Հոկտեմբերի 11-ն Աղջիկների միջազգային օրն է
Օրը նշվում է ՄԱԿ-ի առաջարկով ի նշան աղջիկների իրավունքների պաշտպանության: Տոնն առաջին անգամ նշվել է 2012թվականին և նպատակը մեկն էր՝ հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը այն խնդիրներին, որոնց հետ բախվում են աղջիկները ողջ աշխարհում:Այդ խնդիրներից վաղաժամ ամուսնությունն ու ծննդաբերությունը, կրթությունից զրկելը,հարկադիր ամուսնությունների, թրաֆիկինգը և այլն:
Այս տարի օրվա թեման է՝ Աղջիկների հնարավորությունների ընդլայնումը ճգնաժամերի պայմաններում: Օրվա առիթով ՄԱԿ-ում քարոզարաշավ է մեկնարկում, որի նպատակն է բարձրաձայնել այն խնդիրները, որոնց բախվում են աշխարհի թեժ կետերում ճգնաժամային պայմաններում ապրող միլիոնավոր աղջիկներ:
Դիտումների քանակը` 2645