Հունաստան. ավելի շատ կանայք խորհրդարանում

 

Հունաստանի՝ վերջեջս, հունիսի  17-ին,  ընտրված խորհրդարանի նոր կազմը տարբերվում է նախկինից նրանով, որ այստեղ ավելի շատ կին պատգամավորներ են ընդգրկվել: Հունաստանում առաջին անգամ է, որ ընտրվել են 60 կին պատգամավորներ, այսինքն   20 %(Հունաստանում խորհրդարանական տեղերի քանակը 300 է) , եւ դա ավելին է, քան եղել է 2009-ին: 

 

Սակայն Հունաստանում գենդերային հավասարության հարցերով Գլխավոր Քարտուղարությունը նշում է, որ սա դեռևս ցածր է, քան սահմանված քվոտան 1/3, և շատ ավելի ցածր, քան կանանց և տղամարդկանց հավասարակշռված մասնակցությունը քաղաքական որոշումների կայացմանը:

 

Պարզվեց, որ կանայք առավել շատ  են ձախ ռադիկալների ու անկախների շարքերում:

 

«Սիրիզա» -ի 71 պատգամավորներից 22-ը կանայք են: Հունաստանի խորհրդարանում  ընդգրկված են ՛՛Անկախ հույների՛՛ 20 ներկայացուցիչներից 7 կանայք,  իսկ Հունաստանի կոմունիստների 12 պատգամավորներից՝ 4 կանայք:

 

Կարծես, ամենաքիչ վստահությունը կանանց հան

դեպ ցուցաբերում են ՛՛Խրիսի-Ավգի՛՛ նեո-ֆաշիստական կուսակցությունում. 18 պատգամավորներից միայն մեկն է կին: Իսկ ՛՛Նոր Ժողովրդավարություն՛՛ կուսակցությունում 129 պատգամավորներից 18-ը կանայք են:

 

«Պասոկ» աջ սոցիալիստական շարժման պատգամավորակա

ն խմբակցությունում 33 պատգամավորներից 3-ը կանայք են: ՛՛Ժողովրդավարական ձախերը՛՛ իրենց շարքերն ընդունեցին 5 կանանց (խմբակցությունում հաշվվում է 17 ներկայացուցիչ):

 

Դիտումների քանակը` 4632

Գլխավոր էջ