ՄԱԿ-ում սկանդալ է. խաղաղապահները սեռական ծառայությունների էին դրդել կանանց ու աղջիկներին

Լրագրողների ձեռքերում է հայտնվել դեռևս չհրապարակված մի զեկույց, որում ասվում է, որ ՄԱԿ-ի խաղապահները պարբերաբար ապրանքներ են փոխանակել սեռական ծառայությունների դիմաց  նրանց հետ, ում նրանք պետք է օգնեին:

 

Հարյուրավոր կանայք Լիբերիայում, Կոնգոյում,  Հարավային Սուդանում և Հաիթիում, ծայրահեղ աղքատության մեջ լինելով, սեռական ծառայություններ են մատուցել զինվորներին և սպաներին: Փոխարենը, նրանք ստացել են փող,  հագուստ, զարդեր և բջջային հեռախոսներ: 2008-2013 թթ. ընթացքում գրանցվել են շուրջ 480 սեռական իրավախախտումներ: Ընդ որում նման խախտումների մեկ երրորդը կատարվել է անչափահասների նկատմամբ:

 

Հաղորդվում է, որ այն դեպքերում, երբ խաղաղապահները հրաժարվել են վճարել, որոշ կանայք վերցրել են նրանց կրծքանշանները և սպառնացել հայտարարել նրանց պահվածքի մասին սոցցանցերում: Միավորված ազգերի կազմակերպությունում էլ են անհանգստացած «երկնագույն սաղավարտների» նման պահվածքով:

 

Անցյալ տարի սեռական մեղադրանքներով դատարանում է հայտնվել 51 խաղաղապահ:

 

Այս պահին  աշխարհի տարբեր երկրներում  խաղաղապահական  առաքելություն ե իրականացնում  125 հազար « երկնագույն սաղավարտների» ներկայացուցիչներ:

 

Աղբյուրը. BBC.ru

 

Դիտումների քանակը` 3065

Գլխավոր էջ