Հնարավո՞ր է արդյոք համատեղել ընտանիքն ու քաղաքականությունը… / վիդեո

Այս եւ կանանց արդյունավետ մասնակցությունը որոշում կայացնող մակարդակներում խոչընդոտների մասին քննարկումը տեղի ունեցավ վերջերս Գորիսում : Երկխոսությունը ծավալվեց  բոլոր  դժվարությունները հաջողությամբ հաղթահարած Գորիսի տարածաշրջանում գործող կին ավագանիների ու ՀԿ սեկտորի ակտիվ երիտասարդների միջեւ:  

 

Կլոր սեղանը նախաձեռնել  էր Գորիսի կանանց զարգացման  “Ռեսուրս կենտրոն” հիմնադրամը` “Կանանց քաղաքական հզորացման աջակցություն` տեղական մակարդակում“ ծրագրի շրջանակներում: Կլոր սեղանի մասնիկցները խոսել են կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ առկա կարծրատիպերի  մասին:

Կին ավագանիների կարծիքով հանրության տեսակետները` կանանց քաղաքական մասնակցության վերաբերյալ աստիճանաբար  փոխվում են :  “Այդ փոփոխությանը կանայք հասել են  գործով, ապացուցել, որ կարող են արդյունավետ աշխատել”, -նշել է Հալիձոր համայնքի ավագանու անդամ Գայանե Ասրյանը:

 

Ինչ վերաբերվում է ընտանիքի ու քաղաքականության համատեղմանը, ապա այս հարցը կին ավագանանիների համար փակված էր  դեռ ռաջադրվելուց առաջ, այլապես ընտրական պայքարի մեջ չէին մտնի:  Նրանց խոսքով՝ յուրաքանչյուր կին այդ հարցը ինքն իրեն համար պետք է լուծի, եւ այս պարագայում  անշուշտ շատ կարեւոր է ընտանիքի աջակցությունը:

 

 

Ի դեպ, կին ավագանիները՝ մտահոգված լինելով իրենց առաջընթացով , մասնակցեցին   ծրագրի շրջանակներում  կազմակերպված “Տեղեկատվական տեխնոլոգիաները” թեմայով դասընթացին: Ավագանիներին ներկայացվել են տեղեկատվությոն ստանալու արդյունավետ ուղիները: Նրանց համար  բացվել են էլեկտրոնային հասցեներ, նրանք գրանցվել են սոցիալական կայքերում: Մի խոսքով, ժամնանանակից տեխնոլոգիաներից հետ չեն մնում:

 

 

 

Քննարկման մանրամասները ու հնչած տեսակետները Գորիսի «Շարավիղ» երիտասարդ լրագրողների ակումբի  տեսանյութում.

 

 

 

 

Դիտումների քանակը` 3084

Գլխավոր էջ