ՄԱԿ ՓԳՀ . Ամեն օր 4600 մարդ ստիպված է լքել իր երկիրը
Աշխարհում հարկադիր տեղահանության ենթարկված մարդկանց թիվը 2015 թ. առաջին 6 ամիսներին աճել է 5 մլն-ով, իսկ մինչև տարվա վերջ նրանց ընդհանուր թիվը կարող է գերազանցել 60 մլն-ը: Այս մասին է փաստում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության այսօր հրապարակած զեկույցը: Նշվում է նաև, որ 2014 թ. վերջում հարկադիր տեղափոխվածների թիվն աշխարհում արդեն իսկ հասել էր 59,5 մլն-ի:
Այս տարի գրեթե մեկ միլիոն մարդ է անցել Միջերկրականը որպես փախստականներ և գաղթականներ, և հակամարտությունները Սիրիայում և ամենուր շարունակում են պատճառել աննկարագրեի մարդկային տառապանքներ, ուստի 2015-ը, ամենայն հավանականությամբ, կգերազանցի գլոբալ հարկադիր տեղահանության նախկին ռեկորդները, – ասված է ՄԱԿ ՓԳՀ-ն իր նոր զեկույցում:
ՄԱԿ ՓԳՀ-ի միջնաժամկետ միտումներ – 2015 զեկույցը ընդգրկում է հունվարից հունիս ընկած ժամանակահատվածը, և անդրադառնում է աշխարհում հակամարտության և հետապնդումների արդյունքում տեղի ունեցող տեղահանությանը՝ անդրադառնալով տեղահանված մարդկանց երեք կատեգորիաներն, որոնց թվում են փախստականները, ապաստան հայցողները և մարդիկ, ովքեր ստիպված են փախչել իրենց իսկ երկրի ներսում:
Ընդհանուր փախստականների թիվը, որը մեկ տարի առաջ 19,5 միլիոն էր, 2015-ի կեսերին արդեն հատեց 20 միլիոնի շեմը (20,2 միլիոն) առաջին անգամ 1992-ից հետո: 2014-ի նույն ժամանակահատվածում ապաստանի հայցերը կազմել են 78 % (993 600): Իսկ ներքին տեղահանվածների ընդհանուր թիվը աճեց շուրջ երկու միլիոնով կանխատեսված 34 միլիոնից: 2015-ին ամբողջ աշխարհում բռնի տեղահանվածների թիվը գերազանցում է 60 միլիոնը, այսօր 122 մարդկանցից 1-ը համարվում է իր տնից հարկադրաբար փախչող անձ:
Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեսն ասել է. «Բռնի տեղահանությունն այժմ խորապես ազդում է մեր ժամանակների վրա: Այն ազդում է միլիոնավոր մարդկանց կյանքերի վրա՝ և նրանց, ովքեր հարկադրաբար փախել են, և նրանց, ովքեր ապաստան ու պաշտպանություն են տրամադրել: Երբևէ այսքան կարիք չի եղել հանդուրժողականության, կարեկցանքի և համերաշխության այն մարդկանց հանդեպ, ովքեր կորցրել են ամեն ինչ»:
Զեկույցը ցույց է տալիս վատթարացնող ցուցանիշներ մի քանի կարևոր ոլորտներում – կամավոր վերադարձի ցուցանիշը – որը չափում է, թե որքան փախստականներ կարող են ապահով և անվտանգ տուն վերադառնալ և հակամարտության ընդհանուր դրության բարոմետրը, որը վերջին երեք տասնամյակներում ամենացածր մակարդակն է ցույց տալիս: Արդյունքում, եթե դու փախստական ես դարձել, քո շանսերը ետ վերադառնալու այժմ ավելի ցածր են, քան ավելի քան 30 տարվա կտրվածքով ցանկացած ժամանակ:
Կտրուկ են աճում նոր փախստականների թվերը. 2015 թ. առաջին կիսամյակին առնվազն 5 մլն մարդ տեղափոխված անձ է դարձել, այդ թվում՝ 4,2 մլն-ը՝ իրենց երկրի սահմաների ներսում, իսկ 839 000-ը՝ երկրից դուրս »,- նշվում է հետազոտության մեջ: Այդպիսով, ըստ փորձագետների, նշված ժամանակահատվածում միջինում օրական 4600 մարդ հարկադիր տեղահանված է դարձել:
Փախստականների այս աճի հետեւանքներից մեկն էլ այն է, որ նրանց հյուրընկալող երկրների վրա գործադրվող ճնշումը նույնպես աճում է, մի բան, որը կարող է առաջացնել արհամարհանք և քաջալերել փախստականների խնդրի քաղաքականացմանը: Եվ չնայած նման վտանգներին՝, 2015-ի առաջին կեսը նույնպես նշանավորվեց արտակարգ մեծահոգությամբ:
Հունիսի 30-ի դրությամբ ամենաշատ փախստականներ Թուրքիան էր ընդունել՝ 1,84 մլն, ներառյալ ՄԱԿ ՓԳՀ-ի մանդատի պաշտպանության տակ հայտնված փախստականներին: Սակայն 1000 բնակչի թվով աշխարհում առաջին տեղում Լիբանանն է՝ 209 հոգի 1000 բնակչի հաշվով: Ընդհանուր առմամբ, փախստականներին հյուրընկալելու պատասխանատվության առյուծի չափաբաժինն ընկնում է հակամարտության սահմանակից գոտիներում գտնվող երկրների վրա: Սիրիայի պատերազմը շարունակում է մնալ աշխարհում փախստակաների և ներքին և արտաքին տեղահանությունների ամենամեծ հարուցիչը:
Եվրոպա Միջերկրական ծովով ժամանողների ներհոսքը միայն մասամբ է արտահայտված զեկույցում: Այդուհանդերձ, այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Գերմանիան նդունել է ապաստան հայցողների խոշորագույն չափաբաժինը՝ 159 հազար, իսկ Ռուսաստանն ընդունել է 100 հազար փախստականներ. նրանք հիմնականում զինված հակամարտության պատճառով Ուկրաինան լքած մարդիկ են:
Դիտումների քանակը` 4165