Հրավիրում ենք «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս-2013» մրցանակաբաշխությանը

Մարտի 8-ին  Երևանում  «Կոնգրես» հյուրանոց ում (հասցեն` Երևան, Իտալիայի փող.1) տեղի կունենա  արդեն ավանդական դարցած «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս-2013» մրցանակաբաշխությունը:

 

Մրցանակաբաշխությունն ուղեկցվելու է.

 

  • Հերոս կանանց մասին պատմող գրքույկի և տեսանյութի,
  • Մրցույթի մասնակիցների կողմից ներկայացվող հայկական ավանդական ուտեստների գրքույկի և
  • Ֆոտոցուցահանդեսի ներկայացմամբ: (ժ.12.00-13.00)

 

 

Միջոցառմանը կհաջորդի հերոս կանանց կողմից արտադրվող գյուղմթերքների ցուցահանդեսը: (ժ.13.00-17.00)

Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և «Օքսֆամ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի   կողմից ամեն տարի   հայտարարվող  «Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս» մրցույթի նպատակն է` խրախուսել ՀՀ-ում գյուղատնտեսության և ֆերմերային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող և հաջողության հասած կանանց, որոնց հաջողվել է իրենց գործունեության արդյունքում իրականացնել դրական փոփոխություններ և նպաստել տեղական համայնքի/համայնքների կայուն զարգացմանը:

Լուսանկարում՝ 2012-ին կազմակերպված  ցուցահանդեսը

Դիտումների քանակը` 3669

Գլխավոր էջ