Ճամպրուկներ վաճառող կինը
Առավոտյան ժամը տասն է: Տիկին Զոյան բացում է վաճառասրահի դուռն ու սկսում է արագ –արագ դասավորել վաճառվող ապրանքները.հագուստ, անկողնու պարագաներ և ճամպրուկներ:Երկար տարիներ տիկին Զոյան աշխատում է Էջմիածնի շուկայում: Վատ չի վաստակում, չնայած տարեց տարի առևտուր անողների թիվը պակասում է:
ՙ«Է՜ աղջիկ ջան գիտես ինչն է ահավոր ,որ իմ այսքան ապրանքներից ամենաշատը չամադան եմ ծախում:Անցած տարի էլ էի ծախում,բայց այս տարի ավելի շատ:Ամեն չամադան առնողին հարցնում եմ՝ լավ առիթի համար ե՞ք առնում ,ու միշտ նույն պատասխանն եմ լսում.ՙ»չէ ՜Զոյա ջան, գնում ենք էս երկրից»:
Տիկին Զոյան խոսում էր ու միաժամանակ դասավորում ապրանքները: Ձեռքերը հուզմունքից դողում էին,իսկ աչքերում սեղմված արցունքներ էին: Նրա երեք որդիներից միայն մեկն է մնացել Հայաստանում:Մյուս երկուսը այս տարի միաժամանակ մեկնել են երկրից ու բնակություն են հաստատել Գերմանիայում և Բելգիայում: Ասում է,որ վեց մեծ ճամպրուկ էլ տղաներն են տարել:
«Անցած տարի, երբ գալիս էին չամադան առնելու հինգ հոգուց երկուսը հարսանիքի համար էր առնում ,էս տարի նման բան չկա:Արդեն էլ չեմ էլ հարցնում ,ինչի համար եք առնում ,հենց մոտենում են աչքերից հասկանում եմ,որ ոչ թե շոր են ուզում այլ չամադան»:
Էջմիածնեցի վաճառողուհուն ասում է,որ իր երկրացիները՝ մշտական բնակության համար ավելի շատ մեկնում են Գերմանիա, Ֆրանսիա ,Բելգիա և Հոլանդիա:ԱՊՀ երկրներ այդքան չեն նախընտրում:Իսկ ՌԴ մեկնում են հիմանականում այն անձիք, ովքեր գումար չունեն եվրոպական երկրներ գնալու համար:
Վերջին շրջանում Հայաստանից մարդիկ ավելի շատ արտագաղթում են խռոված լինելու զգացողությամբ, այլ ոչ թե հացի խնդիր լուծելու համար:
« Երբ մարդը խռոված հոգով է արտագաղթում դա առավել վտանգավոր է դառնում ,քանի որ կենսակերպը լավացնելու նպատակով արտագաղթած մարդու ուշքն ու միտքը միշտ հայրենիքում է լինում եւ հնարավորության դեպքում նրանք նույնիսկ վերադառնում են: Բայց,երբ մարդը հայրենիքից հեռանում է հիասթափված, հուսահատված, անարդարություններից դրդված, ապա վերադառնալու շանսերը չնչին են», – ասում է հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Վայոց ձորի Գլաձոր համայնքի 38- ամյա բնակչուհի Քրիստինե Եղյանը նախկինում գնացողներին միշտ մեղադրում էր,բայց հիմա ոչ,քանի որ Հայաստանում օր- օրի և ժամ- ժամի դժվարում է կյանքը:
Քրիստինեի ամուսինը դեռ 15 տարի առաջ բռնել էր խոպանի ճանապարհը : Հետո ընտանքին այնտեղ տարել,բայց որոշ ժամանակ անց Քրիստինեն վերադառնում է Հայաստան՝ առանց ամուսնու: Չնայած իր ասելով ամուսինը խոպանի զոհ դարձավ ու ընտանիքը քայքայվեց , բայց անգամ այդ հանգամանքը այսօր ետ չի կանգնեցնում Քրիստինեին ու նա պատրաստ է կրկին վերադառնալ Ռուսատան: Ամուսինը երեխային վերջին անգամ տեսել է վեց ամսեկան հասակում,հիմա աղջիկը 14 տարեկան է:
«Ես գերադասում եմ գնամ Ռուսաստան զուգարան մաքրեմ ,շիշ հավաքեմ ,տանեմ հանձնեմ,քան թե մնամ Հայաստանում,էստեղ աղջկաս ապագան չեմ տեսնում, ու եթե հնար լինի հենց հիմա այս տնային շորերով էլ կգայի»:
Մեր զրուցին միանում է վերջիս հարևանը՝տիկին Սեդան ու տեղեկացնում,որ իր 5 տղաներից 4-ը արդեն մեկնել են ՌԴ ,իսկ հինգերորդն էլ պատրաստվում է:
«Է՜, չգիտեմ ինչ ասեմ ,ինձ որ մնա թեկուզ քիչ փողով աշխատեն ,բայց իմ դռան վրա կլինեն,շառից ու փորձանքից հեռու:Բայց ես ոչ մեկին չեմ կարող ասել մի գնա,քանի որ բոլորն էլ ուզում են նորմալ, մարդավարի ապրել»:
Հոգեբան Կարինե Նալչաջյանը ասում է,որ արտագաղթի մասին շատ խոսելն ավելի շատ է նպաստում մարդկանց արտահոսքին, քանի որ խուճապի զգացողություն է լինում եւ մարդը մտածում է` նա գնաց, ես մնացի: «Պետք չէ հուզական ու վարակիչ տոներով ներկայացնել խնդիրը, բայց, իհարկե, ճխոսել այս խնդրի մասին նույնպես հնարավոր չէ, այն անշուշտ պետք է բարձրացայնվի »:
Նախորդ տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է 42 հազար մարդ։ Ազգային վիճակագրական ծառայության՝ հրապարակած տվյալների համաձայն 2013թ. ՀՀ-ից հեռացել է 1 մլն 494 հազար 86 և վերադարձել 1 մլն 452 հազար 85 ՀՀ քաղաքացի։ Երբ տվյալները դիտարկում ենք ըստ սահմանային անցակետերի, վերջին տարիներին մարդիկ հեռանում են հիմնականում Բագրատաշենի կամ Բավրայի անցակետերով՝ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով, քանի որ այդպես էժան է և հարմար՝ ընտանիքներով այլ երկրներ տեղափոխվելու համար։ 2013թ. Բագրատաշենի անցակետով արտագաղթել է 39 հազար 726 ՀՀ քաղաքացի, 2012թ. այդ թիվը կազմել էր 21 հազար 144։ Կտրուկ ավելացել է նաև Բավրայի անցակետով հեռացածների թիվը. 2012թ. 8 հազար 288 ՀՀ քաղաքացու նախորդ տարի մեկնել ու չի վերադարձել 13 հազար հոգի»։
Արմինե Գեւորգյան
Դիտումների քանակը` 5446