Հրապարակվել է  «Սեքսիզմի դրսևորումները հանրային տիրույթում և խոսքում» ուղեցույցը

 

«Սեքսիզմի դրսևորումները հանրային տիրույթում և խոսքում» ուղեցույցը ստեղծվել է որպես աջակցություն լրագրողների, լրատվամիջոցների ղեկավարների, հանրային և քաղաքական գործիչների, պատգամավորների և պետական պաշտոնյաների, բլոգերների, սոցիալական ցանցերում մեծ լսարան ունեցող օգտատերերի, հանրության լայն շրջանակների, և նպատակ ունի օգնելու հանրային խոսք հնչեցնողներին ճանաչելու սեքսիզմն իր բոլոր դրսևորումներով, զերծ մնալու դրանից և հաղթահարելու այն հանրային կյանքի բոլոր ոլորտներում, տեղեկատվական դաշտում և համացանցում:

 

 

Ժամանակակից աշխարհում սեքսիզմը խտրականության գործիք է համարվում և վաղուց արդեն անպատժելի չէ: Հայաստանում այն նույնպես արգելված է և՛ Սահմանադրությամբ՝ որպես խտրականության դրսևորում, և՛ օրենքով: Այսպես, «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ «Արգելվում է անձի վերաբերյալ սեռի հատկանիշով պայմանավորված վիրավորական և նվաստացուցիչ հրապարակային հայտարարություն անելը, ներառյալ` զանգվածային լրատվության միջոցներով»: «Գովազդի մասին» ՀՀ օրենքով (հոդված 8) արգելվում է այն գովազդը, որը պարունակում է ռասային, ազգությանը, մասնագիտությանը կամ սոցիալական ծագմանը, տարիքային խմբին կամ սեռին, լեզվին, կրոնական և այլ համոզմունքներին վերաբերող վիրավորական արտահայտություններ, համեմատություններ և պատկերներ: Այլ հարց է, որ օրենսդրական այդ արգելքները խախտելու համար որևէ պատժամիջոց նախատեսված չէ, այդ իսկ պատճառով սեքսիստական բնույթի հանրային վիրավորանքները մեզանում անհետևանք են մնում, գրեթե երբեք դատական գործընթացների առարկա չեն դառնում, բացառությամբ մարդկային արժանապատվության առավել աղմկոտ խախտումների դեպքերի: Սեքսիզմի հետ կապված ևս մեկ խնդիր կա, այն հաճախ է ընկալվում որպես նորմ, քողարկված է, հետևաբար՝ դժվար ճանաչելի:

 

 

Հայաստանը սեքսիզմի դեմ պայքարի մեկնարկային փուլում է գտնվում, և յուրաքանչյուր նախաձեռնություն բավական դանդաղ է ընթանում՝ հանդիպելով հասարակության տարբեր շերտերի դիմադրությանը: Թեպետ կարելի է փաստել, որ հատկապես քաղաքական դաշտում սեքսիզմի առանձին դրսևորումներ արժանանում են հանրության բացասական արձագանքին։ Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ այս գործում արդյունավետության հնարավոր է հասնել միայն տարբեր ինստիտուտների ակտիվ ներգրավվածությամբ՝ սկսած գործադիր, օրենսդիր մարմիններից մինչև քաղաքացիական հասարակություն և մեդիա։

 

 

Ուղեցույցում  ներկայացվող մի շարք առաջարկներն ուղղված են հանրային տարբեր ինստիտուտներին, սակայն ակնկալվում է, որ միայն բոլորի միասնական և համակարգված ջանքերի արդյունքում հնարավոր կլինի խոսել սեքսիզմի կանխարգելման ու դրա դեմ պայքարի արդյունավետության մասին:

 

 

Ձեռնարկի վրա աշխատել են փորձագետներ՝ Թամարա Հոﬖաթանյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Արման Ղարիբյանը, Սուրեն Դեհերյանը:

 

 

Ուղեցույցը պատրաստվել է «Կանայք քաղաքականության ﬔջ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողﬕց, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիﬓադրաﬕ հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիﬓադրաﬕ» աջակցությամբ:

 

 

Ուղեցույցին կարելի է ծանոթանալ այստեղ.

 

Դիտումների քանակը` 587

Գլխավոր էջ