ՄԱԿ-ը հրավիրում է մրցույթի . «Կայուն զարգացման նպատակները և նա»
«Կայուն զարգացման նպատակները և նա» առցանց մրցույթը հայտարարվել է ՄԱԿ-ի և Համաշխարհային բանկի կողմից կին ձեռնարկատերերի համար, ովքեր իրենց գործունեությամբ նպաստում են կայուն զարգացման նպատակների իրականացմանը։
Ովքեր կարող են դիմել՝
-առնվազն երեք տարի ձեռներեցություն ղեկավարող կանայք
-ունեն 1-ից մինչև 9 աշխատողներ
-տարեկան վաճառքը մինչև 100,000 դոլար է։
Ինչպես դիմել՝
-գրանցվել այստեղ։ https://sdgsandher.awardsplatform.com/
-լրացնել տվյալները մինչև հունիսի 30-ը
Մրցույթի հաղթողները հևավիրվելու են այս տարվա սեպտեմբերին Նյու Յորք , որտեղ ՄԱԿ-ի կենտրոնական սենյակի ամբիոնից կպատմեն իրենց հաջողությունների մասին:
***
«Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված կայուն զարգացման 17 նպատակներն ընդունվել են աշխարհի երկրների առաջնորդների կողմից 2015թ. սեպտեմբերին կայացած ՄԱԿ-ի պատմական գագաթնաժողովի ժամանակ: Առաջիկա 15 տարիների ընթացքում՝ առաջնորդվելով բոլորին վերաբերող այս նոր նպատակներով, երկրները պարտավորվել են համախմբել իրենց ջանքերը՝ վերացնելու աղքատությունն իր բոլոր ձևերով, պայքարելու անհավասարությունների դեմ և լուծելու կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները՝ միաժամանակ հետևելով, որ ոչ ոք չանտեսվի:
Կայուն զարգացման նպատակների մասին առավել մանրամասն այստեղ.
2017 թ. նոյեմբերին Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնությամբ հիմնադրվեց Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը, որը միտված է խթանելու Կայուն զարգացման նպատակների իրագործումը Հայաստանում: Առաջին անգամն է, երբ պետությունըՄԱԿ-ի գրասենյակի հետ համատեղստեղծում է նորարարական հարթակ՝նպատակ ունենալով խթանել ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրագործումը պետական մակարդակով: Այս գաղափարը կյանքի կոչելու համար՝ Կենտրոնը կիրառելու է աշխարհում գործող նորարարական մեթոդաբանությունները, ինչպես նաև հենց ՄԱԿ-ի նորարարական մոտեցումները և գործիքները:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կանայք եւ կայուն զարգացման օրակարգը – GSW 60
Դիտումների քանակը` 2972