«Հրաշք կնոջը» նշանակել են կանանց ու աղջիկների իրավունքների ՄԱԿ–ի պատվավոր դեսպան
Սուպերհերոսուհի Հրաշք կինը (Wonder Woman), որը առաջին անգամ հայտնվել էր DC Comics հրատարակչության կոմիքսներում 1941 թվականին, հռչակվել է ՄԱԿ-ի կողմից որպես Կանանց իրավունքների պատվավոր դեսպան : Հրաշք կինը այսուհետ Կայուն զարգացման թիվ 5-րդ նապատակի շուրջ մեկնարկող քարոզարշավի դեմքն է լինելու: Կանանց իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնմանը նվիրված այս քարոզարշավի կարգախոսն է ՝ «Միայն մտածեք այն մասին, թե ինչ հրաշքներ կարող ենք գործել»:
Պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում՝ ամազոհուների արքայադստեր Դիանայի կերպարը մարմնավորող դերասանուհւների մասնակցությամբ: Ի դեպ, 2017-ի ամռանը սպասվում է նաեւ «Հրաշք կին» նոր ֆիլմի պրեմիերան դերասանուհի Գալ Գադոտի դերակատարմամբ:
Նշենք նաեւ , որ ՄԱԿ-ի ավելի քան 600 աշխատակիցներ կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունին ուղղված դիմում էին ստորագրել՝ խնդրելով չեղարկել սուպերհերոսուհի Հրաշք կնոջը ՄԱԿ-ի կանանց իրավունքների պատվավոր դեսպան նշանակելու որոշումը: Այս մասին է գրում The New York Times–ը:
«Մեծ կրծքերով սպիտակամորթ կինը՝ անհասկանալի չափերով եւ ամերիկյան դրոշի մոտիվներով բաց կոստյումով, փին ափ (pin up) ոճի մարմնավորում է։ Եվ նման կերպարն ընտրվել է ՄԱԿ դեսպան նման կարեւոր առաջադրանքի համար»,– ասված է խնդրագրում։
Պարբերականը նշում է, որ Հրաշք կնոջ թեկնածության առաջադրումը համընկել է ՄԱԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրությունների հետ։ Այդ պաշտոնին հավակնում էր 7 կին, սակայն այնումենայնիվ տղամարդ ընտրվեց ։
Դիտումների քանակը` 3163