ՄԱԿ. Այսօրվա առաջին դասարանցիների 65%-ն ընտրելու են մասնագիտություններ, որոնք դեռ չկան
Աշխարհը կանգնած է արդյունաբերական չորրորդ հեղափոխության առաջ: Տեխնիկական առաջընթացն ու նորարարությունները հսկա փոփոխությունների են հանգեցնում աշխատանքի շուկայում: Փորձագետների գնահատականներով, առաջին դասարանցիների մոտ 65 տոկոսը այնպիսի աշխատանք է ունենալու, որոնք դեռ չկան:
Այս մասին է հաղորդում ասաց ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակը ՝ հղում անելով գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Ալինա Մոհամմեդին, ովելույթ ունենալով աշխարհի տարբեր երկրներից հարվիրված ի բարձր դասարանների աշակերտների առաջ : «Տեխնոլոգիական կտրուկ առաջընթացը շրջապատում ամեն ինչ խորապես փոխում է՝ այդ թվում մեր ապրելը, աշխատելը, համագործակցելը: Մեծ հաշվով, նորարարությունները հեշտացնում են մարդկանց կյանքը, նոր հնարավորություններ են ստեղծում՝ բարգավաճ ու արժանապատիվ ապագա կառուցելու համար»,-նշել է նա:
ՄԱԿ –ի տվյալներով, նրանց ավարտելու պահին կստեղծվեն 2 մլն աշխատատեղեր տեխնոլոգիաների, մաթեմատիկայի, ճարտարապետության ոլորտներում: Նոր սերնդի ինժիներների կարիք է զգացվելու:
ՄԱԿ-ի զեկույցներից մեկի համաձայն, 2017-ի վերջին սոցցանցերից օգտվում է 2.41 մլրդ մարդ, այդ թիվն արագորեն աճում է: Նշվում է նաեւ , որ առաջիկա տարիներին աշխարհում աշխատանքի 10-ից 80 տոկոսը արվելու է ռոբոտների կողմից: Եվ այդ փոփոխությունները արդեն տեղի են ունենում: Օրինակ, 2014-ից մինչեւ 2016 թվականը «Ամազոն» ընկերությունը իր աշխատակիցների թիվը բարձրացրեց 3.5 անգամ՝ 100 հազարից մինչեւ 350 հազար, իսկ պահեստներում զբաղվող ռոբոտների քանակը 30 անգամ `1400-ից մինչեւ 45 հազար:
Դիտումների քանակը` 2394