ՄԱԿ-ում դիտարկվում է Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակը

Այսօր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խումբը  քննարկել է   Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակը : Նիստը տեղի է ունեցել  Ժնևում,  Ազգերի պալատում  եւ հեռարձակվել է  համացանցով ՝  http://webtv.un.org հասցեով:

 

Հայաստանը մեկն է 14 պետություններից, որոնք ՀՊԴ աշխատանքային խմբի կողմից կդիտարկվեն հունվարի 19-ից մինչև 30-ը տեղի ունենալիք առաջիկա նստաշրջանի ընթացքում: Հայաստանի առաջին ՀՊԴ-ն տեղի է ունեցել 2010 թ. մայիսի 6-ին:

 

Դիտարկումը տեղի է ունենում հետևյալ փաստաթղթերի հիման վրա. 1) ազգային զեկույց. վերանայման շրջանակներում Պետության կողմից ներկայացված տեղեկություններ, 2) մարդու իրավունքների ոլորտի անկախ փորձագետների և խմբերի, մարդու իրավունքների պայմանագրային մարմինների և ՄԱԿ-ի այլ մարմինների զեկույցներում ներառված տեղեկություններ, 3) այլ շահագրգիռ կողմերի, այդ թվում մարդու իրավունքների ազգային հաստատությունների, տարածաշրջանային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության խմբերի կողմից տրամադրված տեղեկություններ:

Վերոնշյալ փաստաթղթերում բարձրացված հարցերի թվում են հետևյալները.

խտրականության դեմ պայքար, ազգային փոքրամասնությունների իրավունքներ, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիման վրա խտրականություն և ԼԳԲՏ անձանց պաշտպանություն,

  • խոշտանգումների և վատ վերաբերմունքի արգելում,
  • կամայական ազատազրկում, իրավապահ մարմինների աշխատակիցների պատասխանատվություն ուժի ոչ իրավաչափ կիրառման պարագայում,
  • կանանց նկատմամբ բռնություն և բռնությունների զոհերի փոխհատուցում,
  • դատական համակարգի անկախություն և արդարադատության մատչելիություն,
  • կրոնի և համոզմունքի, խաղաղ հավաքների և արտահայտման ազատության իրացում,
  • իրավական երաշխիքներ լրագրողների և իրավապաշտպանների համար,
  • առողջապահական  ծառայությունների հասանելիություն, անվճար միջնակարգ կրթության ապահովում,
  • հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հնարավորություններ,
  • արդարացի և բարենպաստ աշխատանքային պայմաններ,
  • սեփականության իրավունքներ՝ կապված հանքարդյունաբերության նպատակով հողերի տրամադրման հետ:

 

Հայաստանի հունվարի 22-ի դիտարկման համար հիմք ծառայած երեք զեկույցներին կարելի է ծանոթանալ այստեղ.  http://www.ohchr.org/EN/HRBodies/UPR/Pages/AMSession21.aspx:

ՀՊԴ-ն եզակի գործընթաց է, որի շրջանակներում իրականացվում է մարդու իրավունքների իրավիճակի պարբերական դիտարկում բոլոր 193 պետություններում: 2008 թ. ապրիլին դիտարկման առաջին նիստի կայացումից ի վեր ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունները դիտարկվել են ՀՊԴ առաջին շրջափուլի ընթացքում, իսկ երկրորդի ընթացքում այս պահի դրությամբ դիտարկվել է 112 պետություն: Պետությունների երկրորդ դիտարկման նպատակն է առանձնանշել մարդու իրավունքների ոլորտում զարգացումները տվյալ երկրում առաջին դիտարկումից ի վեր: Այն դիտարկման ներքո գտնվող պետություններին հնարավորություն է տալիս պարզաբանել առաջին դիտարկումների ընթացքում ներկայացված առաջարկությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը:

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում է արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը: Հայաստանի դիտարկման զեկուցողներ են հանդիսանում Էլ Սալվադորի, Ինդոնեզիայի և Նիգերիայի ((“troika” / եռյակ) ներկայացուցիչները:

 

Հայաստանի դիտարկման ընթացքում ելույթ ունեցողների ցանկը և հնչելիք բոլոր առկա հայտարարությունները կտեղադրվեն ՀՊԴ արտաքին ցանցում՝ հետևյալ հղումով [օգտագործողի անուն. hrc extranet (բացատով), գաղտնաբառ. 1session]. https://extranet.ohchr.org/sites/upr/Sessions/21session/Armenia/Pages/default.aspx

 

Նախատեսվում է, որ ՀՊԴ աշխատանքային խումբը Հայաստանի վերաբերյալ առաջարկությունները կընդունի հունվարի 27-ի ժամը 17.00-ին: Դիտարկման ներքո գտնվող պետությունը կարող է ցանկություն հայտնել արտահայտել իր դիրքորոշումները դիտարկման ընթացքում ներկայացված առաջարկությունների վերաբերյալ:

 

Հավելյալ տեղեկությունների համար և լրատվամիջոցների հարցումների դեպքում խնդրում ենք դիմել Ռոլանդո Գոմեսին՝ +41 (0) 22 917 9711 /  rgomez@ohchr.org:

Համընդհանուր պարբերական դիտարկման մասին ավելին իմանալու համար այցելեք http://www.ohchr.org/EN/HRBodies/UPR/Pages/UPRMain.aspx:

 

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդի աշխատանքներին կարելի է  հետևել  սոցիալական մեդիայով.

Ֆեյսբուք. https://www.facebook.com/UNHRC

Թվիթեր. https://twitter.com/UN_HRC

Յություբ.  http://www.youtube.com/channel/UCokQuTYVvkwQb-A3TsSUm-g

 

Աղբյուրը՝ ՄԱԿ-ի գրասենյակը Հայատանում

Դիտումների քանակը` 3433

Գլխավոր էջ