ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե. «Աբորտը քրեականացնող օրենքը նվաստացնող է ու անմարդկային»
Իռլանդիայի խորհրդարանի ընդունած օրենքը, որով խիստ սահմանափակվում են աբորտի հետ կապված իրավունքները, հարուցել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի մտահոգությունը: Հանձնաժողովը Իռլանդիայի կառավարությանը կոչ է արել բարեփոխել օրենսդրությունը: Թեմային է անդրադռնում բրիտանական The Guardian -ը:
Ամանդա Մելեթն այն երեք կանանցից առաջինն է, ովքեր դիմել են ՄԱԿ՝ խնդրելով պաշտոնապես դատապարտել անոմալ պտղի պարագայում արհեստական վիժումներն արգելող օրենքը: Նման օրենքը նա որակել է որպես դաժան ու անմարդկային: Նա համարձակություն է ունեցել հայտարարելու, որ աբորտ անելու համար ստիպված հասել է Անգլիա, քանի որ պտուղը ծնվելու էր մահացած: Նա ընդգծում է, որ չնայած վերջերս կատարված օրենսդրական փոփոխություններին, իռլանդացի կանանց մեծ մասը ճգնաժամային հղիության ընդհատման համար ստիպված է հասնել Անգլիա:
Երկու տարի առաջ ընդունված օրենքը թույլատրում է հղիության ընդհատումը միայն այն դեպքերում, երբ մոր կյանքին վտանգ է սպառնում կամ էլ առկա է ինքնասպանության իրական վտանգ:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն օրերս մտահոգություն է հայտնել, որ նման օրենքը մարդու իրավունքների խախտում է, անմարդկային է, նվաստացնում է կնոջ արժանապատվությունը:
«Theguardian» պարբերականը գրում է, որ հանձնաժողովը կոչ է արել Իռլանդիային սահմանել հղիության ընդհատման մատչելի ընթացակարգեր՝ նման բռնություններն ապագայում կանխելու համար: Մարդու իրավունքների պաշտպանության պատմության մեջ առաջին անգամ դատարանը նշել է, որ աբորտի քրեականացումը կնոջ իրավունքների խախտում է:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի մասնագետները փաստել են, որ Ամանդա Մելեթը 2011 թվականին հղիության արհեստական ընդհատման քրեականացնող օրենքի պատճառով հոգեկան ցավ ու տառապանքներ է ապրել: Նրան հայտնել, որ աբորտ չեն կարող անել, չնայած բժիշկներն էլ փաստել են՝ պտուղն ուներ բազմաթիվ արատներ, որոնց հետևանքով այն կմահանար դեռ չծնված կամ ծնվելուց անմիջապես հետո:
Կնոջ բողոքի քննության արդյունքում հանձնաժողովը եզրակացրել է, որ Իռլնադիայի խիստ օրենսդրության հետևանքով կինը երկընտրանքի առաջ է կանգնած եղել՝ կամ շարունակել «անպտուղ» հղիությունը կամ էլ սեփական ֆինանսական միջոցներով հասնել մեկ այլ երկիր, կատարել աբորտ, ապա դեռ չապաքինված վիճակում վերադառնալ հայրենիք:
ՄԱԿ-ին բողոք ներկայացրած կինը ստիպված է եղել հասնել Միացյալ Թագավորություն և վերադառնալ 12 ժամ հետո, ավելի երկար մնալ չէր կարող: Մասնավոր կլինիկայում իրականացրած աբորտի համար նա վճարել է 3 հազար եվրո: Նրա պտղի աճյունն էլ փոստով ստացել է երեք շաբաթ անց:
«Նա ստիպված է եղել անցնել մի շարք բացասական փորձությունների միջով, մինչդեռ կարող էր խուսափել դրանցից, եթե կարողանար հղիությունն ընդհատել իր երկրում իր ճանաչած ու վստահելի բժիշկների ու բուժաշխատողների օգնությամբ»,-նշված է կոմիտեի եզրակացության մեջ:
ՄԱԿ-ի մասնագետները պնդում են, որ դա խախտում է նրա ազատության իրավունքը, անմարդկային է ու նվաստացնող: ՄԱԿ-ի հանձնաժողովից հիշեցրել են, որ Իռլանդիան միացել է Քաղաքական ու քաղաքացիական իրավունքների միջազգային կոնվենցիային: Այնպես որ պետությունը պարտավոր է պահպանել Մելլեթի իրավունքը, ինչպես նաև կանխել նմանատիպ խախտումները հետագայում կրկնությունը:
Պատրաստեց Հ. Կարապետյանը
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Հնդկաստան. Առաջարկվում է հանել պտղի սեռը հայտնելու մասին արգելքը
Սեռով պայմանավորված աբորտներն արգելող օրինագիծը քննարկվեց Ազգային ժողովում
Մերի Ներսիսյան. «Կարծես չեն էլ հավատում, որ կարող է ուրախ լինենք, որ էլի աղջիկ ենք ունենալու»Երբ կինը չէ որոշողը…
Առաջին դասարաններում աղջիկները գնալով քչանում են/ տեսանյութ
«Իմ և ամուսնուս համար երեխայի սեռը կարևոր չէ, կարևորն առողջ փոքրիկ ունենալն է»…
Պտղի սեռով պայմանավորված աբորտն արգելվում է. առաջարկվում է խստացնել օրենսդրությունը
Օրինագծով պտղի սեռը հայտնելն արգելված չէ. պաշտոնական պարզաբանում
Գոհարին դիտմամբ ծանր աշխատանքների էին «լծում», որ վիժի, ինչ է թե աղջիկ է…
Պտղի սեռով պայմանավորված աբորտն արգելվում է. առաջարկվում է խստացնել օրենսդրությունը
Սեռով պայմանավորված աբորտ անող բժիշկներին կպատժեն
Սելեկտիվ աբորտների դեմն առնելու նոր մոտեցում առաջարկվեց
Արգելե՞լ պտղի սեռը հայտնելը, թե՞ ոչ. կողմ և դեմ
Արգելել ապագա երեխայի սեռը հայտնելը հղիության վաղ ժամկետներում
Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ
Հաճախ կնոջ համար սա պատերազմ է «միայնակ – ամբողջ աշխարհի դեմ»…
«Ով տղա է բերել ուրախացել են, ով աղջիկ է բերել ասել են՝ տարեք երեսի վրա շուռ տվեք…»
Ֆեյսբուքյան ֆլեշմոբ` ընդդեմ սելեկտիվ աբորտների / ֆոտոշարք
«Տղուց տղա է ծնվում, լավ տղուց՝ աղջիկ»…
«Ավելի լավ է քար ծնեիր». գենդերային սելեկցիան Դաղստանում
Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ
Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը
Սելեկտիվ աբորտները խտրականության դրսևորում են և պետք է արգելվեն
Դիտումների քանակը` 3938