացվել են Գերմանիայում և Շվեդիայում: Ընդհանուր առմամբ տարվա վերջի տվյալներով բռնի տեղահանումը 6.7 մլն. է կազմել համեմատած 2013թ. վերջի 4.4 մլն.-ի և նրա հետ, որ նրանց մեծ մասը կազմում են սիրիացիներ Թուրքիայում և ուկրաինացիներ Ռուսաստանի Դաշնությունում:
«Համաշխարհային միտումներ» զեկույցի ամբողջական տարբերակը վերոնշյալ և հավելյալ տեղեկատվությամբ հասանելի է այստեղ
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Պատերազմների գինը 2014-ին. 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք
Փախստականների եւ տեղահանվածների թիվն աշխարհում 60 միլիոնի է հասել / վիդեո
«Պատմե՛ք ձեր ընկերներին». Փախստականների Համաշխարհային օրվան ընդառաջ
Ապրել դժվար կյանքով, սակայն խաղաղության մեջ
«Պատերազմը մեր հիմքը քանդեց…» . մի ընտանիքի պատմություն
«Հուսահատվել, նշնակում էր մատնվել անգործության»
«Նոր կյանք , նոր տեղում, նոր էջից…, միայն թե հիշողություններն են խեղդում»
«Այսուհետ սա է իմ երկիրը, ուզում եմ իմ աշխատանքով օգտակար լինել նրան»
«Այստեղ մենք մեզ փախստական չենք զգացել»…
Սիրիահայ եւ տեղացի կին ձեռներեցներն էքսպո ցուցահանդեսում
Սիրիայի բնակչությունն երկու կրակի միջեւ
Հալեպ. սիրիահայերի դրությունը ծայրահեղ ծանր է
Հայաստանի կառավարությունը պատրաստ է ընդունել սիրիահայերին, բայց …
«Պատերազմը սկսում են տղամարդիկ, իսկ կանայք երկար տարիներ կրում են դրա հետեւանքները»
Օգնության ձեռք Հալեպում մնացած հայերին
Հալեպի հայերը Հայաստանի իշխանություններից աջակցություն են խնդրում
Աշխարհում փախստականների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի
Սիրիայում երկրորդ ցեղասպանություն է. Թալին Կլբաշյան
Ողջ ճշմարտությունը պատերազմի մասին
ՀԵԿԱ-ի ավանդական տոնավաճառին մասնակցեցին նաև սիրիահայ կանայք
Սիրիահայ ընտանիքներին կօգնի բնակարանապահովման նոր ծրագիրը
Դիտումների քանակը` 3124