Հոկտեմբերի 11-ը՝ Աղջիկների միջազգային օրն է

Հոկտեմբերի 11-ը  ՄԱԿ-ի  կողմից  հայտարարվել է Աղջիկ երեխաների Միջազգային օր: Շատերի մոտ հարց է ծագում , իսկ ինչու ՄԱԿ-ը որոշեց առանձնացնել աղջիկ երեխաներին:  Նպատակ մեկն էր՝  հրավիրել միջազգային հանրության ոո ւշադրությունը այն հատուկ խնդիրներին, որոնց հետ բախվում են աղջիկները ողջ աշխարհում:

 

Այդ խնդիրներն   մոլորակի տարբեր վայրերում տարբեր են՝ մի տեղ դա վաղաժամ ամուսնությունն ու ծննդաբերությունն է, մյուս տեղում՝ կրթությունից զրկելը, երրորդում՝ սեռական օրգանների ծիսական խեղումը…  Հակամարտությունների պայմաններում հատկապես դեռահաս  աղջիկներն են դառնում  բռնաբարությունների, հարկադիր ամուսնությունների, թրաֆիկինգի զոհ:  Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեզանում  այսօր աղջիկ երեխաների նկատմամբ  ծառացած, թերևս, մեծագույն խնդիրը պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներն են, ինչի  պատճառով մեր երկրում ամեն տարի չի ծնվում մոտ 2000 աղջիկ եւ եթե այդ դինամիկան պահապանվի, ապա  մասնագետների կանախատեսումներով՝  մինչեւ 2060 թվականը մենք կկորցնենք 93 000 աղջիկ կամ ապագա մայր:

 

Աղջիկ երեխաների միջազգային օրն   առաջին անգամ նշվել է 2012 թվականին, իսկ օրվա թեման էր ընտրվել՝ աղջիկների վաղ ամուսնությունների դեմ պայքարը:  2013-ին այս օրն անցավ  ՝ «Նորարարությունները  աղջիկների կրթության համար»  խորագրի ներքո:  2014-ի թեման էր՝  Ընդլայնել աղջիկների իրավունքներն ու հնարավորույունները՝ վերջ տալ բռնության շրջապտույտին»:

 

Այս տարի ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամն օրը նշում է «Դեռահաս աղջիկների ուժը. 2030թ. տեսլականը » կարգախոսով: Օրվա խորհուրդն անմիջական կապ ունի  այս տարվա սեպտեմբերին միջազգային հանրության կողմից  ըդունված  Կայուն զարգացման նպատակների նոր օրակարգի հետ, որը  նախատեսվում է իրականացնել մինչև 2030 թվականը: դա նշանակում է, որ այս տարի ծնված աղջիկների սերունդը դեռահաս կլինի  հենց այդ ժամանակ ՝  15 տարի անց:

 

Այնպես որ պլանավորելով այսօր   կայուն զարգացման նպատակները հաջորդ 15 տարիների համար, ճիշտ ժամանակն է կարեւորել նաեւ   դեռահաս աղջիկների համար արվող տնտեսական, սոցիալական և քաղաքական ներդրումները՝  աղքատությանը,  նրանց նկատմամբ  բռնությանը, խտրականությանը վերջ դնելու և  նրանաց համար ավելի լավ ապագա ունենանլու նպատակով:

 

ՄԱԿ-ի տվյալներով, այսօր աշխարհում ապրում է 10-19 տարեկան 600 մլն աղջիկ, որոնցից յուրաքանչյուրն ունի անհատական անսահման ներուժ: Սակայն վտանգ կա, որ նրանք կարող են «անհետանալ» հանրային իրազեկման ու միջազգային զարգացման օրակարգից: Դրա համար անհրաժեշտ են հատուկ կարիքներին ուղղված նպատակային ներդրումներ: Դեռահաս աղջիկների խնդիրների լուծմանն ուղղված ներդրումները կարող են հսկայական ազդեցություն ունենալ՝ 2030-ին ավելի լավ աշխարհ ունենալու գործում:

 

Դեռահասության ժամանակ աղջիկներին լավագույս աջակցելու պարագայում նրանք կունենան ներուժ աշխարհը փոխելու որպես վաղվա մայրեր, աշխատողներ, ձեռնարկատերեր, դասավանդողններ, տնտեսության ղեկավարներ և քաղաքական առաջնորդներ:

 

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը կոչ է արվում ՄԱԿ-ի գործակալություններին, անդամ պետություններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և մասնավոր հատվածի շահառուներին ուշադրություն դարձնել դեռահաս աղջիկների հիմնախնդիրներին՝ ներդրումներ  կատարելով նրանց ներկայի և ապահայի համար.

  • Կատարել ներդրումներ որակյալ կրթության, վերապատրաստումների, տեխնոլոգիաների հասանելիության և այլ ուսումնական նախաձեռնություններում, որոնք նախապատրաստում են աղջիկներին կյանքի, աշխատանքի և առաջնորդության համար:
  • Կատարել ներդրումներ դեռահաս աղջիկներին անհրաժեշտ առղջության և սնուցման ուղղությամբ, ներառյալ  սեռական կրթությունը, դաշտանային հիգիենայի պահպանումը և սեռական և վերարտադրողական առողջությանը վերաբերվող տեղեկատվությունը և ծառայությունները:
  • Խթանել զրոյական հանդուրժողականություն ֆիզիկական, հոգեկան և սեռական բռնության հանդեպ:
  • Սահմանել և հետևողականորեն կիրառել սոցիալական, տնտեսական և քաղաքական մեխանիզմներ վաղ ամուսնության և կանանց սեռական խեղման դեմ պայքարելու համար:
  • Կատարել ներդրումներ քաղաքացիական և քաղաքական ներգրավվածության, ստեղծագործ ունակությունների և տաղանդի զարգացման համար հնարավորւոթյուններն   ապահովելու  համար:
  • Խթանել գենդերային զգայուն  օրենսդրություն և քաղաքականություններ հատկապեսս այն դեռահաս աղջիկների համար, ովքեր հաշմանդամություն ունեն ,խոցելի են, մեկուսացված կամ հանդիսանում են թրաֆիքինգի, բռնության,  սեռական շահագործման զոհ:
Աղբյուրը՝  UNICEF  

Դիտումների քանակը` 3078

Գլխավոր էջ