Հրապարակվել է «Կանանց տնտեսական հնարավորություններ -2012» զեկույցը
Հայաստանը աշխարհի 128 պետությունների շարքում գրավում է 64-րդ տեղը կանանց տնտեսական հնարավորությունների առումով:
Դրա մասին է վկայում “The Economist” բրիտանական հանդեսը հրապարակված «Կանանց տնտեսական հնարավորություններ 2012» զեկույցը, որը հիմնված է աշխարհի 128 երկրներում այդ հնարավորությունների վերլուծության վրա:
Ըստ զեկույցի ` Վրաստանը 59-րդ է, իսկ Ադրբեջանը` 90-րդը: Աղյուսակում Հայաստանին հաջորդում են Թուրքիան և Ռուսաստանը` համապատասխանաբար 66 և 67-րդ տեղերում:
Կանանց տնտեսական հնարավորությունների աղյուսակը գլխավորում են Շվեդիան, Նորվեգիան և Ֆինլանդիան , իսկ ամենավատ վիճակում Եմենը, Չադը և Սուդանն են:
Ուսումնասիրության հիմքում դրված է այսպես կոչված “Economist Intelligence Unit” (EIU) չափորոշիչը , որը կազմվումէ է մի շարք միջազգային կազմակերպությունների` ՄԱԿ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Մթերքի և գյուղատնտեսության կազմակերպության եւ այլ միջազգային կառույցների տվյալների հիման վրա: Հաշվի են առնում ՝ ֆինանսական ռեսուրսների մատչելիությունը կանանց համար, նրանց կրթական մակարդակը, սոցիալական կարգավիճակը, քաղացիական իրավունքները, քաղաքական մասնակցության մակարդակը, տեղնոլոգիաների մատչելիությունը, բիզնես միջավայրը եւ այլ չափանիշներ:
Մանրամասն.
http://www.economist.com/blogs/graphicdetail/2012/03/economic-opportunity-women
Դիտումների քանակը` 4577