Հրավեր. Հայ և թուրք կանանց լուսանկարների ցուցահանդես

«Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ-ն հրավիրում է «Կանայք հանուն հակամարտությունների լուծման և խաղաղության»  ցուցահանդեսին, որի բացման արարողությունը տեղի կունենա սույն թվականի մայիսի 16-ին, 19:00-ին Երևանի <<Ներկայ>> արվեստների կառավարման և ստեղծարարության կենտրոնում՝ Պուշկին 10/6 հասցեում:

 

 

Ցուցահանդեսը կազմակերպվել է   «Հայ և թուրք երիտասարդ կանայք հանուն հարատև խաղաղության վերականգնման արվեստի և երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է լուսաբանել հայ և թուրք կանանց դերը որպես խաղաղություն կառուցողներ, ինչպես նաև արվեստի ու երկխոսության միջոցով ամրապնդել երկու հասարակությունների միջև վստահությունն ու համագործակցությունը:
Ցուցահանդեսին  ներկայացված են  լինելու  հայ և թուրք կանանց լուսանկարներ/նկարներ, որոնք արտահայտում են հակամարտությունների լուծման և խաղաղության հաստատման գործընթացում կանանց դերի վերաբերյալ մասնակիցների մեկնաբանությունը կտավի կամ լուսանկարչական ապարատի միջոցով:

 

Տասնօրյա ցուցահանդեսի ընթացքում այցելուների քվեարկությամբ կընտրվեն 2 լավագույն նկարները: Երեք մասնագետներից բաղկացած հանձնաժողովը ևս կգնահատի ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները՝ նախօրոք մանրակրկիտ ուսումնասիրելով դրանք: Վերջնական որոշումը կընդունվի երկու գնահատումների համադրման արդյունքում: Լավագույն աշխատանքների հեղինակները կստանան խրախուսիչ մրցանակներ:

 

«Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ-ն հրավիրում է  ուրբաթ երեկոն անցկացնելու հաճելի մթնոլորտում: Դուք նաև կարող եք Ձեր ներդրումն ունենալ նկարների գնահատման գործընթացում:

 

 

 

Դիտումների քանակը` 3967

Գլխավոր էջ