Հռիփսիմե Խուրշուդյանը տղա է ունեցել
Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն երեկ արու զավակ է լույս աշխարհ բերել: Մայրիկի եւ երեխայի մոտ ամեն բան նորմալ է: Երեխայի քաշը 3 կգ 200 գրամ է, հասակը՝ 51 սմ: Հռիփսիմեն եւ ամուսինը՝ Տարոն Թովմասյանը, որ նույնպես ծանրորդ է, առաջնեկի անունը դնելու են Աշոտ՝ հորական պապիկի անունով:
«Շատ ուրախ եմ, որ մայր եմ դարձել։ Դա աննկարագրելի զգացողություն է, որը չեմ կարող նկարագրել բառերով։ Երբ ծնվեց տղաս՝ Աշոտը, եւ ինձ ցույց տվեցին նրան, ուրախությունից չկարողացա զսպել հուզմունքս։ Այդ պահին ասացի՝ սա իմ ամենամեծ եւ վերջին ռեկորդն է։ Բոլոր աղջիկներին եւ մարզուհիներին կմաղթեմ ապրել նույն երջանկությունը, եթե դեռ չեն ապրել»,- ասում է Հռիփսիմեն NEWS.am-ի հետ հարցազրույցում:
Լրագրողի այն հարցին, թե արդյոք վերադառնալու է մեծ սպորտ, պատասխանում է.
«Ամեն ինչ կախված է փոքրիկիս առողջական վիճակից, ինչից պայմանավորված կլինի իմ կարիերայի զարգացումը։ Բայց քանի որ ես խոսք եմ տվել վերադառնալ մեծ սպորտ, այդպես էլ կանեմ։ Չգիտեմ, որքան ժամանակից դա կլինի, երբ կլինի, բայց վստահ եմ՝ կլինի»։
Հիշեցնենք, որ Հռիփսիմեն 16 տարեկանում Հայաստանի մարզուհիներից առաջինն է մասնակցել ծանրամարտի կանանց աշխարհի առաջնությանը` 2003 թվականին, կանադական Վանկուվերում: Եվրոպայի աղջիկների առաջնությունում (մինչեւ 17 տարեկաններ) հայ մարզուհիներից առաջինն է նվաճել չեմպիոնի կոչումը…
WomenNet.am-ը շնորհավորում է Հռիփսիմեին մայր դառնալու կապակցությամբ եւ երջանկություն մաղթում երիտասարդ ընտանիքին:
Կարդացեք նաեւ մեր կայքում.
Հռիփսիմե Խուրշուդյան. Կվերադառնամ մեծ սպորտ, դա հաստատ
Դիտումների քանակը` 9110